Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հունաստանը՝ այլընտրանք Թուրքիային

Անկարան գիտակցում է, որ Վաշինգտոնը փոխել է վերաբերմունքն իր նկատմամբ

Դեկտեմբերի 3, 2021
Միջազգային
Հունաստանը՝ այլընտրանք Թուրքիային
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
409
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան անհանգստացած է հունական Ալեքսանդրուպոլիսում ԱՄՆ-ի ռազմածովային բազայի ստեղծումից: Այս մասին գրում է բրիտանական «Al-Quds Al-Arabi»-ն: Հունաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը բարդացնում է Վաշինգտոնի ու Անկարայի առանց այդ էլ վատ փոխհարաբերությունները: Նրանց միջեւ աճում է լարվածությունը տարբեր ոլորտներում, միջազգային ու տարածաշրջանային մրցակցությունն Արեւելյան Միջերկրածովյանում գազի արդյունահանման համար: ԱՄՆ-ն հանել է Թուրքիային այդ տարածաշրջանում իր պլաններից եւ կենտրոնացել է Հունաստանի հետ ռազմական հարաբերությունների զարգացման վրա՝ այդ մասին չտեղեկացնելով թուրքական կողմին, ինչն առաջացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը:

Ամերիկացիներն Ալեքսանդրուպոլիսի բազա են տեղափոխել հարձակողական զենքի բոլոր տեսակները, այդ թվում՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր ու այլ ռազմական տեխնիկա: Հարկ է նշել, որ հունա-թուրքական սահմանը կազմում է մոտ 20 կմ: Բացի այդ, ամերիկյան ռազմածովային նավերը տեղակայվել են Կրետե կղզու մոտակայքում, Արեւելյան Միջերկրածովյանի գազի հանքավայրերից ոչ շատ հեռու: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ, որ Եվրոպայի տարածքում նվազագույնը ամերիկյան 50 ռազմաբազա կա, որից 15-ը՝ Հունաստանում:

Թուրքիան, չնայած իր դժգոհությանը, գիտակցում է, որ Ալեքսանդրուպոլիսում ԱՄՆ-ի ռազմական բազան չի ստեղծվել իր դեմ, որ կան այլ գործոններ, որոնք Վաշինգտոնին ստիպել են նման որոշում կայացնել, իսկ այդ գործոններից գլխավորը նրա ու Մոսկվայի միջեւ տարբեր, այդ թվում՝ ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու քաղաքական ոլորտներում մրցակցությունն է: Ամերիկացիները ցանկանում են ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունն Էգեյան ու Միջերկրական ծովերում, որպեսզի զայրացնեն Ռուսաստանին:

Բացի այդ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունները Հունաստանին հիանալի հնարավորություն են տվել՝ մերձենալու Վաշինգտոնին ու հանդես գալու որպես այլընտրանք Թուրքիային, հատկապես այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց Եվրամիությանը տրամադրել նրա դեմ:

Եվս մեկ գործոն, որն առաջացնում է Վաշինգտոնի դժգոհությունը, այն է, որ Թուրքիան խոչընդոտում է ամերիկյան ընկերություններին՝ գազի հետախուզում վարելու Կիպրոսի շուրջը, այն դեպքում, երբ Անկարան այնտեղ ակտիվ աշխատանքներ է իրականացնում: Դրան պետք է ավելացնել նաեւ ԱՄՆ-ի դժգոհությունը՝ կապված Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ծովային գոտիների սահմանազատման հուշագրի հետ:

Թուրք փորձագետները կարծում են, որ Ալեքսանդրուպոլիսի բազան ԱՄՆ-ի սովորական ռազմաբազա չէ, այն կվերածվի գազի պահեստարանի, որն ապագայում կարդյունահանվի Արեւելյան Միջերկրածովյանում: Այդ գազը չի մրցակցի ռուսական գազի հետ, որը կառաքվի եվրոպական շուկաներ: Ավելին՝ ռազմաբազան նախապես նախատեսված էր գազային օբյեկտների ու գազամուղների պաշտպանության համար:

Ամերիկյան ռազմավարական պլանը ենթադրում է է երկրների միջեւ ծովային սահմանների գծանշման ավարտ, Արեւելյան Միջերկրական ծովում գազի արդյունահանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում եւ Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի միջոցով առաքում Եվրամիության երկրներ։ Այս գազը պետք է այլընտրանք դառնա ռուսական գազին, որի մատակարարումը Վաշինգտոնը ձգտում է դադարեցնել։

Նոր ռազմաբազայի ստեղծումը եւ Ռուսաստանի առեւտրային մեկուսացումը մեծացնելու փորձերն ԱՄՆ-ին ստիպել են երկու տարվա ընթացքում զբաղվել Ալեքսանդրուպոլիսը եւ Հելսինկին կապող երկաթուղու վերականգնմամբ։

Այս երկաթուղին անցնում է եվրոպական մի շարք երկրների՝ Բուլղարիայի, Սերբիայի, Կոսովոյի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Ֆինլանդիա տարածքներով։

Թուրքիայի արձագանքը Հունաստանում ԱՄՆ-ի զորքերի կենտրոնացմանը հուշում է, որ դա տեղի է ունենում փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Վաշինգտոնն ու Անկարան գոնե տեսանելի ապագայում չեն հրաժարվի միմյանցից, եւ երկու կողմն էլ ձգտում են առայժմ «վատ խաղաղություն» պահպանել։

Թուրքերը մեղադրում են Վաշինգտոնին, որ վերջինս ընտրել է հույներին՝ իր ռազմավարական ծրագրերն իրականացնելու համար, այլ ոչ թե իրենց։ Նրանք վստահորեն հայտարարում են, որ Հունաստանը, ինչպիսին էլ որ լինի, ամերիկացիների համար չի կարողանա փոխարինել Թուրքիային, եւ որ Էգեյան ծովի տարածաշրջանում այլընտրանքային նավահանգիստների ու բազաների ստեղծումը երկարաժամկետ ազդեցություն չի ունենա Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի՝ սերտորեն փոխկապակցված շահերի վրա։

Թուրքիային, ըստ երեւույթին, զայրացրել են չկատարված սպասումները։ Նա հույս ուներ, որ Վաշինգտոնն իր վրա լրացուցիչ պարտականություններ կդնի տարածաշրջանում՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում ամերիկյան ներկայության կրճատումը։

Անկարային ավելի շատ անհանգստացնում է ոչ թե Ալեքսանդրուպոլիսի ռազմաբազան, այլ Վաշինգտոնի պահվածքը, որն Անկարային հեռացրել է իր ծրագրերից, չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ լավագույն յոթնյակի կազմի մեջ է մտնում ինչպես զինծառայողների քանակով, այնպես էլ ֆինանսական աջակցությամբ: Թուրքիան գիտակցում է, որ ԱՄՆ-ն փոխել է վերաբերմունքն իր նկատմամբ Արեւելյան Միջերկրածովյանում թուրքերի քաղաքականության եւ այլ որոշումների պատճառով, որոնք հակասում են ամերիկյան հետաքրքրություններին:

Թուրքիային ավելի շատ նյարդայնացնում է այն փաստը, որ ԱՄՆ-ն դիմել է Հունաստանին, որն անհրաժեշտ ներուժ չունի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Պատկերացրեք՝ մենք ՆԱՏՕ-ի երկիր ենք, Ամերիկան՝ ՆԱՏՕ-ի անդամ, Հունաստանը՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ինչո՞ւ ենք մենք՝ ՆԱՏՕ-ի անդամներս, հարձակվում միմյանց վրա, երբ Ամերիկան Հունաստանին ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում Ամերիկայից հետո առաջին յոթ երկրների կազմում է թե զինվորականների քանակով, թե ֆինանսական աջակցությամբ, իսկ Հունաստանը՝ ոչ, Հունաստանը շատ ավելի ցածր է։ Բայց մենք հավատում ենք մեզ, ապավինում ենք մեզ, մենք այս տարածաշրջանի ապահովագրական երաշխիքն ենք»։

«Հնարավոր է՝ Ռուսաստանին Արեւմուտքից կտրելու ամերիկյան ձգտումն իրենից «երկաթե վարագույր» է ներկայացնում: Դա քաղաքական կլիշե է, որը նկարագրում է շրջափակման ու մեկուսացման քաղաքականությունը, որը Խորհրդային Միության կողմից իրականացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Երկաթե վարագույրը» հաստատեց առեւտրային խոչընդոտներ ու կոշտ վերահսկողություն՝ ԽՍՀՄ-ին ու Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներին մեկուսացնելով Արեւմուտքի կապիտալիստական պետություններից: Այսօր՝ 75 տարի անց ամերիկացիները նույն մեկուսացման քաղաքականությունն են վարում՝ ստեղծելով առեւտրային խոչընդոտներ, որ ռուսական գազը չհասնի եվրոպական երկրներ»,-եզրափակել է «Al-Quds Al-Arabi»-ն:

Թեգեր: ԹուրքիաՀունաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է…»

«Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է…»

Վառ գույների տիրուհին

Վառ գույների տիրուհին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist