Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մեկ ամիս պարսկական գրականության հետ»

Նոյեմբերի 12, 2021
Այլք
«Մեկ ամիս պարսկական գրականության հետ»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
65
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-իրանական հարաբերությունների օրօրի ջերմացող մթնոլորտն ակնհայտորեն նկատելի է նաեւ գրական-մշակութային ոլորտում: Ասվածի վկայությունն է օրեր առաջ Հայաստանի գրողների միությունում կայացած «Իրանի արեւը» մեծարժեք գրքի շնորհանդեսը, որի ընթացքում էլ որոշվեց հերթական միջոցառումը նվիրել պարսկական նորօրյա գրականությանը, նրա հիմնադիր Նհմա Յաշուչին, նորարար այս բանաստեղծի հետեւորդներին:

Ինչպես միշտ, «Մեկ ամիս պարսկական գրականության հետ» միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար եւ խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, դեսպանատան աշխատակիցներ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով մեծարգո հյուրերին, ընդգծեց երկու բարեկամ ժողովուրդներին առավել մերձեցնող գրականության եւ մշակույթի առանձնահատուկ դերն ու նշանակությունը, անդրադարձավ այն իրողությանը, որ մեր հասարակությունն առավել քաջատեղյակ է պարսկական դասական գրականությանը, մասնավորապես պոեզիային, քան ժամանակակից հեղինակներին: Ուստի, ասաց նա, նմանատիպ միջոցառումները միտված են հենց այդ նպատակին՝ ճանաչել պարսիկ դասականների հետնորդներին, նրանց գրական վաստակը:

Այնուհետեւ խոսք ասաց Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային: Նա կրկին հավաստեց, որ մեր երկու ժողովուրդները դարավոր մշակույթների կրողներ են եւ այսօր էլ շարունակում են դրա հավատավորները մնալ: Իսկ գրականությունը այդ մշակույթն արտացոլող լավագույն հայելին է: Նա նշեց, որ հայ գրասեր հասարակությունը, գրողական ընտանիքը այնքան էլ ծանոթ չեն իրենց նորագույն գրականությանը, ուստի անհրաժեշտ է անել հնարավորինը այդ բացը լրացնելու համար: Այդ նպատակով նախատեսված են տարբեր միջոցառումներ գիտական, ուսումնական ու մշակութային այլեւայլ օջախներում:

Ներկայացնելով իրանական նորագույն պոեզիայի հիմնադիր Նհմա Յուշիչին՝ ընդգծեց. «Յուշիչը արդի պարսկական բանաստեղծության հայրն է: Նա առաջինն էր, ով կոտրեց կարծրատիպը եւ առաջնորդվեց բովանդակությունը ձեւին չզոհաբերելու սկզբունքով եւ ունեցավ շատ ու շատ տաղանդավոր հետնորդներ: Նա ստորադասեց բանաստեղծական վերամբարձ ոճը, կոտրեց դասականի կաղապարները եւ իր ստեղծագործության թեմա դարձրեց հասարակությանն հուզող խնդիրները, գրեց նրա հոգս ու ցավի, ապրումների ու երազանքների մասին, ամենահայտնի իրողությունները ներկայացրեց պոետիկ լեզվով: Ուստի հայտարարված մեկամսյակի անդրանիկ միջոցառումը նվիրված է մեր այս դասականին…»:

Նհմա Յուշիչի գրական ժառանգությանը, նրա ստեղծագործությունների առանձնահատկություններին անդրադարձավ պարսկական գրականության լավագույն գիտակ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը, նա, ով պարսկերենի է վերածել աստվածային Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը: «Ահռելի է Յուշիչի վաստակը,- շեշտեց թարգմանիչը՝ ավելացնելով.- պարսկական դասական պոեզիան մի ահռելի լեռ էր նրա առաջ, որը հաղթահարեց: Դժվար է հանել դասականների թիկնոցը, բանաստեղծը գնաց այդ քայլին՝ ստեղծելով սեփական դպրոցը… Ցավոք, իրանական նորագույն պոեզիայի հիմնադիրը շատ քիչ է թարգմանվել մեզանում: Ինքս ընդամենը մի քանի գործ եմ թարգմանել եւ այս ուղղությամբ դեռ անելիք ունեմ…»:

Ելույթներ ունեցան իրանական գրականությանը գիտակ բանաստեղծներ, այլ թարգմանիչներ: ՀԳՄ նախագահը վստահեցրեց, որ նմանատիպ հանդիպումները չեն ամփոփվելու մեկամսյա միջոցառումներով, կլինեն ընդօրինակելի նաեւ այլազգի գրականությունների պարագայում:

Թեգեր: Իրան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է…»

«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է…»

Փետրվարի 3, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Փետրվարի 3, 2023

Պատմության հետագծով

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Արցախյան պատերազմը՝ պանթյուրքիզմի համատեքստում

Արցախյան պատերազմը՝ պանթյուրքիզմի համատեքստում

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist