Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տարածաշրջանում հաղթելու է տնտեսապես ուժեղը

Միայն այս դեպքում կարող ենք կասեցնել թյուրքական երազանքը

Դեկտեմբերի 9, 2021
Հանրապետություն
Տարածաշրջանում հաղթելու է տնտեսապես ուժեղը
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճանապարհների ապաշրջափակմանը Հայաստանը դեմ չէ։ Բայց դատելով մեր հարեւան թյուրքերի՝ պետական մակարդակով անթաքույց տարվող հակահայկական քաղաքականությունից, համագործակցություն եւ ապաշրջափակում կոչվածն իրականում թշնամու կողմից մեր հանդեպ ցեղասպան քաղաքականության ձեւաչափի փոփոխություն է լինելու եւ ամուր շղթայի պես օղակելու է մեր պարանոցը։

Հայաստանն ուրիշ ճանապարհ չունի, քան տնտեսապես արագ եւ որակյալ հզորանալը։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը նշում է. «Այս տարածաշրջանում ով տնտեսապես ուժեղ եղավ՝ հաղթելու է, ով թույլ՝ «ոտքի տակ»։ «Նրանք» արդեն դա գիտեն ու չեն կանգնելու (մեր խելքին չեն)։ Մենք դեռ «երկնքից» չենք իջել։ Իջե՛ք, ժամանակը եկել է՝ հերթը մերն է։ Ուրիշ բանաձեւ չկա՝ «պարիտետ» չեղավ, համարեք պրծած պատմություն»։

Ինչո՞ւ ենք ասում՝ թյուրքերի կողմից պետական մակարդակով տարվող հակահայկական անթաքույց քաղաքականություն։ Սա մշտապես է եղել։ Բայց կմեջբերենք միայն վերջին օրերինը։ Օրինակ՝ թուրքական իշխանությունները հրապարակավ խոստովանում են, որ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Արցախյան պատերազմում՝ աջակցելով ադրբեջանական զինուժին: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը նախորդ շաբաթ խորհրդարանում 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարեւոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում: Թուրքիայի փոխնախագահը գովաբանել է իրենց հետախուզական եւ պաշտպանական ուժերի երկրի ներսում եւ արտերկրում (Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղ, Աֆղանստան) ծառայությունը, որը սպասարկել է Թուրքիայի շահերը։

Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ, ինչպես հաղորդել է «Interfax»-ը, Ղուբայի շրջան այցի ժամանակ նշել է, թե ինքը Հայաստանից պահանջում է ասել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները։ «Ես ասում էի, մեզ ասեն ժամկետներ, թե երբ կազատեն մեր հողերը, եւ այդ ժամանակ մենք պատրաստ էինք կանգ առնել։ Այսօր ես ասում եմ նույն խոսքերը։ Ասեք ժամկետներ, թե երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, եւ այդ դեպքում որեւէ խնդիր չի լինի»,- ասել է Ալիեւը։ Նույն օրը նա նաեւ հոխորտացել էր, թե՝  «Հայաստանը եւ ողջ աշխարհը տեսավ, որ ոչ մեկը մեզ չկարողացավ կանգնեցնել… Մենք հասել ենք նրան, ինչ ուզում ենք, հասնում ենք եւ կհասնենք: Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով՝ բանակցություններով եւ փոխըմբռնմամբ: Քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց ամբողջ աշխարհին մեր ժողովրդի կամքը, ուժը եւ միասնականությունը»։

Ալիեւի խոսքերի տողատակում թաքուն մի վախ կա, որ կարմիր գծի պես անցնում է գրեթե բոլոր ելույթներում։ Մեկ նա ասում է, որ Արցախի հարցը լուծված է, թույլ չեն տալու, որ հայերը ոտքի կանգնեն, մեկ էլ անդրադառնում է «հայկական ռեւանշիզմին»։ Հարց է ծագում՝ եթե Արցախի հարցը Բաքուն լուծված է համարում եւ վստահ է, որ թույլ չի տալու հայերին ոտքի կանգնել, ապա ինչո՞ւ է այդքան խոսում հայկական ռեւանշից։ Պատճառը մեկն է՝ թշնամին մեզ լավ է ճանաչում…

Ինչեւէ, թյուրքական պահանջ «Զանգեզուրյան միջանցքին» ի պատասխան հայկական կողմը նշում է, որ «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է»։ Այս մասին նշել են եւ՛ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը («Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»), ե՛ւ փոխվարչապետը։  Համապատկերում հիշեցնենք, որ ամերիկյան հեղինակավոր «The National Interest» պարբերականը հրապարակել էր Ամերիկյան ձեռնարկչատիրության ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինի ծավալուն հոդվածը՝ «Ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք չեն ստանա» վերտառությամբ…

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծում է. «Հիմնավորման կարիք չունի այն, որ հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է եւ առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ եւ թյուրքական իղձ: Ռուսաստանի Դաշնության, Արեւմուտքի, Իրանի եւ թյուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետեւելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։ Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը»։

Կ. Ճշմարիտյանի խոսքերով՝ այլեւս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, «որ այնքան ժամանակ, քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից

(հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության եւ այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետեւաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից եւ դրանից բխող ներքին ու արտաքին քաղաքական վարքագծից: Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած եւ իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը»:

Ի վերջո, եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե եւ ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական եւ ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության եւ գործուն աշխարհաքաղաքական եւ անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով: Այնպես որ՝ այլ ճանապարհ, քան տնտեսապես հզորանալը, մենք չունենք։

Թեգեր: Տնտեսությունֆինանսներ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Միջազգային կառույցները վերջապես արձագանքեցին

Միջազգային կառույցները վերջապես արձագանքեցին

Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար

Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist