Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միջազգային կառույցները վերջապես արձագանքեցին

Երեք միջանկյալ միջոց Ադրբեջանի դեմ

Դեկտեմբերի 9, 2021
Հանրապետություն
Միջազգային կառույցները վերջապես արձագանքեցին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
212
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սեպտեմբերի 16-ին վարույթ էր ընդունել Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի եւ դեկտեմբերի 7-ին կայացրեց առաջին միջանկյալ միջոցները: Դատարանը նույնաբովանդակ մեկական միջոցների իրականացման որոշում է կայացրել Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ, այն է՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների միջեւ դատավարության ընթացքում որպես միջանկյալ միջոց կանխել ռասայական ատելության հրահրումը:

Բանն այն է, որ Հայաստանի կողմից ներկայացված հայցը ՄԱԿ-ի դատարան մուտքագրվելուց հետո Ադրբեջանը շտապեց կրկնօրինակել Հայաստանին եւ օրեր անց՝ սեպտեմբերի 23-ին, հակընդդեմ հայցով դիմեց նույն դատարան: Սակայն երեքշաբթի օրն ընդունված չորս որոշումից երեքը բացառապես վերաբերում են Ադրբեջանին: Բացի վերեւում հիշատակված որոշումից եւս երկու միջանկյալ միջոց վերաբերում է բացառապես Ադրբեջանին, որը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. հակամարտության ընթացքում ձերբակալված բոլոր անձանց, ովքեր մնում են կալանքի տակ, եւ ապահովի նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջեւ, ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու վանդալիզմի գործողությունները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ Այստեղ պետք է շեշտել, որ որոշումները կողմերի համար պարտադիր են:

Հարկ է արձանագրել, որ այդ որոշումն ընդունվեց Ադրբեջանի կողմից էթնիկ հողի վրա կատարված հերթական ոճրագործության՝ Մարտունու 65-ամյա հովվի սպանության դեպքի ֆոնին: Հայ խաղաղ բնակչի սպանությունը վերջին երեք ամսվա ընթացքում երրորդն էր Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում: Ադրբեջանում, ձեւական կողմը պահպանելու համար, դատական գործ է հարուցվել հայ հովվի սպանության դեպքով, սակայն դժվար չէ կռահել այդ գործի ելքը՝ սպանող ադրբեջանցու առնվազն արդարացում, իսկ առավելագույնը՝ հերոսացում: Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանը էթնիկ ատելության քարոզի նման ծավալներում արդեն չի կարողանում զսպել մոլեռանդ հայատյացության դրսեւորումները, քանի որ հենց այդ հարցով գոնե միջազգային դատավարության ժամանակահատվածում, թեկուզ՝ ժամանակավոր, տոլերանտության քող չկարողացավ ապահովել: Միջազգային դատարանում Ադրբեջանը դատվում է էթնիկ հողի վրա նման հանցագործությունների համար եւ զուգահեռ սպանում խաղաղ բնակիչներին, ինչն արդեն աբսուրդի ժանրից է:

Միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ նման գործընթացների մեկնարկը կարեւոր է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա սանձազերծելու եւ պատերազմի ընթացքում բազմաթիվ հանցագործություններ վեր հանելու տեսանկյունից: Այն նաեւ որոշակի զսպող դերակատարություն պետք է ունենա ադրբեջանաթուրքական ագրեսիայի շարունակվող դրսեւորումները, նման փորձերը կանխելու առումով: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խաղաղ բնակչության դեմ ագրեսիան, այլեւ լայն թափով սկսել է ոչնչացնել եւ յուրացնել բռնազավթած հայկական տարածքների հարուստ հոգեւոր մշակութային ժառանգությունը:

Մյուս կողմից Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում նման գործընթացներ սկսելով՝ հայկական կողմը նրան կստիպի վերադառնալ երկխոսության ոչ ռազմական հարթակ՝ նպաստելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսմանը: Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը պարբերաբար շեշտում է, որ այդ ձեւաչափում բանակցությունները պետք է սկսվեն հատկապես հումանիտար խնդիրների կարգավորմամբ, ինչը սկզբի համար պակաս կարեւոր չէ:

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանՄԱԿ Միջազգային դատարան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար

Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար

Պարսից ծոցի երկրներին առաջարկում են համախմբվել Իրանի դեմ

Պարսից ծոցի երկրներին առաջարկում են համախմբվել Իրանի դեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist