Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կվերադառնա՞, արդյոք, Ուզբեկստանը ՀԱՊԿ

Պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով

Դեկտեմբերի 4, 2021
Հանրապետություն
Կվերադառնա՞, արդյոք, Ուզբեկստանը ՀԱՊԿ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
248
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուզբեկստանի՝ ՀԱՊԿ վերադառնալու հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգային է դառնում։ Նախօրեին այդ թեմային անդրադարձել էր ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը՝ նշելով, որ Մոսկվան կողջունի Տաշքենդի կողմից ՀԱՊԿ վերադառնալու հնարավոր ցանկացած քայլ՝ ներառյալ լիիրավ անդամակցության վերականգնումը։ «Մենք հարգում ենք Ուզբեկստանի ինքնիշխան ընտրությունը՝ կապված ՀԱՊԿ-ի եւ նրա անդամ երկրների հետ փոխգործակցության պարամետրերի եւ մոդելի մասով։ Չնայած այն հանգամանքին, որ Տաշքենդը դադարեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը 2012 թ., մենք ելնում ենք փոխշահավետ շփումների ամրապնդման եւ, ընդհանուր առմամբ, գործողությունների օգտակար համակարգման կարեւորությունից, այդ թվում՝ Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի համատեքստում։ Ուզբեկստանը մնում է մեր լավ եւ վստահելի գործընկերը, բարեկամ երկիր ՀԱՊԿ անդամ երկրների համար»,- «Ռիա նովոստիի» հետ զրույցում ասել էր Աղասանդյանը։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Շավքաթ Միրզիոեւի բանակցությունների արդյունքում ստորագրվել էր 18 փաստաթղթից բաղկացած փաթեթ։ Այցի ժամանակ Ուզբեկստանի ղեկավարը նշել էր, որ «խորը ինտեգրացիա է ընթանում բոլոր ուղղություններով», այսինքն՝ կողմերն ընտրել էին երկկողմ ձեւաչափով հարաբերությունների խորացման տարբերակը։ Ավելի վաղ Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները ՀԱՊԿ վերադառնալու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում` միաժամանակ կարեւորելով Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ ահաբեկչական սպառնալիքների արձանագրումը։

Ուզբեկստանի 2018 թ. ընդունած պաշտպանական դոկտրինի, մասնավորապես 10-րդ կետում նշված է, որ երկիրը չի մասնակցում ռազմաքաղաքական դաշինքներին` միաժամանակ իրավունք վերապահելով դուրս գալու ցանկացած միջպետական կազմավորումից, եթե այն վերածվի ռազմաքաղաքական դաշինքի։ Փաստաթղթում արձանագրված են նաեւ երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների եւ օբյեկտների տեղակայման արգելքը եւ զինված ուժերի չմասնակցելը արտերկրում խաղաղապահ գործողություններին ու ռազմական հակամարտություններին։

Սակայն այն բանից հետո, երբ թալիբները իշխանության եկան Աֆղանստանում, ավելի հաճախ սկսեցին տեղեկություններ տարածվել օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման մասին, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից Ուզբեկստանի եւ Տաջիկստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների հետ ապագա ռազմական համագործակցության հնարավորությունների քննարկումը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ Հասկանալի է, որ տարածաշրջանում լարվածության ավելացման դեպքում չեզոքություն պահպանելն ավելի կդժվարանա։ Եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, իսկ Թուրքիայի հեռահար նպատակներից է կազմակերպության անդամ պետությունների հիման վրա նաեւ թուրանական բանակի ստեղծումը, ապա այս պարագայում եւս չեզոքության պահպանման հետ կապված հարցեր կառաջանան։

Ռազմաքաղաքական կազմակերպությունների դերակատարության բարձրացման եւ հեղինակության ամրապնդման ցուցիչներից է նոր անդամ-պետությունների ներգրավումը, ինչպես նաեւ արդեն իսկ անդամ հանդիսացող պետությունների շահերի պաշտպանության մակարդակը։ Որոշումները, բնականաբար, կայացվում են` ելնելով սեփական շահերից, թե որ կազմակերպությունն ինչ կարող է առաջարկել, ինչպիսի  ծավալով եւ ինչ արագությամբ է պատրաստ լինելու բավարարել անդամ պետությունների շահերը, առավել եւս` անվտանգության ոլորտում։ Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի երկրները հիմնականում ներգրավված են տարբեր կառույցներում եւ կազմակերպություններում, որոնք հաճախ հետապնդում են միմյանց հակոտնյա նպատակներ ու շահեր։

ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական դերի բարձրացումն օրգանապես կապված է Հայաստանի հետ` որպես այդ կառույցի հիմնադիր անդամ։ Թեեւ կազմակերպության անդամների մի մասը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ են, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում մասնակցությունը որոշ չափով կարող է զսպել ոչ հայանպաստ հայտարարություններից եւ քայլերից։ Վերջերս ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ (տեսակոնֆերանսի ձեւաչափով) տեղի էր ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ընդունվել էր հայտարարություն՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող տարածքներում ռազմական ակտիվության եւ եվրասիական անվտանգության վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք վերաբերում էին ռազմական անվտանգության ոլորտում փոխգործակցությանը։

Թեգեր: ՀԱՊԿՈւզբեկստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԵՄ-ն հաստատել է չինական նախագծի այլընտրանքը

ԵՄ-ն հաստատել է չինական նախագծի այլընտրանքը

Միջազգային շուկայում նավթի գնանկումն ու Հայաստանը

Միջազգային շուկայում նավթի գնանկումն ու Հայաստանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist