Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրք-իրանական փոխհարաբերություններ՝ մրցակցություն եւ համագործակցություն

Հոկտեմբերի 27, 2021
Տարածաշրջան
Թուրք-իրանական փոխհարաբերություններ՝ մրցակցություն եւ համագործակցություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրան-Թուրքիա փոխհարաբերությունները քաղաքական ու տնտեսական ոլորտներում  նախկին նախագահ Հասան Ռոհանիի իշխանության օրոք  զգալիորեն  ընդլայնվել են։ Այդուհանդերձ, դրանցում եղել են նաեւ տարաձայնություններ տարածաշրջանային տարբեր, ինչպես, օրինակ՝ Սիրիայի, Եմենի եւ այլ հարցերի շուրջ, ինչը պայմանավորված է երկու երկրի՝ տարածաշրջանում ու իսլամական աշխարհում իրենց ազդեցությունը տարածելու մրցակցությամբ։

Թեհրան-Անկարա փոխհարաբերություններում, թերեւս, ամենալուրջ լարվածությունն առաջացել էր 2020 թ. դեկտեմբերին՝ Բաքվում «հաղթանակի» տոնակատարությունների ժամանակ, երբ Էրդողանն Անկարայի անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ պատերազմում տարած հաղթանակով, միաժամանակ Ադրբեջանը գործնականում Թուրքիային միացնելու փաստով արբեցած, ռոմանտիկայի գիրկն ընկնելով՝ լիրիկական զեղումներով անդրադարձել էր համաթյուրքական երազանքներին եւ ժողովրդական հայտնի մի երգի բառերով Իրանի հյուսիսային թրքախոս նահանգների նկատմամբ տարածքային հավակնություն էր ներկայացրել։ Իսկ դա, բնականաբար, շատ լուրջ արձագանք ունեցավ ինչպես Իրանի կառավարության, այնպես էլ ԶԼՄ-ների ու վերլուծաբանների մակարդակով։ Անկարան հարկադրված, կառավարության անունից ներկայացնելով տարբեր մեկնաբանություններ ու բացատրություններ, հայցեց Իրանի  ներողամտությունը։ Կողմերը հակված էին չխորացնելու փոխհարաբերություններում  լարվածությունը, հետեւաբար՝ շատ արագ «փոխզիջումներով» համաձայնության եկան։  Հատկանշական է նաեւ, որ Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացավ, թերեւս, աննախադեպ լարվածություն՝ պայմանավորված «եռաեղբայր» երկրների՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համատեղ զորավարժություններով Ադրբեջանում, ինչը մեկնաբանվում էր որպես տարածաշրջանի գերտերություն Իրանի անտեսում եւ նրան մեկուսացնելու քայլ։ Նշվածին գումարվեցին նաեւ Մեղրի-Երեւան ավտոմայրուղու Որոտանի հատվածում իրանցի վարորդների համար Ադրբեջանի ստեղծած խնդիրներն ու երկուսի ձերբակալումը։ Հանգամանք, ինչի պատճառով Իրանը եւս գնաց ուժ ցուցադրելու ուղիով եւ լայնածավալ զորավարժություններ սկսեց Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով, ինչն էլ ավելի խորացրեց առկա լարվածությունը, ընդհուպ՝  վերլուծաբաններից շատերը չէին բացառում կողմերի միջեւ բախումը։ 

Մյուս կողմից՝ քանի որ ռազմական բախումը չէր բխում ոչ Իրանի եւ ոչ էլ Թուրքիայի ու վերջինիս դրածո Բաքվի շահերից, ուստի, ինչպես ենթադրվում էր, կողմերը լարվածությունը թուլացնելու հարցի շուրջ համաձայնության եկան։ Սակայն, ինչպես հոկտեմբերի 22-ին Էսլամ Զոլղադրփուրը http://irdiplomacy.ir/fa/tag կայքում հրապարակված վերլուծականում նշել է, Իրանի դեմ Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե միջազգային անկախ խաղացողի, անգամ Ալիեւի դիրքորոշումն է, այլ Թուրքիայի թելադրանքն է իր դրածոյին եւ բխում է վերջինիս շահերից ու ծավալապաշտական նկրտումներից։ Հարկ է նշել նաեւ, որ թելադրողը Թեհրան-Բաքու փոխառնչությունների լարվածության ողջ ընթացքում դիտորդի դերում հետեւում էր զարգացումների ընթացքին եւ միայն դրանց թուլացման միտումից հետո արձագանքել է ամենաբարձր՝ նախագահ Էրդողանի, մակարդակով։ Վերջինս հոկտեմբերի 21-ին աֆրիկյան շրջագայությունից վերադառնալիս, թուրքական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսում, անդրադառնալով  Իրանի զինավարժություններին ու Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների լարվածությանը, շեշտել է, թե Իրանը, հաշվի առնելով Բաքու-Թել Ավիվ սերտ փոխհարաբերությունները, չի գնա առճակատման, քանի որ դա հեշտ չէ։ Բացի այդ, Թեհրանը, անշուշտ, նկատի է ունենալու այդ երկրում ադրբեջացիների մեծ թիվը։

Սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 22-ին Թեհրան էր ժամանել Թուրքիայի ՆԳ նախարար Սոլեյման Սոյլուն: Նա իր պաշտոնակցի՝ Ահմադ Վահիդի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թեհրան-Անկարա փոխհարաբերությունները ոչ թե դիվանագիտական, այլ եղբայրական են։ Նա շեշտել է, որ երկու երկրները համագործակցությամբ կարողանում են լուծել անգամ անլուծելի թվացող հարցեր։ Նույն օրը հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները՝ քննարկելով երկկողմ փոխհարաբերություններին, տարածաշրջանային, այդ թվում՝ Աֆղանստանի եւ  միջազգային  զարգացումներին առնչվող հարցեր։ Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ իր երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է հարեւան երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա, դեմ է հարեւան երկրների փոխհարաբերություններին միջամտելուն ու դրանցում լարվածություն առաջացնելուն։ Այլ կերպ ասած՝ այս երկու պետությունը թեեւ տարածաշրջանում ու իսլամական աշխարհում իրենց ազդեցությունը մեծացնելու հարցում լրջորեն մրցակցության մեջ են, շատ հարցերում, այդ թվում՝ հարավկովկասյան, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, լուրջ տարաձայնություններ ունեն, միաժամանակ խիստ կարեւորում են համագործակցությունը, դեմ են որեւէ առճակատման եւ հակասությունների անվերահսկելի դառնալուն։ Թերեւս, հենց այդ հանգամանքով է պայմանավորված Էրդողանի՝ հնարավոր առճակատումը բացառելու վերաբերյալ իրանական կողմի արձագանքի ուշացումը, թեեւ բացառված չէ նաեւ, որ նշյալ հեռախոսազրույցում ու հանդիպմանը եւս անդրադարձ է եղել դրան։

Եվ ահա 2 օր ուշացումով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին թվիթերյան իր էջում, ի պատասխան Էրդողանի, գրել է, թե Իսրայելի հզորությունը գերագնահատելը մի ղեկավարի կողմից, որը հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդ լինելուն, ի՞նչ է նշանակում՝ ուժի ցուցադրու՞մ, թե՞ մահմեդականություն։ Ապա անդրադառնալով Իրանի ադրբեջացիներին, որոնց թիվը 16-20 միլիոն է, առանց Թուրքիայում նույն քանակության քրդերի անունը տալու, ընդգծել է, որ ազգությունների հարցում մտահոգություն պետք է ունենան նրանք, ովքեր ազգությունների հետ առնչվում են «շիկացած խարանիչով», ոչ թե Իրանը, որտեղ ազգությունների ծաղկաստան է։ Իրականում էլ Իրանում ազգությունների միջեւ խտրականություն չկա, իսկ իրանցի ադրբեջանցիների ինքնության կարեւոր բաղադրիչը իրանականությունն է, ուստի արտաքին ուժերի դեմ միշտ էլ պայքարել են անձնուրաց։ Թեեւ այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչական լուրջ գործունեության հետեւանքով կան նաեւ համաթյուրքական հակումներ ունեցողներ, սակայն դրանք ակնհայտորեն փոքրամասնություն են եւ կարող են գլխացավանք դառնալ։ Այլ խոսքով՝ Շամխանին չի բացառել անհրաժեշտության դեպքում հովանավորել  PKK-ին եւ Սիրիայի քրդերին։

Թեգեր: Էբրահիմ ՌաիսիԹուրքիաԻրանՀասան ՌոհանիՌեջեփ Թայիփ ԷրդողանՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Ի՞նչի մասին է վկայում Իսրայելի վարչապետի ոգեւորությունը

Ի՞նչի մասին է վկայում Իսրայելի վարչապետի ոգեւորությունը

Երրորդ համաշխարհայինի ուրվականը

Երրորդ համաշխարհայինի ուրվականը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist