Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Համապատասխան որոշման կայացման դեպքում

2022 թ. փետրվարի 1-ից էլէներգիայի սակագները կբարձրանան

Դեկտեմբերի 25, 2021
Հանրապետություն
Համապատասխան որոշման կայացման դեպքում

concept save energy power. businesswoman holding light bulb

6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
631
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ 2021 թ. սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակներում բոլոր դրական ու բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թ. փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։

Դեկտեմբերի 20-ին, ի լրումն այս հայտարարության, հանձնաժողովը տեղեկացրեց, որ բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թ. փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոնները հետեւյալներն են.

1. ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ դեռեւս 2013 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը եւ համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլեւ կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում, սկսած 2022 թ. փետրվարի 1-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միեւնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակներում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում)։

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման եւ սպասարկման ծախսերը։

Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):

Ընդ որում՝ առաջարկվում է՝ ա) սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը) սակագները թողնել անփոփոխ, բ) ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), գ) ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), դ) մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Դեկտեմբերի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նկատել էր, որ իրենց հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտություն է էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 4.7 դրամով բարձրացնել։ Տարբեր մոտեցումներ են կիրառվելու ըստ սպառման ծավալի։ Հարցը կքննարկվի դեկտեմբերի 29-ի նիստում, եւ կկայացվի որոշում։ Այդ դեպքում այն ուժի մեջ է մտնելու 1 ամիս հետո, փետրվարի 1-ից։

Սպառողների բեռն ավելացավ։ Արդյոք հնարավոր չէ՞ր չթանկացնել, նկատենք, որ էներգետիկ փորձագետները իրավիճակը պայմանավորում են ոչ ճիշտ կառավարման գործոնով։

ՀԾԿՀ վարչության պետը ճեպազրույցում նշել է. «Ընդհանուր գործող սակագները եթե պահպանեինք մի մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, եւ եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք եկող տարի անխափան եւ հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում»։

Հավելենք, որ էներգետիկայի մասին օրենքի համաձայն՝ սակագնի բարձրացում երկու տարբերակով կարող է լինել. կամ համապատասխան հայտով ընկերություններն են դիմում, կամ սեփական նախաձեռնությամբ հանդես է գալիս ՀԾԿՀ-ն։ Այս դեպքը ՀԾԿՀ-ի տարբերակն է։

Այս իրավիճակում հնարավո՞ր է, որ «գիշերային սակագին» ասվածն այլեւս չգործի։ Պարզվեց՝ գործելու է։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային եւ գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ եւ 19.99 դրամ (առայժմ՝ ըստ առաջարկի): Ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-ից մինչեւ 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:

Հարց է ծագում՝ իսկ ՀԿԾՀ-ում սակագների վերանայման մասով աշխատանքային քննարկումը ի՞նչ կազմով է։ Պարզվեց՝ քննարկումն անցկացվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների եւ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 29-ի նիստից հետո սակագների հետ կապված պատկերը կորոշակիանա։

Թեգեր: գազԳազպրոմ Արմենիաէլեկտրաէներգիա
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բոլոր նվիրատուների անունները կփորագրվեն վանքի պատին

Բոլոր նվիրատուների անունները կփորագրվեն վանքի պատին

Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը

Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist