Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջը՝ դեկտեմբերի 1-ից

Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ ՌԴ ներմուծելը

Նոյեմբերի 25, 2021
Հանրապետություն
Փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջը՝ դեկտեմբերի 1-ից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
287
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թ. հոկտեմբերի 29-ի թիվ 113 եւ ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումներով: Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեից։

ՊԵԿ-ը միաժամանակ հայտնում  է, որ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքն ուժի մեջ կմտնի գազավորված եւ չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թ. դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված եւ չգազավորված հանքային խմելու եւ խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022 թ. մարտի 1-ից։

Պետական գերատեսչությունը տեղեկացնում է նաեւ, որ մինչեւ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսավարողները Ռուսաստանի տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: «Այսպիսով` Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ ՌԴ ներմուծելը»,- նշում են ՊԵԿ-ից:

Տեղեկացնենք, որ  Ռուսաստանում դրոշմավորման ազգային օպերատոր է «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը գործարարները կարող են ծանոթանալ «честныйзнак.рф:» կայքում։

Իբրեւ հավելյալ տեղեկություն` փոխանցենք, որ, ըստ ՊԵԿ-ի պարզաբանման, մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումն ու շրջանառության ամբողջ ընթացքի վերահսկումը՝ արտադրությունից մինչեւ մանրածախ վաճառք: Համակարգը պահպանում է ապրանքի հետ կապված բոլոր գործառնությունների՝ արտադրության եւ ներմուծման, վաճառքի տարածքում տեղաբաշխման, իրացման եւ շրջանառությունից հանելու մասին բոլոր տվյալները: Ապրանքը մակնշվում է արտադրողի կամ ներմուծողի կողմից՝ պատվիրելով թվային «DataMatrix» ձեւաչափի ծածկագրեր Ռուսաստանի «Честный ЗНАК» համակարգում: Ծածկագրեր անհրաժեշտ է պահանջել նախապես` նախքան ապրանքների արտահանումը կամ ներմուծումը:

Ծածկագրերը պետք է փակցվեն արտահանվող ապրանքի վրա` նախքան սահմանը հատելը: Սա նշանակում է, որ ապրանքը պետք է մակնշվի մինչ օրինական սահմանը հատելը: Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա իր նույնականացման համարը (նույնացուցիչ): Մատակարարման ամբողջ ընթացքում ամեն ապրանքի համար յուրաքանչյուր գործողություն գրանցվում է մակնշման համակարգում՝ ըստ զույգի նույնացուցիչի: Երբ ապրանքը վաճառվում է սպառողին, այդ ապրանքի նույնացուցիչը դուրս է հանվում համակարգից: Յուրաքանչյուր նույնացուցիչի գոյատեւումը փակ է. այն սկսվում է արտադրության փուլում եւ ավարտվում իրականացման արդյունքում, ուստի այդ ընթացքում նույնացուցիչը փոխել անհնար է:

Տեղեկացնենք նաեւ, որ «DataMatrix»-ը հավելյալ տվյալներով շտրիխ կոդ է, եւ, ի դեպ, այն կատարելապես ընթեռնելի է նույնիսկ այն դեպքում, երբ լինում է մասամբ վնասված: «DataMatrix»-ը կոմպակտ է եւ քիչ տեղ է զբաղեցնում փաթեթի վրա։ Նրա օգնությամբ կարելի է կոդավորել մեծ քանակությամբ ինֆորմացիա: Մակնշման ծածկագիրը ներառում է GTIN-ը, ապրանքի սերիական համարը եւ ստուգման ծածկագիրը: Իսկ GTIN-ը (Global Trade Item Number) 14 թվանշանային մակնշման ծածկագիր է, որը մշակվել է GS1 ասոցիացիայի կողմից: Սա վաճառողի ծածկագրի էլեկտրոնային տարբերակն է եւ ուղեկցվում է մի շարք հատկանիշներով, որոնք արտադրողը պետք է պատրաստի ապրանքը բնութագրելու համար:

Ինչ վերաբերում է անհատական սերիական համարին, ապա սա 13 նիշանոց թվային կամ այբբենական եւ թվային հաջորդականություն է ու կարող է գեներացվել շրջանառության մասնակցի հաշվառման համակարգի միջոցով: Այն հատկացվում է յուրաքանչյուր ապրանքի համար եւ GTIN-ի հետ միասին ծառայում է որպես ապրանքի եզակի նույնացուցիչ:

Ստուգման ծածկագրի մասով (գաղտնագրման հաջորդականությունը կամ ծպտյալ պոչը)․. սա էլ յուրաքանչյուր «DataMatrix»-ի համար «էլեկտրոնային ստորագրություն» է, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքի իրացումը դրամարկղի միջոցով: Այն գեներացնում է մակնշման համակարգի օպերատորը՝ ծածկագրման տեխնոլոգիաների հիման վրա: Իր օգնությամբ ստուգվում է ծածկագրի օրինականությունը:

Հիմա՝ իսկ ինչպե՞ս մակնշել ապրանքը ներմուծողի միջոցով։ ՊԵԿ-ը տալիս է քայլերի հաջորդականությունը։ 1. Արտահանողը ստանում է GTIN-ը GS1 Հայաստանի ներկայացուցչությունում: 2. Ներմուծողը գրանցվում է ՌԴ «Честный знак» համակարգում։ 3. Ապրանքը ներմուծողի մանրամասն հրահանգները հասանելի են մակնշման եւ ապրանքի շրջանառության վերահսկման պետական «Честный знак»  համակարգի պաշտոնական կայքում։ 4. Ներմուծողը ներմուծվող ապրանքների համար հայտեր է ներկայացնում մակնշման ծածկագրերի (DataMatrix) գեներացման համար։ 5. Մակնշման ծածկագրերը ստանալուց հետո ներմուծողը ցանկացած մատչելի եղանակով փոխանցում է դրանք արտահանողին: 6. Արտահանողը փակցնում է մակնշման ծածկագրերը արտահանվող ապրանքի վրա՝ նախքան ՌԴ սահմանը հատելը։ Ապրանքի մակնշման ծածկագիրը փակցվում է ապրանքի տուփի, պիտակի կամ բուն ապրանքի վրա (շրջանառության մասնակցի ընտրությամբ): Մակնշման ծածկագիրը փակցվում է հատուկ սարքավորումների միջոցով կամ ձեռքով՝ կախված շրջանառության մասնակցի ունեցած սարքավորումներից: 7. Այնուհետեւ ապրանքն ուղարկվում է ՌԴ: 8. Ներմուծողը ապրանքները դնում է շրջանառության մեջ՝ ՌԴ «Честный знак»  մակնշման համակարգում:

Թեգեր: ջուր
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մոնթեի ոգին անմահ է

Մոնթեի ոգին անմահ է

Շնորհանդես՝ միտված հայության արթնացմանը

Շնորհանդես՝ միտված հայության արթնացմանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist