Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Շինթույլտվությունները լրիվ կազմով տրամադրելու նպատակով

Կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի հետ կապված խնդիրները

Դեկտեմբերի 3, 2021
Հանրապետություն
Շինթույլտվությունները լրիվ կազմով տրամադրելու նպատակով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
297
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում փոփոխություններ ու լրացումներ կատարեց կառավարության 2015 թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, որոշման վերանայման նպատակը կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգերի կանոնակարգումն է, ինչպես նաեւ հայեցողական լիազորությունների հստակեցումը: 

 Բանն այն է, որ (պարզաբանումները Ա. Ղուլարյանինն են) ներկայումս համայնքներում բացակայում են կամ լիարժեք չեն քաղաքաշինական օբյեկտների նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, ինչն իր հերթին նպաստում է լրացուցիչ քայլերի կատարման եւ այլ մարմիններից ելակետային նյութերի հավաքագրման: Ելակետային տվյալների ձեռքբերման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան սահմանված է գործող թույլատվական ընթացակարգով: Գործող ընթացակարգի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միասին իրավասու մարմինը (համայնքի ղեկավարը) կառուցապատողին պետք է տրամադրի նաեւ մատակարար կազմակերպություններից ստացված ինժեներական ենթակառուցվածքին միանալու տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները: Գործնականում՝ նշվածը մեկ քայլով չի իրականացվում, եւ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուց հետո կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպությունների՝ տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը համաձայնեցնելու, յուրաքանչյուր ուղեգիծը նաեւ այլ մատակարար կազմակեպությունների եւ իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու համար:

«Նախորդ տարիներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային «www.e-permits.am» համակարգը, որի ռացիոնալ, արագ եւ թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու եւ թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը»,- ասաց քաղշինկոմիտեի նախագահը: Եվ հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց, յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով:

Վերջինս, բացի այն, որ խախտում է գործող օրենսդրության պահանջները, այլեւ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպեսեւ՝ մեկ կառույցի համար տրամադրվող շինարարության թույլտվությունները դառնում են մի քանիսը (շենքի կառուցման, արտաքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ ջրահեռացման արտաքին գծերի կառուցման համար եւն):

Հիմա՝ ի՞նչ կարգավորում է առաջարկվում։  Ըստ բանախոսի, առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմելու եւ տրամադրման համակարգի։

Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս եւ Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային «մեկ պատուհան», որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմիններն ու կազմակերպությունները:

Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝

1. տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինեն մի քանի մարմինների եւ կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումը, օրենքով սահմանված տեղական տուրքերի եւ վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու, կառուցապատողի կողմից մուտքագրվող տվյալները՝  ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, պետռեգիստրի գործակալության, կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների, ինչպես նաեւ  նույնականացման գործառույթների ապահովման նպատակով այլ թվային շտեմարանների հետ ինքնաշխատ եղանակով վավերականացման ստուգումը։

2. Հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների «մեկ պատուհան» ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները։

3. Դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ (հզորություն/կամ համարժեքը եւ միացման կետ)։

4. Նախագծերի համաձայնեցման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային համակարգով՝ երկու փուլով։ Նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի եւ մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման եւ ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում, համաձայնեցման եւ միաժամանակ շինթույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով (ներառյալ արտաքին ինժեներական գծերի անցկացման բաժինները) ներկայացում։

5. Բոլոր ծանուցումները, տեղեկացումներն ու թույլտվությունները (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվեն «e-permits» համակարգի միջոցով։

6. Դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները։

7. Հողամասերի տեղադիրքն ու առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն  առցանց քարտեզներ։

8. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը եւ շինության շահագործման թույլտվությունները ՏԻՄ-երի կողմից կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Քաղշինկոմիտեն ակնկալում է, որ որոշման ընդունմամբ կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի հետ կապված խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր, որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների եւ կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց եւ միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Ակնկալվում է նաեւ թեթեւացնել այլ երկրների համեմատ վարչարարական եւ ֆինանսական բեռը։

Թեգեր: Կառավարությունշինարարություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հունաստանը՝ այլընտրանք Թուրքիային

Հունաստանը՝ այլընտրանք Թուրքիային

«Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է…»

«Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist