Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Էներգետիկ դիվանագիտության ելեւէջումները

Ապրիլի 12, 2022
Հանրապետություն
Էներգետիկ դիվանագիտության ելեւէջումները
30
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը վերջերս առիթով նշել էր, թե 2008 թ. Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է 1,5 մլրդ կվտժ էլէներգիա արտահանել Թուրքիա։ Եվ հիմա Թուրքիային, Ա. Մարջանյանի խոսքով, պետք է առաջարկել անմիջապես վերագործարկել Կարս-Գյումրի բարձրավոլտ գիծը, ինչի համար «պետք չեն ոչ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ոչ էլ որեւիցե այլ ծանր իրագործելի գործառույթներ, իսկ այդ վերագործարկումը եւ էլներգիայի արտահանումը թույլ կտան ենթակառուցվածքային կմախք տրամադրել, որը կկայունացնի այս գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի եւ ընդհանրապես տարածաշրջանում ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ»։

Որքանո՞վ է հնարավոր այս գծի վերաթողարկումը, կամ որ ավելի ստույգ՝ ի՞նչ կտա այն մեզ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է նախ պատասխանենք մի շարք այլ հարցերի. նախ՝ Թուրքիան բավական ակտիվ տեմպերով էլէլներգիա գեներացնող օբյեկտներ է կառուցում, եւ այս պայմաններում արդյո՞ք այդ պետությունն ունի մեր էլեկտրաէներգիայի կարիքը, եւ հետո՝ այս տարվա փետրվարից մեր էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվել է, ինչը ենթադրում է, որ ընկերությունները կարող են էլէներգիա ներկրել Հայաստան եւ ներկրել՝ նույն Թուրքիայից, հաշվի առնվա՞ծ են ռիսկերը։ Պարզաբանումներ ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին, ով նաեւ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ-ի նախագահն է։

Մինչ պարզաբանումներին անցնելը, սակայն, հետ գնանք 2008-2010  թթ.՝ որոշ անհրաժեշտ փակագծեր բացելու համար։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Հայաստան այցից («ֆուտբոլային դիվանագիտության» փուլ) հետո ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահի՝ Հայաստան այցի ժամանակ պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ 2009 թ. Հայաստանը սկսելու է Թուրքիա էլէներգիա մատակարարել: Սակայն թուրքական մամուլն ու կայքերն անմիջապես գրեցին, թե, ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի, Հայաստանի հետ նման պայմանագիր չի կնքվել: Ի՞նչ էր նշանակում թուրքական կողմի հերքումը: Պարզաբանման նպատակով դիմեցի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Լրատվական ծառայությունը այդ ժամանակ հավաստեց, թե նման պայմանագիր կա, որը կնքվել է թուրքական «Յունիթ» եւ հայկական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների միջեւ՝ Կարսի միջոցով ուղիղ արտահանում իրականացնելու վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2008 թ. գործունեության ամփոփիչ ասուլիսի ընթացքում Արմեն Մովսիսյանը կրկին անդրադարձավ Հայաստանի կողմից Թուրքիա էլէներգիա արտահանմանը եւ կրկին հավաստեց, թե «գոնե այս պահի դրությամբ թուրքական կողմը չի հրաժարվել հայկական էլէներգիայից»: Հետո այս թեմային նորից անդրադարձ եղավ նախարարության՝ 2009 թ. գործունեության ամփոփման ժամանակ, եւ Արմեն Մովսիսյանը նշեց, որ  «Յունիթի» եւ հայկական ԲԷՑ-երի միջեւ պայմանագիրը ենթադրում է, որ էլէներգիան կարտահանվի ոչ թե երկրորդ կամ երրորդ երկրների միջոցով, այլ ուղիղ՝ Հայաստանից դեպի Թուրքիա՝ Կարսի միջոցով: 4-5 ամսում թուրքական ընկերությունը պետք է վերականգներ թուրքական մասում այն թերությունները, որոնք կային գծի վրա, տեղադրեր նոր ավտոտրանսֆորմատոր, որից հետո միայն Հայաստանը կսկսեր էլէներգիայի մատակարարումը: «Համենայնդեպս, ցայսօր չի արտահանում, պատճառը քաղաքակա՞ն է, թե՞ տեխնիկական»,- այդ ժամանակ ճշտեցի նախարարից։ Պատասխանը հստակ էր. «Տեխնիկական խնդիր չկա, քաղաքական է»։

Այսինքն՝ դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան ուներ էլէներգիայի կարիք, քաղաքական գործոնով պայմանավորված, չուզեց՝ չնայած համապատասխան փաստաթղթի առկայությանը։ Այդ պետության էներգետիկայի նախարարը պարզ ասել էր, թե իրենք «հայկական հոսանքի կարիքը չունեն»։

Իսկ հիմա ունե՞ն։ Հարցի պատասխանը թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական հարթակում միանգամից կգտնեն նրանք, ովքեր գոնե մոտավոր պատկերացում ունեն, թե այսօր ինչպիսին է Թուրքիայի էներգետիկ ոլորտը։ Մենք փորձենք հանրությանը հնարավորինս մատչելի ներկայացնել իրավիճակը՝ գալով մեր առաջադրած հարցադրումներին։ «ՀՀ»-ի դիտարկումներին ի պատասխան՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը շեշտեց, թե դիտարկել 2008-2010 թթ. ու այսօրվա ժամանակահատվածը մի հարթության վրա, առնվազն սխալ է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: «Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է,- ասաց նա,- որ երբ կնքվում էր համապատասխան փաստաթուղթը, Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի պակաս, որը գնահատվում էր տարեկան մինչեւ 80 մլրդ կՎտ.ժ: Բայց այս տարիների ընթացքում թուրքական էներգետիկ համակարգը էական զարգացում է ապրել՝ հատկապես նոր հզորությունների ձեւավորման մասով: Բավական է նշել Աքքույու ԱԷԿ-ի նախագիծը՝ 4800 ՄՎտ հզորությամբ, եւս 2 կառուցվող ատոմակայաններ Ֆրակիայում ու Սինոպում, շուրջ 600 փոքր ՀԷԿ-երի վերազինումը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում հավակնոտ ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի կշիռը Թուրքիայում այսօր կազմում է մոտ 15 տոկոս, իսկ հիդրոէներգետիկայի զարգացման մասով երկիրն այսօր մտնում է աշխարհի առաջին տասնյակի մեջ: Առաջիկա 2 տարվա ընթացքում Թուրքիայում նախատեսվում է իրականացնել շուրջ 240 նոր նախագիծ վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ ապահովելով մոտ 9200 ՄՎտ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թ. ավարտը ամբողջությամբ հաղթահարել էլեկտրաէներգիայի պակասորդը ու, ինչն ամենակարեւորն է, 2025-ից ի վեր սկսել ակտիվորեն զարգացնել արտահանման ռազմավարությունը: Դա առավել քան հստակ նշված է Թուրքիայի՝ էներգետիկ ոլորտում հաստատված մի շարք ռազմավարական փաստաթղթերում»:

Մենք խնդրո առարկան պետք է դիտարկենք նաեւ մեկ այլ համապատկերում. ինչպես արդեն ասացինք՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ու լիցենզավորված ընկերությունները հնարավորություն ունեն էլեկտրաէներգիա ներկրելու։ Վահե Դավթյանը չի բացառում, որ ունենանք ճիշտ հակառակ պատկերը, այսինքն՝ հանդես գանք ոչ թե որպես էլեկտրաէներգիա արտահանող, այլ ներկրող երկիր: Ու դա՝ երկրում առկա էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկի պայմաններում: «Այս սցենարը կարող է կյանքի կոչվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով ի վիճակի չի լինելու մրցել թուրքականի հետ, ինչպես այսօր, օրինակ, այլեւս մրցունակ չէ վրացականի համեմատ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետեւաբար՝ ո՞րը պետք է լինի մեր լուծելիք խնդիրը։ «Տվյալ ոլորտում մեր առանցքային ռազմավարական խնդիրը պետք է լինի արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցումը ու դրան զուգահեռ՝ էներգետիկ դիվանագիտության զարգացումը, ինչը թույլ կտա մեզ ճիշտ դիրքավորվել արտաքին շուկաներում»,- եզրափակեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը:

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿՎահե ԴավթյանՏնտեսություն
Կիսվել12Tweet8Կիսվել2
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Միասնական քաղաքական օրակարգ ունենալ

Միասնական քաղաքական օրակարգ ունենալ

Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում

Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist