Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար

Հաագայի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ

Դեկտեմբերի 9, 2021
Տարածաշրջան
Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
349
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները եւ մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները հրապարակվել են դեկտեմբերի 7-ին:

Դատարանը որոշել է Ադրբեջանին պարտավորեցնել ապահովելու հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, կանխելու Ադրբեջանի պաշտոնյաների եւ հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության ու խտրականության հրահրումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը եւ պղծումը։ Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը՝ որոշելով Հայաստանին պարտավորեցնել կանխելու կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը։ Կողմերը պարտավոր են նաեւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը կարեւորեց այն հանգամանքը, որ դատարանն արձանագրել է Ադրբեջանի պաշտոնյաների ու հանրային գործիչների կողմից հայատյացության քարոզը, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։ Այսինքն՝ հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզն ու խտրականության հրահրումն իրականացվում եւ հովանավորվում են պետական ամենաբարձր մակարդակով։ «Դատարանը փաստել է, որ Ադրբեջանում պաշտոնատար անձինք են դրանով զբաղվում, ինչը նշանակում է, որ վերագրելի է Ադրբեջան պետությանը։ Իսկ մեզ մոտ, եթե կան մասնավոր անձինք, որոնք ատելություն են քարոզում, ապա պետությունը պետք է փորձի կանխել նման դեպքերը, այսինքն՝ Հայաստանում դա պետական վարքագիծ չէ, ինչպես Ադրբեջանում։ Սա ընդհանուր բնույթի կոչ է, որպեսզի պետությունն իրենից կախված ամեն ինչ անի երկրում ատելության քարոզը բացառելու համար, ինչը Հայաստանն արել եւ անում է։ Մեծ հաշվով՝ մեր քաղաքացիները չեն խոսում Ադրբեջանի ազգաբնակչությանը սպանելու, վերացնելու մասին, ինչին ականատես ենք լինում նույն այդ երկրում»,- մանրամասնեց զրուցակիցս՝ հավելելով, որ միջազգային դատարանը մերժել է ականապատման քարտեզների հետ կապված Ադրբեջանի պահանջը։

Իրավաբանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սա միջանկյալ որոշում է, այլ ոչ թե վերջնական վճիռ, հետեւաբար, որոշ ձեւակերպումներ պայմանավորված են հենց դրանով, այսինքն՝ դատարանը վերջնական չի եզրակացրել, որ կողմերն ինչ-որ բան խախտել են, թե ոչ, թեեւ իր ձեւակերպումներում տեսնում ենք, որ դա հաստատ անելու է։ Միջանկյալ միջոցով պահանջ է դրվում մինչեւ վերջնական որոշում կայացնելը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից, որպեսզի ուշ չլինի, երբ կայացվի վերջնական որոշումը։ Սիմոնյանը նկատեց, որ դա նման է մեր ներպետական դատական գործընթացներում հայցի ապահովմանը։ Անդրադառնալով այն տեսակետներին, թե դեկտեմբերի որոշումը հաղթանակ չէր Հայաստանի համար, անգամ կարծիքներ են հնչում, թե դրանք ինչ-որ առումով պարտություն են, զրուցակիցս հակադարձեց, որ նման կարծիքներն ու եզրակացությունները չեն բխում հայկական շահից, որովհետեւ սա 90 տոկոսանոց հաղթանակ է, միայն մի փոքր մասով չի բավարարվել հայկական կողմի պահանջը, ինչը կանխատեսելի էր։

«Կարճաժամկետ առումով սա շատ կարեւոր որոշում էր մեզ համար։ Մենք արդեն հասկանում ենք, թե դատարանն ինչ տրամաբանություն է օգտագործում, այսինքն՝ տեսանելի է վերջնական որոշման կայացման ճանապարհը։ Դա կսանձի Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությունը, որպեսզի հետագայում զուսպ լինի իր գործողություններում, եւ չոչնչացվեն հայկական մշակութային արժեքները, չսպանվեն եւ կտտանքների չենթարկվեն գերիները։ Մենք արդեն ունենք փաստաթուղթ միջազգային ատյանից, որը պարտադիր է,- պարզաբանեց Սիմոնյանը, ապա շարունակեց,- Ինչ վերաբերում է երկարաժամկետ կտրվածքով արդյունքներին, ապա այս դատական գործընթացն ու ընդունված որոշումը պետք է գնահատել որպես Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար անհրաժեշտ իրավական քայլ։ Նման քայլերով ենք վերջում հանգելու այն բանին, որ այլ տարբերակ չի կարող լինել, քան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այն էլ՝ բարձր կարգավիճակով, որը անկախությունն է ու միացումը Հայաստանին։ Այլ տարբերակ չի դիտարկվում»։

Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատել է միջազգային ատյաններում սեփական հիմնազուրկ տեսակետներն առաջ տանելու համար։ Թեեւ Ադրբեջանը վերջին 25 տարում շատ քիչ իրավական հաջողություններ է գրանցել այս ուղղությամբ, սակայն զրուցակիցս նշում է, որ դրանք, այնուամենայնիվ, օգտակար են եղել իրենց քաղաքականության համար։ Ցավոք, հայկական կողմն ավելի պասիվ է եղել, սակայն ընդամենը մեկ տարվա աշխատանքի արդյունքը բավականին մեծ է. «Եթե մենք տասնամյակների ընթացքում այսպես աշխատեինք, անհամեմատ ավելի մեծ արդյունքներ կգրանցեինք՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը»։

ՀՀ ԱԳՆ-ն նույնպես անդրադարձել է Հաագայի միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումներին՝ նշելով. «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի խոչընդոտներ են տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ խաղաղ զարգացման համար»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրավիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության եւ մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին եւ կոչ արել շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:

Նշենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնմանը՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։ Ինչպես միշտ, համանախագահ երկրները կոչ են արել «Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից» ու ամբողջությամբ կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարությամբ վերահաստատած հանձնառությունները, ինչպես նաեւ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ։ Համանախագահ երկրները խրախուսել են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների կյանքի կոչման գործում եւ համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի՞ խախտվում իրական հավասարությունն ու արդարությունը, երբ հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ, Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Մինսկի խմբի ձեւաչափը խնդիր լուծող մարմին չէ, այլ ընդամենը՝ միջնորդ, իսկ միջնորդի առաքելությունն է կողմերից որեւէ մեկին «չնեղացնել» եւ բերել համաձայնության, հաշտեցման դաշտ։ «Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ներկայումս վտանգի տակ է, որովհետեւ Ադրբեջանն ամեն կերպ ասում է, որ այդ հարթակն այլեւս գործ չունի անելու, քանի որ ինքը հարցը լուծել է։ Հետեւաբար, եթե համանախագահներն ավելի սուր արտահայտություններով հանդես գան, ապա հնարավոր է՝ Ադրբեջանը կոշտ արտահայտվի եւ դուրս գա Մինսկի խմբի ձեւաչափից, ինչը նրա երազանքն է եղել 20-25 տարի շարունակ։ Նրանք ուզում են այլ հարթակներ գործարկել, ինչպիսիք են, օրինակ, «3+3»-ը կամ Թուրքիային Մինսկի խմբի համանախագահությունում ընդգրկելը, ինչը նույնպես անընդունելի է մեզ համար»,- մեկնաբանեց նա։

Անհասցե, հավասարության նշան դնող հայտարարությունների արդյունքում հայկական կողմի շահերի ոտնահարում թույլ չտալու համար զրուցակիցս կարեւորում է պաշտոնական Երեւանի արձագանքը, որպեսզի խախտումների արձանագրումները լինեն հասցեական, եւ հավասարության նշան չդրվի կողմերի միջեւ։ Սիմոնյանի խոսքերվ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը չպետք է համընկնի համանախագահների դիրքորոշման հետ, մենք պետք է պահանջենք մեր շահերի պաշտպանությունը՝ բանակցությունների սեղանին դնելով մեր դիրքորոշումը։ «Մենք չենք կարող անընդհատ հետքայլ կատարելով գնալ բանակցության»,- շեշտեց իրավաբանը։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՄԱԿ Միջազգային դատարան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Պարսից ծոցի երկրներին առաջարկում են համախմբվել Իրանի դեմ

Պարսից ծոցի երկրներին առաջարկում են համախմբվել Իրանի դեմ

Հզոր է եղել ամրոցն ու անառիկ

Հզոր է եղել ամրոցն ու անառիկ

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist