Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը

Այն կգործի սահմանային եւ մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո

Դեկտեմբերի 16, 2021
Հանրապետություն
Վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
374
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բրյուսելյան հանդիպումներում արցախյան հիմնահարցի և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում կտրուկ հայտարարություններն անսպասելի չէին: Լիովին կանխատեսելի էին Ադրբեջանի նախագահի՝ ավանդական դարձած իրարամերժ հայտարարությունները: Մասնավորապես՝ ՌԴ նախագահի նախաձեռնած հանդիպումների ժամանակ աչքի է ընկնում զուսպ հայտարարություններով, իսկ երբ Մոսկվայից կամ Սոչիից վերադառնում է Բաքու կամ այլ երկիր, տրամագծորեն հակառակ հայտարարություններն է անում: Բրյուսելյան այցը, բնականաբար, բացառություն չէր կարող լինել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Բաքվի առաջնորդը հայտարարեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մուտքի ռեժիմի իրավական ասպեկտը պետք է ամբողջովին նման լինի Բերձորի միջանցքի ռեժիմին, որն ապահովում է Արցախի և Հայաստանի միջև կապը, իսկ Հայաստանը պետք է ապահովի այն նույն անվտանգ ու անխոչընդոտ կապն Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ, որն այսօր կա Հայաստանի ու Արցախի միջև: Ալիևը նաև հայտարարեց, որ հակառակ դեպքում իրենք էլ մաքսային անցագրային ռեժիմ կսահմանեն Բերձորի միջանցքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ադրբեջանի նախագահի փորձերը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար»։ ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ այդ դիրքորոշումը հստակ կարտահայտի իր, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում։

Փաշինյանի այս հայտարարությունը փաստում է, որ Ալիևը կրկին չէր պահպանել Սոչիում և մինչ այդ եղած մյուս հանդիպումներում ու բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մի կողմ թողնենք այն փաստը, որ Բաքվի առաջնորդն իր այդ հայտարարությամբ նույնացրեց Նախիջևանն ու Արցախի Հանրապետությունը, և այդ հայտարարության տրամաբանության ներքո ստացվում է, որ նա ընդունում է Արցախի Հանրապետությունը որպես Հայաստանի մաս հանդիսացող սուբյեկտ, այնինչ ներկայիս իրողություններում Բերձորի միջանցքը մեծ հաշվով կապ չունի ՀՀ ինքնիշխան տարածքի և սահմանների հետ, քանի որ Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը: Արցախը Հայաստանին կապող միջանցքը կարող է դիտարկվել միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթի ներքո, որտեղ ասվում է, որ այն ստորագրելու պահին կողմերի զինված ուժերը մնում են իրենց այդ պահի դիրքերում:

Սյունիքով դեպի Նախիջևան անցնող հաղորդակցությունների և Բերձորի միջանցքի միջև զուգահեռներ հնարավոր կլիներ տանել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն Արցախի Հանրապետությանը վերադարձրած լիներ օկուպացված տարածքները, և այնտեղ 1988 թ. ազգությունների համամասնությամբ ինքնորոշման հարցի շուրջ հանրաքվե իրականացված լիներ: Սա պարզ ճշմարտություն է, և այդ պատճառով էլ Սոչիում կայացած առարկայական բանակցությունների ժամանակ Բերձորի միջանցքի ու Սյունիքով անցնող հաղորդակցությունների միջև զուգահեռներ անցկացնելու հարց չէր քննարկվել: Եթե Ադրբեջանը, ըստ էության, պարտավորվել է համաձայնել վերոնշյալ պայմաններով Արցախի կարգավիճակի հարցը որոշելու տարբերակին, ապա դա լրիվ այլ իրողություններ է նախանշում: Մինչ այդ, Արցախի կարգավիճակի հարցը չլուծած, նման զուգահեռներ անցկացնելը Արցախի Հանրապետության ու Նախիջեւանի միջեւ հակասում է կարգավորման ողջ գործընթացի ներկայիս տրամաբանությանը, և դա տանում է փակուղի:

Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը, ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Եվրոպայի խորհուրդն էլ հանդես եկավ հաղորդագրությամբ, որտեղ շեշտեց, որ նախագահ Միշելը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը:

Վերոնշյալ հրապարակումներից պարզ է դառնում, որ հերթական անգամ հայտարարվում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման անխուսափելիության մասին՝ հարգելով երկրների ինքնիշխանությունը, և այստեղ խոսքը նոր վերաբացվող ուղիների մասին է, այլ ոչ թե արդեն գործողների, ինչպիսին է Բերձորի միջանցքը:

Թեգեր: ԱդրբեջաներկաթուղիՀայաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախյան հակամարտության լուծման մեջ կարեւոր են դետալները

Արցախյան հակամարտության լուծման մեջ կարեւոր են դետալները

Վերաֆինանսավորումը կզսպի՞ գնաճը

Վերաֆինանսավորումը կզսպի՞ գնաճը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist