Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Զենքն է եղել հայերիս պաշտամունքը

Մայիսի 8, 2021
Հանրապետություն
Զենքն է եղել հայերիս պաշտամունքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 9-ը տարիներ շարունակ դարձել է մեր վերածննդի եւ հաղթանակների խորհրդանիշը: Այն իրականություն դարձած հույսն էր, որը պատմում է մեր նվաճումների, ձգտումների եւ ապրելու կամքի մասին։ 1992-ին Շուշիի ազատագրմամբ մայիսի 9-ը ձեռք բերեց կրկնակի խորհուրդ, որով ամրապնդվեց հավատը վաղվա հանդեպ, քանի որ մեր պապերի հաղթանակն ամբողջացավ մեր հայրերի սխրանքներով։ Մեր եղբայրներն ու որդիները նույնպես իրենց անգնահատելի ավանդը ներդրեցին Արցախ աշխարհի համար։ Եռատոնը դարձավ մեր նորագույն պատմության փառավոր էջը։

Ինչպես Շուշիի ազատագրումը, այնպես էլ կորուստը շրջադարձային նշանակություն ունեն մեզ համար ռազմաքաղաքական, հոգեբանական առումով։ Այդ հաղթանակի շնորհիվ 29 տարի առաջ հնարավոր եղավ ազատագրել նաեւ Բերձորը եւ վերականգնել ցամաքային կապը մայր հայրենքի հետ։ Բերդաքաղաք Շուշիի ազատագրումը չեզոքացրեց նաեւ Ստեփանակերտին, Քարինտակ եւ Շոշ գյուղերին ուղղված սպառնալիքները: Շուշին մեզ համար նաեւ հոգեւոր-մշակութային կարեւոր քաղաք է, որն իր ինքնատիպ եւ միաժամանակ ողբերգական դրվագներով ավելի սերտ է կապված հայ ազգի պատմական ընթացքին։ Քաղաքն իր ինքնատիպ ճարտարապետությամբ եւ անցյալի ոգով հարազատ է յուրաքանչյուր հայի սրտին, ով երբեւէ տեսել է այդ նվիրական բերդաքաղաքը։ Հնարավոր չէ Շուշիի հայկական լինելու մասին խոսել անցյալով, թեեւ այն այսօր նվիրական երազանք է, որին դեռ պետք է հասնենք։

Վաղը կրկին մայիսի 9-նն է, սակայն այն հերթականը չի լինի։ 2020 թ. նոյեմբերի 8-ից հետո, երբ ընկավ Շուշին, մայիսի 9-ը ստիպված ենք վերարժեւորել, բայց խոսքը ոչ թե եռատոնից հրաժարվելու, այլ վերստին այդ տոնը վերանվաճելու մասին է։ Այսօր Շուշին բռնազավթված է թշնամու կողմից, հետեւողականորեն ոչնչացվում է հայկական ցանկացած հետք, «գլխատված» է Շուշիի զարդը` սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Ավելին` մայիսի 9-ին ընդառաջ բռնապետ Ալիեւը հայոց բերդաքաղաք Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք: Այս ամենը չպետք է մեզ թեւաթափ անի, ինչը, ցավոք, նկատվում է մեր հասարակության մոտ, այլ ավելի պետք է պարտավորեցնի վերականգնելու պատմական արդարությունը։

Հաճախ կարելի է լսել խաղաղության կարեւորության մասին, այդ մասին են պատմում մեզ գրեթե ամեն քայլափոխի, սակայն մոռանում են բացատրել, որ միայն ուզելով խաղաղություն չեն ստանում, այն պարտադրում են զենքով ու գերազանցության ուժով։ Մոռանում ենք նաեւ մեկ այլ հանգամանք՝ մեր ազգի ավանդական պատմությունը՝ պատմական մեկնարկը նշանավորվում է հաղթական ճակատամարտով, երբ Հայոց ձորի ճակատամարտում Հայկ Նահապետը հաղթանակ տարավ Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի զորքերի դեմ։ Այսպես է դիմել իր զորքին Հայկը ճակատամարտից առաջ. «Կամ մեռնենք եւ մեր ազգը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, եւ մենք հաղթություն տոնենք»: «Մահ կամ անկախություն»,- այսպես կարելի է բանաձեւել Հայկի՝ մեզ ավանդած ուղերձը։

Զենքն է եղել հայերիս պաշտամունքը։ Արքա, թե ռամիկ, տղամարդ, թե կին կարեւորել են զենքին տիրապետելու արվեստը, քանի որ դա է եղել հաղթանակներ, հետեւաբար խաղաղություն ապահովելու գրավականը։ Այսօր առավել քան արդիական եւ մարգարեական են Սիամանթոյի «Դարերու վրեժ»-ի տողերը՝ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ հաղթանակ»։ Սա մե՛ր պայքարն է՝ հանուն ապագա սերունդների գոյության իրավունքի նվաճման։

Թեգեր: ԱրցախզենքԼՂՀՇուշիպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը

Շուշին՝ հող հայոց

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist