Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մաքսային ընթացակարգին անցնելը վաղն Ադրբեջանի դեմ է աշխատելու

Գորիս-Կապան ճանապարհահատվածի դիմաց Հայաստանը միջանցք էր տալու

Նոյեմբերի 12, 2021
Հանրապետություն
Մաքսային ընթացակարգին անցնելը վաղն Ադրբեջանի դեմ է աշխատելու
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կանխատեսելի էր, որ Գորիս-Կապան ճանապարհի GPS համակարգով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում տեղակայված մաքսակետը Իրանի քաղաքացիներից բացի լրիվությամբ գործելու էր նաեւ Հայաստանի քաղաքացիների համար: Այն ակնհայտ դարձավ, երբ ադրբեջանցիներն սկսեցին մաքսատուրք գանձել այդ հատվածով անցնող իրանական բեռնատարների վարորդներից:

Հասկանալի է նաեւ մեր բնակչության տարակուսանքը ստեղծված իրավիճակում, քանի որ սյունեցին երբեւէ չէր պատկերացնի, որ մշտապես իր երթեւեկած ճանապարհի տվյալ հատվածը մի օր կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ GPS-ի միջոցով ներկայիս սահմանների նախնական վիճակը, այդ մեթոդի անճշտության չափը եւ ընդհանրապես՝ միջազգայնորեն ճանաչված իրավական հիմքերով սահմանները հնարավոր է հստակեցնել միայն երկար ժամանակ պահանջող  աշխատատար գործընթացում:

Պարզվում է, որ հնարավոր է եղել ապահովել այդ ճանապարհահատվածով ՀՀ քաղաքացիների անխոչընդոտ երթեւեկության հնարավորությունը, բայց ինչպես կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ այդ մասին նույն օրը գործադիրի նիստում ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, դրա դիմաց ադրբեջանցիները պահանջել են միջանցք դեպի Նախիջեւան: Բնականաբար, այդ տարբերակը չէր կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, ոչ միայն այն առումով, որ Հայաստանը փաստացի կտրող դեպի Նախիջեւան անցնող միջանցքը համեմատելի չէ Գորիս-Կապան ճանապարհի մի քանի կիլոմետր երկարությամբ հատվածի հետ, այլեւ ընդհանրապես՝ բուն միջանցքային տրամաբանության առումով: Նկատենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում միջանցքի գաղափարի ջատագովները  միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են, ինչն ամենեւին ձեռնտու չէ Հայաստանին, եւ ավելորդ է խոսել նաեւ Իրանի համար անընդունելի լինելու մասին:

Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց Տաթեւ-Գորիս ճանապարհահատվածը, որը փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, եւ որով արդեն մեծ ծավալով բեռնափոխադրումներ են տեղի ունենում: Այստեղ հիմնական խնդիրը Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերն են, ուր տանող միակ բարեկարգ ճանապարհին ադրբեջանցիներն արդեն մաքսակետ են դրել: Այդ համայնքներ տանող այլընտրանքային ճանապարհները հողային ու դժվարանցանելի են, հատկապես ձմեռային ամիսներին, եւ այստեղ առաջնային խնդիր է դարձել դրանց արագ բարեկարգումը: Նկատենք նաեւ, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածի որոշ մասեր նույնպես լրանորոգման կարիք են զգում, քանի որ քարշակներով մեծ բեռնատարների համար դժվարանցանելի են:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն անցնում է հաղորդակցության ուղիներով օգտվողների մաքսային կանոնակարգման, որը հետագայում աշխատելու է հենց իր դեմ: Բանն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այլընտրանքային ճանապարհները Հայաստանն ունի, իսկ ապագայում Նախիջեւան գնալու համար, Հայաստանի եւ Իրանի տարածքից բացի, Ադրբեջանն այլ ճանապարհ չունի եւ այսպես ասած՝ մաքսային վարչարարության վրա շեշտ դնելը վաղն աշխատելու է հենց Բաքվի դեմ: Վերջինս ստիպված է լինելու բանակցել Հայաստանի հետ՝ տրանզիտային մատչելի մաքսատուրքեր ստանալու համար, քանի որ, բոլոր դեպքերում, իրանական ճանապարհը Բաքվի վրա անհամեմատ ավելի թանկ է նստելու:

Թեգեր: GPSԱդրբեջանավտոճանապարհճանապարհմաքսակետ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տարածաշրջանում նոր հավասարակշռության հաստատման հեռանկարները

Տարածաշրջանում նոր հավասարակշռության հաստատման հեռանկարները

«Մեկ ամիս պարսկական գրականության հետ»

«Մեկ ամիս պարսկական գրականության հետ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist