Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատկերը համեմատաբար ավելի բարվոք է

Թեեւ ՀԲ-ի կանխատեսումն այնքան էլ լավատեսական չէ

Ապրիլի 21, 2022
Հանրապետություն
4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
753
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 4 անգամ պակաս է այդ կառույցի՝ այս տարվա հունվարի կանխատեսումից։ Փոխարենը ավելի բարձր են Վրաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշները։ Ինչի հետ է կապված մեր ցուցանիշի նվազումը, եւ որն է իրական պատկերը։ Համենայնդեպս, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը, իրականում պատկերն ավելի բարվոք է միջազգային այդ կառույցի կանխատեսումից։

Բանն այն է, որ, ըստ մասնագետի, Համաշխարհային բանկի գարնանային զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում կանխատեսվում է 2022 թ. տնտեսական աճի թուլացում մինչեւ 2.4 տոկոս՝ 2021 թ. այս տարածաշրջանի աճի գրեթե մեկ երրորդը: Մասնավոր սպառումը կնվազի տրանսֆերտների կորստի եւ գնաճային ճնշումների պատճառով՝ պարենային ապրանքների կտրուկ բարձր գների պայմաններում: Ուկրաինայում ընթացող պատերազմը խաթարում է նաեւ առեւտրի եւ դրամական փոխանցումների բնականոն հոսքերը, իսկ ապրանքների արտահանման ոլորտը բավական մեծ չափով կտուժի ինչպես պատերազմից առաջացած արժեշղթաների խաթարումից, այնպես էլ Ռուսաստանի տնտեսության թույլ արտաքին պահանջարկով պայմանավորված: Նմանապես սպասվում է, որ ծառայությունների արտահանումը եւս կթուլանա պատերազմի եւ հետագա ճանապարհորդական սահմանափակումների պատճառով, մասնավորապես ռուս  զբոսաշրջիկների, որոնք կազմում են Վրաստանի զբոսաշրջիկների ավելի քան 10 տոկոսը եւ Հայաստանի՝ 33 տոկոսը (2018-21 թթ. միջին ցուցանիշներով):

Հարավային Կովկասի տարածաշրջանի հաջորդ տնտեսական հարվածն առնչվում է հիմնական ապրանքների ներկրումներին եւ առաջ է բերում կարճաժամկետ հեռանկարում մատակարարումների հետ կապված ռիսկեր՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի կախվածությունը ռուսական ներմուծումից, մասնավորապես՝ ցորենից։

Անդրադառնալով Հայաստանին՝ Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2022 թ. կանխատեսվում է 1.2 տոկոս, ինչը 4 անգամ պակաս է այս կառույցի 2022 թ. հունվարի կանխատեսումից: Ընդ որում՝ Վրաստանում այս ցուցանիշը կանխատեսվում է 2.5 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 2.8 տոկոս:

«Համաշխարհային բանկն ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ հարավկովկասյան 3 հանրապետություններից Հայաստանն առաջիկայում ավելի շատ է բախվելու տնտեսական անբարենպաստ հետեւանքների հետ՝ զուտ ռուսական կողմից տնտեսական կախվածությա՞ն գործոնով».- «ՀՀ»-ի հարցին ի պատասխան Կարեն Սարգսյանը նշեց. «Ըստ ՀԲ զեկույցի՝ հարավկովկասյան 3 հանրապետություններից  Հայաստանն առաջիկայում ավելի շատ կբախվի տնտեսական անբարենպաստ հետեւանքների հետ՝ պայմանավորված Ռուսաստանի հետ ունեցած իր առավել սերտ կապերով՝ ապրանքների առեւտրի, տրանսֆերտների, ՕՈՒՆ-ի, ֆինանսական գործարքների եւ զբոսաշրջության ոլորտներում։ Բացի այդ, Ռուսաստանի կողմից հայտարարված մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես հացահատիկի գծով արտահանման սահմանափակումները որոշ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, կարող են ավելի ուժեղացնել սպառողական շուկայում գնաճային ճնշումները: Այնուամենայնիվ, ըստ Համաշխարհային բանկի՝ նշված բացասական ազդեցությունների մի մասը կարող է չեզոքացվել ռուս միգրանտների, մասնավորապես,  կրթված եւ հմուտ աշխատուժի մեծ ներհոսքի դրական ազդակի հաշվին, ինչը մոտ ապագայում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մասնավոր սպառման աճի, իսկ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում՝ աշխատաշուկայում աշխատուժի առաջարկի ընդլայնման միջոցով»։

Ըստ էության, Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի մասով բավական վատատեսական է, սակայն  իրականում, ինչպես շեշտեց տնտեսագետը, «պատկերն համեմատաբար ավելի բարվոք է»:

Փաստացի, նրա խոսքերով, թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր բացասական ազդեցությունն անշուշտ թողնում է մեր տնտեսության վրա, սակայն  Ռուսաստանից եւ Բելառուսից զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, որոնց թվաքանակը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է շուրջ 249000, էապես կնպաստի  մասնավոր հատվածի պահանջարկի աճին՝ մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում։

«Իսկ եթե հաշվի առնենք, որ դրանց զգալի մասը նաեւ ՏՏ ոլորտի մասնագետներ են եւ մտադիր են ՀՀ-ում գործունեություն ծավալել, ապա կարծում եմ՝ մոտ ժամանակ ականատես կլինենք այս ոլորտում աճի բարձր ցուցանիշի: Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում եմ՝ Հայաստանում 2022 թ. տնտեսական աճի միջին ցուցանիշը կլինի տարածաշրջանի համար նախատեսված տնտեսական աճին մոտ»,- եզրափակեց Կ. Սարգսյանը:

Թեգեր: բանկՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ամրապնդվում են հայ-չինական առեւտրային կապերը

Ամրապնդվում են հայ-չինական առեւտրային կապերը

Եվրոպական պատժամիջոցները՝ Եվրոպայի դեմ

Եվրոպական պատժամիջոցները՝ Եվրոպայի դեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist