Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Դեգրադացումն ու բնօգտագործումը՝ ուղիղ գծով փոխկապակցված

Մայիսի 7, 2021
Հանրապետություն
Դեգրադացումն ու բնօգտագործումը՝ ուղիղ գծով փոխկապակցված
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
180
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում հողերի դեգրադացիայի խնդիրը տարիներ շարունակ քննարկվել է, լուծման ուղիներ են որոշվել, գործողությունների ծրագրեր կազմվել: Բայց այդ խնդիրն այսօր էլ կա, եւ այն սպառնում է ընդհանրապես ժամանակակից աշխարհին: Մասնագետները հողերի դեգրադացիայի խնդիրը երբեք առանձին չեն քննարկում, այն ներառվում է ընդհանուր՝ անապատացման խնդրի համապատկերում: Դրա համար էլ տարիներ առաջ հողերի ձեւախեղման դեմն առնելու համար մշակվեցին ու ընդունվեցին անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը եւ պայքարի ռազմավարությունը: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը հաստատվեց:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անապատացման խնդիրների հետ առնչվում է ավելի քան 110 երկիր: Աշխարհում մոտ 1.5 միլիարդ մարդ ուղղակի կախվածության մեջ է չորային հողերից: Վիճակագրության համաձայն` Հայաստանի տարածքի մոտ 81.9 տոկոսը (առանց Սեւանա լճի ավազանի) ենթարկվել է տարբեր աստիճանի անապատացման։ Որպես Հայաստանի անապատացման գործընթացը վատացնող գործոններ` փորձագետները նշում են կլիմայական փոփոխությունները, անտառահատումները, գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ արդյունավետ գործածումը եւ տարբեր բնական ու մարդկային գործոններ: Չնայած տարբեր երկրներում անապատացման ընդհանրություններին, ամեն երկիր ունի իր պատճառը: Օրինակ, ժամանակին, երբ զրուցում էինք մեր մասնագետների հետ, նրանք հայկական անապատացման պատճառներից խոսելիս նշում էին խոնավացման գործակցի նվազեցման միտումը, օդի եւ հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը, բացարձակ ջերմաստիճանների լայնույթը եւ մեծացումը, գոլորշիացման մեծացումը, տեղումների քանակի նվազեցումը, հողագոյացման պրոցեսի բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության, գետային հոսքի նվազեցումը, հողերի վատթարացման պրոցեսի ակտիվացումը, հողերի ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական կազմի վատթարացումը, սելավաբերության եւ էրոզիայի աճը, ցանքատարածությունների արդյունավետության իջեցումը եւ հումուսի նվազեցումը, մարդածին ներգործության ակտիվացումը եւ հողերի չեզոք դեգրադացիան (ձեւախեղումը):

2009-2013 թթ. մեր երկրի բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման, էներգետիկայի եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների նախարարությունների, մարզպետարանների, գիտությունների ազգային ակադեմիայի հաշվետվությունների, ամփոփ զեկույցների վերլուծությունը վկայում է, որ համեմատած նախորդ ժամանակահատվածի հետ, մարդածին ազդեցությամբ պայմանավորված, էկոհամակարգերին սպառնացող վտանգները հիմնականում փոփոխություններ չեն կրել: Հարկ է նշել, որ բնական պաշարների կորուստները եւ էկոհամակարգային ծառայությունների փոփոխությունները շատ դեպքերում համալիր ներգործությունների հետեւանք են: Էկոհամակարգերի դեգրադացման տեմպերի աճը պայմանավորված է կենսառեսուրսների գերօգտագործմամբ, հանքավայրերի շահագործմամբ, ջրային պաշարների ոչ ճիշտ գործածմամբ եւ այլն: Այդ տարիներին մոտավոր հաշվարկներ կային, ըստ որոնց, Հայաստանի տարածքի 7233 կմ քառ.-ը (24.3 տոկոս) անապատացման ռիսկի գոտում է, 14519 կմ քառ. (48.8 տոկոս) տարածք (Լոռու եւ Տավուշի մարզերում 900-1000-ից մինչեւ 2000-2200 մ, իսկ ներքին շրջաններում 1500-1600-ից մինչեւ 2800-3000 մ բարձրությունները) անապատանում է, որն ավելի արագանալու է կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով: Միայն տարածքի 6742 կմ քառ.-ի (22.6 տոկոս) վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:

Այս գերխնդիրն այսօր էլ կա: Եվ երեկ ընդունված որոշումում նշվում է, որ «նախատեսվում է ապահովել հողերի դեգրադացիայի դադարեցումը՝ հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին հասնելու միջոցով»: Եվ որպես ազգային նպատակ առաջարկվում է՝ մինչեւ 2040 թ. հողում (ստորգետնյա եւ վերգետնյա հատվածներում) օրգանական ածխածնի պաշարների ավելացում եւ դրանք, 2015 թ. վիճակի համեմատ, ավելացնել 1.5 տոկոսով: Ազգային նպատակին հասնելու հիմնական խնդիրներն են՝ դադարեցնել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան, նպաստել անտառային տնտեսության կառավարման բարելավմանը, բարելավել հանրապետության արոտավայրերի կառավարումը: 2040 թ. նախատեսվում է հողում օրգանական ածխածնի քանակությունն ավելացնել 1.5 տոկոսով (2721517 տ), այսինքն 25 տարիների ընթացքում տարեկան պետք է ավելացնել 108860.7 տ: Սա համարժեք է տարեկան 700 հա նոր անտառ հիմնելուն, «եթե ընդունենք, որ այլ բարելավումներ չեն իրականացվելու»:

Ինչեւէ, նախատեսված են հետեւյալ միջոցառումները. 1. օրենսդրության բարելավում, 2. բուսաբուծության համար օգտագործվող հողերի բարելավում, 3. ընդլայնել արդի ոռոգման համակարգերի ներդրումը, որով էականորեն կկարգավորվեն ոռոգման ջրի օգտագործման չափաքանակները, 4. վերականգնել ոռոգման եւ դրենաժային համակարգը, 5. հնարավորինս նվազեցնել ոռոգման համար նախատեսված արտեզյան ջրերի ոչ արդյունավետ օգտագործումն ու կորուստները, իսկ ձկնաբուծական նպատակով օգտագործումը սահմանափակել, 6. վերականգնել դեգրադացված հողերը, օգտագործել գյուղատնտեսական նշանակության լքված հողերը, 7. գյուղոլորտում ընդլայնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, 8. Արարատյան հարթավայրում երկրորդային աղակալված հողերի մելիորացիա իրականացնել եւ այդ հողերն ընդգրկել շրջանառության մեջ եւն:

Ծրագիրը շարունակական բնույթ է ունենալու: Ֆինանսական աղբյուր կարող են համարվել պետական բյուջեի միջոցները, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները, ազգային մակարդակով գործարարների, հիմնարկների, ոչ կառավարական կազմակերպությունների ներդրումներն ու ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները։

Թե ինչքանով արդյունավետ կգործարկվեն այս քայլերը, ժամանակը ցույց կտա: Բայց մի բան հաստատ է: Մենք հաջողության չենք հասնի, քանի դեռ չենք հասկացել, որ դեգրադացումն ու բնօգտագործումը ուղիղ գծով փոխկապակցված են միմյանց: Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ անպայման չէ, որ բնօգտագործումն ուղեկցվի դեգրադացմանը նպաստող գործոններով: Խնդիրն այն հատվածում է, որտեղ խաչվում են բնական պաշարներն ու դրա հետ կապված՝ բնօգտագործման տնտեսական մեխանիզմները: Այլ կերպ՝ վերջիններիս արդյունավետությամբ է մեծամասամբ պայմանավորվում խնդրի դրական լուծման ելքը:

Թեգեր: հողտարածքՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սկսում է գործել քաղաքական մեխանիկայի հիմնական օրենքը

Սկսում է գործել քաղաքական մեխանիկայի հիմնական օրենքը

Իսլամական աշխարհը նշում է Ղոդսի՝ Երուսաղեմի օրը

Իսլամական աշխարհը նշում է Ղոդսի՝ Երուսաղեմի օրը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist