Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վերաֆինանսավորումը կզսպի՞ գնաճը

Անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ

Դեկտեմբերի 16, 2021
Հանրապետություն
Վերաֆինանսավորումը կզսպի՞ գնաճը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
753
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ այն հասցնելով 7.75 տոկոսի։ Սա այս տարվա ընթացքում երրորդ բարձրացումն էր: Ինչո՞վ էր դա պայմանավորված, եւ, արդյոք, այդ քայլը թույլ կտա՞ զսպելու գնաճը։

«Բնականաբար, սա պայմանավորված է արտաքին միջավայրում գնաճային նոր ճնշումներով, ինչը գնաճի նոր ալիք է ստեղծելու Հայաստանի ներքին շուկայում։ Սակայն, ինչպես եւ նախորդ դեպքերում, սա էական ազդեցություն չի ունենա գնաճը զսպելու առումով, բայց տնտեսական աճը զսպելու առումով իր բացասական դրսեւորումները կունենա: Հայաստանի տնտեսությունը դեռեւս վերջնականապես դուրս չի եկել ճգնաժամի փուլից, եւ դրամավարկային քաղաքականության նման կոշտացումը չի նպաստելու ճգնաժամի հետեւանքների արագ հաղթահարմանը: Իհարկե, ԿԲ-ն առաջնորդվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված հիմնական նպատակներով, այն է՝ գների եւ ֆինանսական կայունության ապահովում: Սակայն մի հարց է, երբ գնաճը ներքին տնտեսության խնդիրներով է պայմանավորված, եւ մեկ այլ հարց, երբ այն ունի համաշխարհային բնույթ: Եթե չփորձենք տարբերակել այս երկու գործոնը, ապա, ամենայն հավանականությամբ, կիրառված գործիքակազմը կարող է անարդյունավետ լինել»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ բազմիցս նշվում է, որ Հայաստանում գնաճը տարածաշրջանի այլ գործընկեր երկրների համեմատ փոքր-ինչ ավելի ցածր է։ Սա թեեւ առաջին հայացքից դրական փաստարկ է, սակայն պետք է նախեւառաջ հասկանալ դրա հիմնական պատճառը. «Իսկ պատճառը հետեւյալն է՝ Հայաստանում 2020 թ. համավարակի ազդեցությունների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ ներարկված ֆինանսական միջոցները բավական սուղ էին՝ կազմելով մոտ 300 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, իսկ եթե դրանից հանենք բանկային համակարգի միջոցով տրամադրված միջոցները (վերջիններս նորից վերադարձվելու են), ապա՝ անհամեմատ ավելի քիչ։ Սա էականորեն չի ազդել համախառն պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վրա, ինչի արդյունքը 2020-ին արձանագրված 7.6 տոկոսանոց անկումն էր, որն էականորեն ավելի մեծ էր, քան հարեւան երկրներում. Վրաստան՝ – 6.2 տոկոս, Ադրբեջան՝ – 4.3 տոկոս։ Համեմատության համար նշեմ, որ հակաճգնաժամային աջակցության ծավալը Վրաստանում կազմել է շուրջ 1 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը՝ ավելի քան 3 անգամ ավելի շատ, քան մեր երկրում։ Սա նպաստել է տնտեսական ակտիվության խթանմանը եւ ճգնաժամի հետեւանքների ավելի արագ հաղթահարմանը, չնայած նրան, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի կոշտ ու երկարաժամկետ են եղել, քան մեզ մոտ»։

Ավելին, դարձյալ ըստ մեր զրուցակցի՝ 2021-ի սկզբին Վրաստանում կառավարությունը՝ պայմանավորված բարձր գնաճով, ինդեքսավորել է կենսաթոշակները եւ նպաստները՝ գնաճի մակարդակի չափով։ Թերեւս, վերոգրյալով է պայմանավորված համեմատաբար ավելի բարձր գնաճի տեմպն այս երկրում, եւ արդեն համեմատաբար բարձր տնտեսության ակտիվության պարագայում Վրաստանի ԿԲ-ն բոլոր հիմքերն ունի՝ բարձրացնելու վերաֆինանսավորման դրույքը՝ գերպահանջարկը եւ դրանից ածանցվող գնաճը զսպելու նպատակով։

Համապատկերում նկատենք, որ, առհասարակ,  տնտեսական աճը խթանելու նպատակով հարկավոր է զգալի ֆինանսական ներարկումներ կատարել տնտեսության մեջ, խթանել համախառն պահանջարկը եւ տնտեսական ակտիվությունը եւ ապա նոր միայն մտածել գնաճը զսպելու քայլերի մասին։ «Թերեւս, սրանով է պայմանավորված,- ասաց տնտեսագետը,- որ աշխարհի խոշոր տնտեսությունները մինչ օրս շարունակում են տնտեսության աննախադեպ ֆինանսական աջակցությունը՝ չնայած գնաճի բարձր տեմպերին։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, չնայած գնաճի բարձր տեմպերին, շարունակվում է մեղմ դրամավարկային քաղաքականությունը եւ դրա շրջանակներում Դաշնային պահուստավորման համակարգի կողմից ֆինանսական շուկաներում ակտիվների գնումը, ինչն իրացվելիություն է ապահովում շուկայում: Իսկ դրամավարկային քաղաքականության կոշտացման մասին հայտարարվել է, որ այն տեղի կունենա 2022 թ.: Նույն կերպ է վարվում նաեւ Եվրոպայի կենտրոնական բանկը՝ չնայած Եվրոպայի երկրների մեծ մասում արձանագրված բարձր գնաճի տեմպերին»: 

Գալով մեր երկրի օրինակին՝ Կ. Սարգսյանը նշում է, որ Հայաստանում, թերեւս, հենց դրամավարկային քաղաքականության կոշտացմամբ էր նաեւ պայմանավորված, որ տնտեսական աճը կանխատեսված 6 տոկոսից նվազել է մինչեւ 4.2 տոկոս. «Նման պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կզսպի տնտեսական ակտիվությունը, կհարվածի ներքին արտադրողին եւ կազդի ապրանքների մրցունակության վրա»։ 

Ուրեմն՝ ո՞րն է լուծումը։ «Կարծում եմ՝ այս ոլորտում անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, քանի որ համաշխարհային տնտեսության թեւակոխած բարձր գնաճային փուլը դեռ կարող է պահպանվել»,- եզրափակեց Կարեն Սարգսյանը:

Թեգեր: գնաճԿենտրոնական բանկՀՆԱֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լիբիայի նախագահական ընտրությունները՝ որպես ռիսկի գործոն

Լիբիայի նախագահական ընտրությունները՝ որպես ռիսկի գործոն

Գուրգեն պապիկ նվիրյալ հայորդին

Գուրգեն պապիկ նվիրյալ հայորդին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist