Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ոչ թե պարտքով պարտք, այլ պարտքի վերադարձ

Մայիսի 13, 2021
Հանրապետություն
Ոչ թե պարտքով պարտք, այլ պարտքի վերադարձ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
264
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկրի տնտեսությունը եթե արմատապես չվերակառուցվի ու չզարգանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։ Եվ տնտեսության զարգացմանն առնչվող խնդիրները քննարկելիս չենք կարող չանդրադառնալ երկրի պետական, այդ թվում՝ արտաքին պարտքին։ Պարտքային ի՞նչ պատկեր ունենք հիմա, ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, առհասարակ, այդ պարտքի այսչափ ավելացումը մտահոգի՞չ է, թե՞ ոչ կամ՝ ո՞ր դեպքում է արդեն անհանգստացնող երկրի համար, որ դեպքում՝ ոչ։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն փորձեց ստանալ տնտեսագետ Կարեն Սարգսյանից։

Առհասարակ, պետական ֆինանսական քաղաքականությունը պետք է լինի բազմակողմանի։ Մասնավորապես, ըստ մեր զրուցակցի, երկիրը կարող է միջոցներ ներգրավել ինչպես ներքին աղբյուրներից, օրինակ՝ ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխմամբ, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, այլ երկրներից ու նաեւ արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով։ Այսինքն՝ անհրաժեշտ է հնարավորինս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները։ Հայաստանի բյուջեն ունի պակասուրդ, եւ այդ ճեղքվածքը փակելու համար, բնականաբար, պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել: Ներկա դրությամբ Հայաստանի պետական պարտքի ծավալն արդեն հասել է 9 մլրդ դոլարի կամ մեր ՀՆԱ-ի ավելի քան 70 տոկոսի, որից միայն արտաքին պարտքը կազմում է 6.73 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 49 տոկոսը։ Համավարակի հետեւանքով 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 14 տոկոսով։ Ընդ որում՝ այս աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի հաշվին՝ 941 մլն դոլար չափով։ 2021 թ. կառավարության կողմից պլանավորվել է՝ պետական պարտքը կրկին աճելու է եւ տարեվերջին կհասնի 9.2 մլրդ դոլարի, ինչը կկազմի ՀՆԱ հարաբերակցությամբ 72 տոկոս։

Տնտեսագետը նշեց, որ ճգնաժամային իրավիճակում պետական եկամուտների կրճատման եւ ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը նույնպես անխուսափելի է, եւ աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին. «Միայն ասեմ, որ 2020 թ. համաշխարհային համախառն պարտքն աճել է 15 տոկոսով, եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. սկզբի դրությամբ աշխարհի բոլոր երկրների պետական ընդհանուր պարտքի ծավալը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 98 տոկոսը։ Կանխատեսվում է նաեւ, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին կաճի՝ տարեվերջին հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 101,5 տոկոսի: Սա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնենք 2020 թ. վերջին կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններին տրամադրված մեծ ծավալով ֆինանսական աջակցությունը»։

Այլ կերպ՝ շատ երկրներ հնարավորություն ունեն դիմանալու, քանզի գումարը ներարկում են իրենց տնտեսություններին, որոնք էլ ավելացված արժեք են ստեղծում՝ դրանով իսկ պետությանը պարտքային սպասարկման հնարավորություն տալով։ Բայց Հայաստանի պարագայում խնդիր կա։ Բանն այն է, որ, Կ. Սարգսյանի խոսքերով, մեր պարագայում ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով՝ ընթացիկ ծախսերի համար։ «Սակայն ակնհայտ է, որ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ, ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով։ Սակայն Հայաստանի ոչ բարվոք տնտեսական հիմնարարների առկայության պայմաններում շատ հնարավոր է, որ նոր վարկեր նաեւ չտրամադրվեն, իսկ եթե տրամադրեն անգամ, ապա շատ ավելի թանկ եւ ոչ բարենպաստ պայմաններով։ Պետական պարտքի ծավալը մեր տնտեսական իրողությունների դեպքում արդեն իսկ մոտեցել է «կարմիր գծին»։ Եվ եթե չփոխվեն տնտեսության կառավարման մոտեցումները, ապա էլ ավելի լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել շատ մոտ ապագայում»,- ընդգծեց տնտեսագետը։

ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունները չեզոքացնելու համար արտարժութային կապիտալի ներհոսք է պետք։ Սա չժխտվող փաստ է։ Թեեւ այստեղ էլ բայցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Հայաստանի կառավարությունը լոնդոնյան ֆոնդային բորսայում տեղաբաշխել էր եվրապարտատոմսերի հերթական տրանշը՝ 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6 տոկոս արժեկտրոնի եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875 տոկոս: Նշվում էր նաեւ, որ ներդրողների պահանջարկը գերազանցել է 2.5 միլիարդ դոլարը։ Սա այս կառավարության կողմից թողարկվող երկրորդ տրանշն է։ Նախորդ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել 2019 թ. սեպտեմբերին՝ 10 տարի մարման ժամկետով, 500 միլիոն դոլար ծավալով, պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմել էր 3.95 տոկոս, իսկ տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 4.2 տոկոս: Առհասարակ, Հայաստանն սկսել է եվրոբոնդեր թողարկել դեռ 2013 թ.-ից։

Տնտեսագետը նկատեց, որ տոկոսադրույքը մի փոքր նվազել է նախորդ տեղաբաշխման համեմատ, սակայն միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքի անկումն անհամեմատ ավելի մեծ է եղել նշված ժամանակահատվածում։ Օրինակ՝ նույն Հունաստանը, որը գտնվում էր ֆինանսական մեծ ճգնաժամի մեջ եւ փաստացի դեֆոլտի իրավիճակում, 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդերը տեղաբաշխել է ընդամենը 0.66 տոկոսով։ Սա, իհարկե, հիմնականում պայմանավորված է Եվրոպական կենտրոնական բանկի վարած ընդլայնման խթանող դրամավարկային քաղաքականությամբ կամ մասնագիտական տերմինաբանությամբ՝ քանակական մեղմացմամբ։ Իսկ եթե դիտարկենք եվրոբոնդերի շուկան, ապա այնտեղ կարող ենք տեսնել նաեւ շատ ավելի ցածր ու նույնիսկ բացասական տոկոսադրույքներ։ «Այո, մի կողմից, բնականաբար, ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել` արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Սա կարող է նաեւ որոշակիորեն ներդրողների մոտ հետաքրքրություն առաջացնել Հայաստանի տնտեսության հանդեպ։ Սակայն մյուս կողմից էլ եվրոբոնդերի այս տեղաբաշխումը բավական թանկ է՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների վերջին ժամանակաշրջանի տրենդը։ Իհարկե, բարձր տոկոսադրույքը պայմանավորված է Հայաստանի միջազգային վարկային վարկանիշով, այն է՝ B+, ինչն արդեն թեեւ ոչ բարձր, սակայն, այնուամենայնիվ, ռիսկային է։ Հայաստանի նախկին վարկանիշը BB- էր, ինչը վերանայվեց տարեվերջին «Ֆիտչ» վարկանիշային գործակալության կողմից՝ հաշվի առնելով պատերազմական գործողությունների ազդեցությունները»,-ասաց մասնագետը։

Նա համեմատության համար նշեց, որ Ռուսաստանը եվրոբոնդերի վերջին տեղաբաշխումն իրականացրել է անցած տարվա նոյեմբերին եւ 7 տարվա մարման ժամկետով 2 մլրդ դոլարի եվրոբոնդերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 1.12 տոկոս, իսկ 12 տարվա մարման ժամկետով եվրոբոնդերի համար՝ 1.85 տոկոս։ Տարբերությունն ակնհայտ է՝ իհարկե, հաշվի առնելով նաեւ, որ Ռուսաստանի սուվերեն վարկանիշը BBB է։ «Այնպես որ, փաստացի,- նկատեց Կ. Սարգսյանը,- հաշվի առնելով մեր իրավիճակը, կառավարությունն այլ ելք էլ չուներ, քանի որ տնտեսական անկման պայմաններում նվազել են նաեւ պետական եկամուտները։ Սակայն, կրկնում եմ, այն փաստը, որ պետական պարտքը հասել է 9 մլրդ դոլարի կամ մեր երկրի ՀՆԱ ավելի քան 70 տոկոսի, արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Ուստի նորից եմ ցանկանում շեշտել՝ անչափ կարեւոր է, թե այս միջոցներն ուր են ուղղվելու եւ ինչ հավելյալ արժեք են ստեղծելու։ Եթե դրանք արդյունավետ օգտագործվեն, միաժամանակ պետական պարտքի կառավարման մեխանիզմները կատարելագործվեն, իրավիճակը կշտկվի։ Իսկ առայժմ…»։

Իսկ առայժմ չի շտկվում, քանզի պետությունը գործում է շարքային քաղաքացու հոգեբանությամբ, ինչի իրավունքը չունի։ Քաղաքացին, ելնելով մեր երկրում այսօրվա տնտեսական վիճակից, բանկից պարտք է վերցնում՝ այլ պարտք մարելու նպատակով։ Շատ քչերն են, որ կարողանում են բիզնես դնել։ Հիմա պետությունն էլ, տնտեսագետի խոսքերով, կարծես «պարտքով պարտք» գործելաոճով է, կապիտալ ծրագրեր չեն արվում, հավելյալ արժեք չի ստեղծվում։ Արտաքին պարտքն այդչափ ավելացնելը եւ 6-7 անգամ քիչ տնտեսությանը ներարկում անելը այլ բան չի նշանակում, քան այն, որ պետությունը «պարտք է վերցնում ծախսելու համար»։ Եթե ընդհանրապես պետությունները պարտքը վերցնում են տնտեսությունների ներարկման համար, ռիսկերը հնարավորինս քիչ են, քանզի նույն այդ տնտեսություններն աշխատեցնելով՝ կարող են պարտքը մարել։ Բայց երբ պարտքը վերցնում են ծախսելու համար, ռիսկերն ավելանում են, եւ իրավիճակը, իրոք, մտահոգիչ է դառնում։ «Շտկելու մեկ ձեւ կա,-եզրափակեց մասնագետը,- ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն ոչ թե տարերային, այլ հստակ ու համակարգված քայլեր, ներգրավված միջոցները պետք է ուղղակիորեն ներարկվեն տնտեսության մեջ, ոչ թե ծախսվեն այլ ուղղություններով։ Միայն այսպես կկարողանանք ոչ թե պարտքով պարտք փակել, այլ՝ պարտքը վերադարձնել հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին»։

Թեգեր: Կարեն ՍարգսյանՀՆԱպարտքտնտեսագետՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքներն անօրինական են

Ադրբեջանի ագրեսիայի արդյունքներն անօրինական են

Առաջին հերթին ուսուցանվում է հայրենասիրություն, սեր դեպի բնություն

Առաջին հերթին ուսուցանվում է հայրենասիրություն, սեր դեպի բնություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist