Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների հրամայականը

Արցախի կարգավիճակի շուրջ անցանկալի զարգացումները կանխելու համար սպառազինությունների հավասարակշռության պահպանումն անհրաժեշտություն է

Դեկտեմբերի 10, 2021
Հանրապետություն
ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների հրամայականը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրասիա աշխարհամասում, մասնավորապես՝ Կովկասից հարավ ընկած տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բնույթի խմորումները, դրանց անընդհատ ակտիվությունը ստիպում են տեղի երկրներին եւ նրանցով ձեւավորված ռազմաքաղաքական միավորներին վերանայելու սեփական գործողությունների ու մարտավարության դոկտրինները:

Տարածաշրջանում ակտիվ ընթացող զարգացումները եւ ուժերի վերաձեւումները, պետությունների արտաքին քաղաքականության վեկտորների գերարագ փոփոխությունները համարժեք արձագանք եւ նոր մոտեցումներ են պահանջում: Հայաստանն այսօր ՀԱՊԿ ռազմաքաղաքական բլոկում է, եւ մեզ համար առաջնային են այս կառույցի մարտունակության, իրավիճակին արագ ու համարժեք պատասխանելու մեխանիզմների կատարելագործումը, օրվա մարտահրավերներին դրանց համապատասխանեցումը: Այս առումով կարեւոր էր օրերս տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական կոմիտեի նիստը, որն անցկացվեց ռազմաքաղաքական դաշինքի անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի մակարդակով: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ռազմական կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ՝ Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման եւ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը:

ՀՀ ՊՆ ԳՇ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երկրների պաշտպանական կառույցների ռազմական ղեկավարները դիտարկել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները եւ որոշումներ ընդունել կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ: ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները վերահաստատել են ռազմական անվտանգության դեմ ուղղվող մարտահրավերների եւ սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ դրանք չեզոքացնելու եւ ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ։

Հատկանշական է, որ տեսակապով անցկացված հանդիպման քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը: Հայտնի իրողություն է, որ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար պետք է առնվազն ապահովել այնտեղ գտնվող պետությունների եւ ռազմական-քաղաքական բլոկների պոտենցիալների հավասարակշռությունը: Այդ բալանսի ցանկացած խախտում կբերի տարածաշրջանում ապակայունացման ռիսկի մեծացման: Այս առումով ՀԱՊԿ-ն պետք է նպաստի անդամ պետությունների ռազմական ներուժի համապատասխան մակարդակի մարտունակության եւ սպառազինության մակարդակի ապահովմանը: Այդ ուղղությամբ վերջերս գործողություններ իրականացվեցին Միջին Ասիայում, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին փոխանցեց հետախուզական, ՀՕՊ եւ հետեւակի անհրաժեշտ սպառազինություն՝ թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանի հետ սահմանն ամրացնելու համար: Տարածաշրջանն ապակայունացումից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է ձեւավորել հակակշիռներ, ինչը ենթադրում է ՀԱՊԿ-ի հզորացում եւ ժամանակակից սպառազինությամբ հագեցում, որը հնարավոր է միայն նրա յուրաքանչյուր անդամի համար ուժեղ պաշտպանական համակարգ ապահովելով: 

Այսօր ՀԱՊԿ անդամ պետություններից Հայաստանի զինված ուժերն են առաջնահերթ զգում ռազմական անհրաժեշտ ներուժի վերականգնման կարիք, քանի որ զգալի ռազմական ռեսուրսներ էին ներդրվել Արցախի պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերելու համար: Այն դեպքում, երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմին հաջորդող տարում 50 տոկոսով ավելացրել է սեփական ռազմական բյուջեն, Հարավային Կովկասում հիմնական մտահոգող խնդրի՝ Արցախի կարգավիճակի շուրջ նոր զարգացումները կանխելու համար սպառազինությունների հավասարակշռության պահպանումն անհրաժեշտություն է:

Միանշանակ է, որ ադրբեջանաթուրքական զույգն իր ծրագրերի իրականացման հարցում կանգ չէր առնի, եթե Հայաստանը չգտնվեր ՀԱՊԿ-ում եւ մեր երկրում տեղակայված չլիներ ՌԴ 102-րդ ռազմաբազան: Մյուս կողմից էլ քննարկման ենթակա չէ այն բացարձակ ճշմարտությունը, որ վերջիններս ՀՀ անվտանգության անհրաժեշտ, բայց ոչ լիարժեք բավարար պայմաններ են, եւ մեր պետության ռազմական ներուժի վերականգնումն ու նորացումը քննարկումներից դուրս են:

Թեգեր: անվտանգությունբանակՀայաստանՀՀ զինված ուժեր
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ամենակարեւորը գիտության ու ճշմարտության տարածումն է

Ամենակարեւորը գիտության ու ճշմարտության տարածումն է

Ինչ նպատակով է հիմնադրվում «Հայ-Ալմաստը»

Ինչ նպատակով է հիմնադրվում «Հայ-Ալմաստը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist