Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պարտքի ամբողջական պատկերը՝ ափի մեջ

Ինչ ունենք այսօր, եւ ինչ է մեզ սպասվում

Հոկտեմբերի 27, 2021
Հանրապետություն
Պարտքի ամբողջական պատկերը՝ ափի մեջ
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
883
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի պետական պարտքի, այդ թվում եւ՝ արտաքին պարտքի բեռը կտրուկ ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Ի՞նչ պատկեր ունենք այսօր, եւ հաջորդ տարվա բյուջեն, որի նախագիծը քննարկվում է, ինչքանո՞վ թույլ կտա նվազեցնել այդ պարտքի շեմը, եւ ի՞նչ է մեզ սպասվում։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ «ՀՀ»-ն ստացավ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ  զրույցում։

Առհասարակ, ըստ տնտեսագետի, ներկայումս հետհամավարակային փուլում տնտեսության վերականգնմանը զուգընթաց ամբողջ աշխարհում է բավական սրվել երկրների պետական պարտքի կառավարման հիմնախնդիրը, ինչը կարող է համաշխարհային տնտեսության համար դառնալ նոր ֆինանսական ճգնաժամի պատճառ։ 2020 թ. համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքով տնտեսությունը ռեցեսիայից դուրս բերելուն միտված աշխարհի բազմաթիվ պետությունների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններում  իրականացված աննախադեպ խոշորածավալ ֆինանսական ներարկումները կտրուկ մեծացրին պետական պարտքի բեռն ամբողջ աշխարհի մակարդակով: Ըստ «Moody’s» միջազգային վարկանիշային գործակալության վերջին հրապարակման՝ 2020 թ. համաշխարհային պարտքի մակարդակն աճել է շուրջ 32 տրիլիոն դոլարով՝ 2021 թ. սկզբին հասնելով մինչեւ 290.6 մլրդ դոլարի։ Հարկ է նշել, որ միայն 2020 թ. համաշխարհային պետական համախառն պարտքն աճել է 15 տոկոսով, եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. սկզբի դրությամբ աշխարհի բոլոր երկրների պետական ընդհանուր պարտքի ծավալը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 98 տոկոսը։ Կանխատեսվում է նաեւ, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին կաճի՝ տարեվերջին հասնելով մինչեւ համաշխարհային ՀՆԱ-ի 101.5 տոկոսի: Փաստացի պետական պարտքի մակարդակի նման աննախադեպ աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի եւ համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամին կարող է հաջորդել պարտքային ճգնաժամը, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել  նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի:

Անդրադառնալով Հայաստանին՝ մասնագետը հայտնեց, որ պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով, ինչպեսեւ 44-օրյա պատերազմական գործողություններով՝ 2020 թ.  պետական պարտքի մակարդակը կտրուկ աճել է: 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, ընդ որում՝ նշված աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի ընդլայնման հաշվին։ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 418.1 մլրդ ՀՀ դրամ կամ դոլարային արտահայտությամբ՝ 8.953 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ պետական պարտքը դրամական արտահայտությամբ 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.09 տոկոսով, 2020 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ 13.81, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 33.08 տոկոսով: Սպասվում է, որ այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 64.1 տոկոսը: ՀՀ պետական պարտքի շրջանակներում կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 187.2 մլրդ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 6.71, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 14.85 եւ 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 36.16 տոկոսով: ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 230.9 մլրդ ՀՀ դրամ՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 3.95, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 2.29, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 5.65 տոկոսով: Իսկ կառավարության արտաքին պարտքը կազմել է 3 տրլն 52.3 մլրդ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 4.42, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 12.43, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 30.62 տոկոսով: Կառավարության ներքին պարտքը կազմել է 1 տրլն 134.9 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 13.38, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 21.92, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 53.69 տոկոսով:

Որպեսզի պարտքային պատկերի նկարագիրն ամբողջական լինի, Կարեն Սարգսյանին խնդրեցինք խոսել նաեւ պարտքային կառուցվածքից։ Ըստ այդմ՝ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի կառուցվածքում` 1) միջազգային կազմակերպությունների բաժինը կազմել է 77.71 տոկոս, ինչն ավելի է 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից 0.8 տոկոսային կետով, 2020 թ. օգոստոսի 31-ի ցուցանիշից` 0.88 տոկոսային կետով, 2019 թ. օգոստոսի 31-ի ցուցանիշից` 0.74 տոկոսային կետով: 2. Օտարերկրյա պետությունների բաժինը կազմել է 21.89 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ պակաս է 0.76 տոկոսային կետով, 2020 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է 0.83 տոկոսային կետով, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է 0.62 տոկոսային կետով: Առեւտրային բանկերի բաժինը կազմել է 0.4 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի, ինչպեսեւ 2020 թ. օգոստոսի 31-ի եւ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է համապատասխանաբար 0.04, 0.05 եւ 0.11 տոկոսային կետերով:

Գանք կարեւոր մեկ այլ հարցի՝ պարտքի սպասարկմանը։ Ա՛յս առումով ինչ պատկեր ունենք։ Մասնագետի ներկայացրած տվյալներով՝ 2021 թ. հունվար-օգոստոսին  կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 104.16 մլրդ դրամ, ինչը 2020 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 12.36 մլրդ դրամով, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ ավելի է 18.16 մլրդ դրամով: Ներքին տոկոսավճարները կազմել են 57.85 մլրդ դրամ, ինչը 2020 թ. եւ 2019 թ. նույն ժամանակաշրջանների համեմատ ավելի է համապատասխանաբար՝ 12.08 եւ 18.79 մլրդ դրամով: Արտաքին տոկոսավճարները կազմել են 46.31 մլրդ դրամ, ինչը 2020 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 0.28 մլրդ դրամով, իսկ 2019 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 0.63 մլրդ դրամով:

Կարեն Սարգսյանը ուշադրություն հրավիրեց հետեւյալի վրա. կառավարության պարտքի մինչեւ մարում միջին ժամկետը 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմում է 8.68 տարի: Կառավարության պարտքի կառուցվածքը, ըստ տոկոսադրույքի, նույն ժամանակահատվածի դրությամբ հետեւյալն է՝ ֆիքսված տոկոսադրույքով՝ 82.6 տոկոս, լողացող տոկոսադրույքով՝ 17.4 տոկոս: «Միաժամանակ պետք է նշել, որ ֆիքսված տոկոսադրույքի ուղենիշային ցուցանիշը սահմանված է 80 տոկոս: Փաստացի, տեսնում ենք վերջինիս գերազանցում, եւ, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ժամանակահատվածում տոկոսադրույքների զգալի անկումը, սա եւս ինքնին ֆինանսական հավելյալ բեռ է դառնում ու մեծացնում ռիսկերը»,- ասաց մասնագետը:

Ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին պարտքերի հարաբերակցությանը։ Նախ հարկ է նշել, որ ներքին պարտքի ուղենիշային ցուցանիշը սահմանված է առնվազն 25 տոկոս, իսկ  կառավարության ներքին եւ արտաքին պարտքի կշիռները 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ունեցել են հետեւյալ պատկերը. արտաքին պարտք՝ 72.9, ներքին պարտք՝ 27.1 տոկոս: Ընդ որում՝ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ արձանագրված ներքին պարտքի կշռի ցուցանիշը 2020 թ. եւ 2019 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշները գերազանցում է համապատասխանաբար 1.57 եւ 3.09 տոկոսային կետերով:

Անդրադառնանք այս համատեքստում 2022 թ. պետբյուջեի նախագծին, որն այժմ քննարկվում է ԱԺ-ում, եւ սպասելիքներին։ «Համաձայն բյուջետային ուղերձում արտացոլված կանխատեսումների՝ 2022 թ. պետական պարտքը  509 մլրդ դրամով կամ  11.5 տոկոսով կավելանա եւ  2022 թ. տարեվերջին կհասնի 5.03 տրլն դրամի: Բայց նշված պարտքի ավելացումը նախատեսվում է ներքին պարտքի հաշվին»,- շեշտեց տնտեսագետը: Եվ միաժամանակ հավելեց, որ Հայաստանի պետական պարտքի մարման եւ սպասարկման (տոկոսավճարներ) համար 2022 թ. ուղղվելու է 518.2 մլրդ դրամ, որից 303.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մայր գումարի մարումները, իսկ 214.6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները, որոնք կազմելու են բյուջեի ծախսերի մոտ 10-ը եւ ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: Նշված 214.6 մլրդ դրամից 129.4 մլրդ դրամը կուղղվի ներքին պարտքի տոկոսները վճարելուն, 85.2 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի:

«Միաժամանակ կանխատեսվում է, որ հաջորդ տարի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա համեմատ փոքր-ինչ կնվազի՝ հասնելով 63.9 տոկոսի՝ այս տարվա 64.1 տոկոսի դիմաց, իսկ կառավարության պարտքը՝ 60.7 տոկոսի՝ այս տարվա 60.8 տոկոսի դիմաց: Այսինքն, ըստ պլանավորվածի, Հայաստանի պետական պարտքը 2022 թ. թեեւ բացարձակ մեծությամբ աճելու է, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ  այն նվազելու է 0.2 տոկոսով: Սա պայմանավորված է հաջորդ տարվա ընթացքում պարտքի մարումների աճով, ինչպեսեւ 7 տոկոսանոց ակնկալվող տնտեսական աճով, որը դրված է 2022 թ. պետբյուջեի հիմքում»:

Իբրեւ եզրափակում՝ Կ. Սարգսյանը շեշտեց, որ ներկայացված ցուցանիշները, բնականաբար, միայն կանխատեսումներ են. «Եվ իրականում թե տնտեսության մեջ ինչ զարգացումներ կլինեն, ու դրանք ինչպես կազդեն տնտեսական աճի եւ մակրոտնտեսական մյուս ցուցանիշների՝ այդ թվում պետական պարտքի վրա, դեռ դժվար է հստակ պատկերացում ունենալ՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ձեւավորվող իրավիճակն ու համավարակի հետագա տարածման ու հնարավոր նոր սահմանափակումների կիրառման ռիսկերը»:

Թեգեր: Կարեն ՍարգսյանպարտքՏնտեսությունֆինանսներ
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրք-իրանական փոխհարաբերություններ՝ մրցակցություն եւ համագործակցություն

Թուրք-իրանական փոխհարաբերություններ՝ մրցակցություն եւ համագործակցություն

Ի՞նչի մասին է վկայում Իսրայելի վարչապետի ոգեւորությունը

Ի՞նչի մասին է վկայում Իսրայելի վարչապետի ոգեւորությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist