Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրոպական պատժամիջոցները՝ Եվրոպայի դեմ

Ապրիլի 21, 2022
Միջազգային
Եվրոպական պատժամիջոցները՝ Եվրոպայի դեմ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
545
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրամիությունը փորձում է պատժամիջոցների օգնությամբ ազդել Ռուսաստանի քաղաքական կուրսի վրա, սակայն միանգամայն հակադիր արդյունք կարող է ստացվել: Այս մասին գրում է սերբական «Պեչատը»՝ նշելով, որ սահմանափակումները կարող են բուն Եվրոպայում հանգեցնել քաղաքական ցնցումների…

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության եվրոպական հանձնակատար Ժոզեպ Բորելն անցած շաբաթ աջակցել է ուկրաինական խնդրի ռազմական լուծմանը։ Եվրոպական բարձրաստիճան ֆունկցիոներներից մեկն առաջին անգամ պաշտոնապես հանդես է եկել Մոսկվայի դեմ զինված գործողության օգտին։ «Այս պատերազմն անհրաժեշտ է շահել մարտի դաշտում»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։ Հատկապես մտահոգիչ է, որ ոչ Բորելը, ոչ էլ եվրոպացի մյուս պաշտոնյաները Եվրոպայի քաղաքացիներին չեն հարցրել, թե նրանք ինչ են մտածում այդ մասին։ Արդյոք ուզո՞ւմ են ավտոմատներով գնալ արեւելյան ճակատ։ Նրանց չեն հարցրել նաեւ, թե ի՞նչ կարծիք ունեն էլեկտրաէներգիայի, վառելիքի, առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացման մասին։ Նրանց փոխարեն մտածող կա, եւ ժողովուրդն այս փուլում միայն պետք է գոտիները ձգի ու ֆինանսավորի այդ ամենը։ Բորելն ավելացրել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 500 մլն եվրո կհատկացնի զենք գնելու համար, որն արդյունքում կառաքվի Կիեւ։ «Զենքի մատակարարումները կհարմարեցվեն ուկրաինական կարիքներին»,- ընդգծել է հանձնակատարը։ Այսպիսով՝ Ուկրաինային զինելու համար Բրյուսելի ծախսերը կավելանան մինչեւ մեկուկես միլիարդ եվրո։

Պատերազմ «մինչեւ վերջին ուկրաինացի՞ն» կամ եվրոպացին

Ուկրաինայի քաղաքացիները, չնայած նրանց էլ ոչ ոք ոչինչ չի հարցնում, իհարկե, «կպարեն երջանկությունից», երբ կստանան հերթական «ժողովրդավարական զենքի» խմբաքանակը, որի օգնությամբ պետք է դիմակայեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «բռնապետական ուժերին»: Այդ զենքն իրենց ձեռքը կվերցնեն ուկրաինացիները եւ կգնան սպանելու իրենց հարեւաններին ու ռուս եղբայրներին, ինչպես եղել է անցած 8 տարվա ընթացքում: Բայց նրանք էլ կզոհվեն այդ պայքարում, մինչեւ որ չի մնա մեկը, ով կկարողանա դիմադրել ռուսական ուժին: Այդ ժամանակ ժողովրդավար ու խաղաղասեր Եվրոպական միությունն ու ՆԱՏՕ-ն Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթը կկիրառեն եւ կհարգեն ուկրաինացի հերոսների հիշատակը, ովքեր ընկել են արեւմտյան անդրազգային կորպորացիաների ու քաղաքական օլիգարխիայի շահերի համար մղված փառավոր պայքարում: Առայժմ պլանը Մոսկվայի հետ «մինչեւ վերջին ուկրաինացին» պայքարելն է, սակայն Բորելի հայտարարությունից հետո անակնկալ չի լինի, եթե այն ձեւափոխվի պայքարի «մինչեւ վերջին եվրոպացին»: 20-րդ դարում մենք երկու անգամ տեսել ենք, թե ինչպես է դա տեղի ունենում, եւ ինչպես են հարուստներն այդ հակամարտություններից ավելի հարստացած դուրս գալիս: Այս մասին ասել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով ԵՄ-ն անվանել է «ՆԱՏՕ-ի տնտեսական բաժանմունք»: Դրանով կարելի է բացատրել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների աճող ճնշումը, որոնք կործանում են հենց Եվրոպան: Եվրամիության անդամ երկրների եւ նրանց քաղաքացիների տնտեսական շահերը լիովին ստորադասված են «ռազմի դաշտում հաղթանակին», թեեւ անհասկանալի է մնում, թե ինչի համար է կռիվը, եւ ինչպե՞ս են Հռոմի, Ֆրանկֆուրտի, Լինցի, Բորդոյի կամ Լիսաբոնի բնակիչները կապված Ուկրաինայի հետ: Ինչպե՞ս կարող են այս հեռավոր երկրում տեղի ունեցող իրադարձությունները սպառնալ Եվրոպայի ժողովուրդներին, որոնք իրենք են խզում կենսական տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Իսկ «անդրօվկիանոսյան դաշնակիցը» ձեռքերն է շփում, քանի որ մեկ հարվածով չեզոքացնում է համաշխարհային ասպարեզում իր երեք խոշորագույն տնտեսական մրցակիցներից երկուսին։ Այժմ լիովին պարզ է, թե ինչու է Մեծ Բրիտանիան հապճեպ լքել եվրոպական «տնտեսական միությունը»՝ ցանկանալով պահպանել ռազմավարական ինքնավարությունը մահացու որոշումներից։

Բուչայում եւ Կրամատորսկում ռուսական բանակի երեւակայական «դաժանություններից» հետո հայտարարվեց, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «հինգերորդ փաթեթը»։ Միեւնույն ժամանակ, իհարկե, չի հաղորդվում, որ այս փաթեթը, ինչպես բոլոր նախորդները, ցավագնորեն հարվածելու է հենց Եվրոպային, նույնիսկ եթե Մոսկվան պատասխան քայլեր չձեռնարկի։ Դրանք հատկապես բացասական ազդեցություն կունենան երկարաժամկետ հեռանկարում։ Հինգերորդ փաթեթի մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Բուչա կատարած այցից գրեթե անմիջապես հետո, որտեղ նրա այցելությանը փողոցներում մեկ շաբաթից ավելի «սպասում էին» դիակները՝ փաթաթված սեւ պոլիէթիլենով: Նույնիսկ Ուկրաինայում է շատերին հետաքրքրում, թե ինչու անշունչ մարմինները մի քանի օր մնացին փողոցում, ու ոչ ոք նրանց չթաղեց։

Եթե Պուտինն իր ուժերին հրամայել է սպանել խաղաղ բնակիչներին Բուչայի փողոցներում, բռնաբարել եւ մորթել կանանց ու երեխաներին, ապա հեռանալ քաղաքից՝ փողոցներում թողնելով թափված մարմինները, որպեսզի հետո արեւմտյան լրատվամիջոցները լուսանկարեն դրանք, ապա նա ավելի անհարմար պահ չէր կարող ընտրել: Չէ՞ որ Եվրոպայում վերջապես հնչում էր բանականության ձայնը. «Արդյոք արժե՞ Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել, որոնք առավելագույնս վնասակար են եվրոպական տնտեսության համար, բայց բացարձակապես չեն ազդում Ռուսաստանի քաղաքականության վրա»։ Բայց ո՞ւմ է հետաքրքրում, թե ինչ է մտածում Պուտինը, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առանց դատարանի ու հետաքննության նրան անվանում է «մարդասպան» եւ «ռազմական հանցագործ», իսկ արեւմտյան վերլուծաբաններն ու լրատվամիջոցները Ռուսաստանի ղեկավարի համար պատրաստել են «Հաագայի սառը խուցը»…

Մարդկության փոքր մասը պատժամիջոցներ է կիրառում մնացած աշխարհի նկատմամբ

Նոր «եվրոպական փաթեթը» ներառում է նաեւ ռուսական ածխի ներմուծման արգելք, որի կարիքը Եվրոպան շատ ունի: Ռուսական նավերին արգելվել է մուտք գործել եվրոպական նավահանգիստներ, իսկ Ռուսաստանի եւ Բելառուսի բեռնատարներին արգելվում է շարժվել Եվրամիության տարածքով։ Ռուսական չորս բանկերի հետ աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, ինչպես նաեւ կիսահաղորդիչների եւ տրանսպորտային սարքավորումների արտահանումը Մոսկվա։ «Այս պահին կարեւոր է շարունակել առավելագույն ճնշում գործադրել Պուտինի եւ Ռուսաստանի իշխանությունների վրա: Պատժամիջոցների չորս փուլերը լուրջ հարված են հասցրել եւ սահմանափակել Կրեմլի քաղաքական ու տնտեսական հնարավորությունները: Մենք տեսնում ենք ակնհայտ արդյունքներ, սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել ճնշումը»,- ասել է Ֆոն դեր Լյաենը։

Նրա խոսքով՝ 4 մլրդ եվրոյով ռուսական ածուխի ներմուծման արգելքը «Ռուսաստանին կզրկի եկամտի եւս մեկ կարեւոր աղբյուրից»։ Իհարկե, նա չի ասել, թե ինչ կկորցնի Եվրոպան առանց ռուսական ածխի, եւ ով կփոխհատուցի էներգիայի այդ աղբյուրի պահանջվող քանակությունը, էլ չասած, թե ինչ գնով։ Ֆոն դեր Լյաենը նաեւ չի ասել, որ Մոսկվան կարող է իր ածուխն արտահանել արեւելյան այլ շուկաներ, առաջին հերթին՝ Չինաստան: Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ է ամեն ինչի, այդ թվում, երբ ժամը հասնի, ամբողջությամբ դադարեցնելու էներգակիրների արտահանումը դեպի Արեւմուտք, այսինքն՝ դեպի անբարյացակամների ցուցակում հայտնված երկրներ։ Պուտինն ու Ռուսաստանի ողջ ղեկավարությունը բազմիցս խոսել են այդ մասին։ Հիմա նրանք միայն պահանջում են, որ ռուսական գազի դիմաց վճարեն ռուբլիով։

Վաշինգտոնն արդեն հայտարարել է Պեկինի դեմ տնտեսական պատժամիջոցների մասին՝ Մոսկվայի դեմ ամերիկյան պատժիչ միջոցները խախտելու համար։ Բայց քանի որ 40 պետություններ ձեռնամուխ են եղել նման արկածախնդրության եւ պատրաստ են պատժել Ռուսաստանին՝ չխնայելով իրենց, միանգամայն հնարավոր է, որ, Չինաստանից բացի, պատժվեն մի շարք այլ երկրներ։ Այլ խոսքով՝ մարդկության փոքրամասնությունը պատժամիջոցներ է կիրառելու մնացած աշխարհի դեմ:

Ռուս ժողովուրդը պատրաստ է զոհաբերությունների

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Վլադիմիր Պուտինի վարկանիշն աճել է՝ հասնելով 81, իսկ որոշ հարցումների համաձայն՝ 84 տոկոսի: ՌԴ ղեկավարը նման ժողովրդականություն չի վայելել նույնիսկ Ղրիմը երկրին միացնելուց հետո։ Դա վկայում է, որ ռուս ժողովուրդը պատրաստ է մեծ զոհողությունների ու դժվարությունների՝ պետական եւ ազգային շահերը պաշտպանելու համար։ Բայց թե որքանով են դրան պատրաստ Եվրամիության քաղաքացիները, մեծ հարց է։

Երկրորդ՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը վերջերս հայտարարել է, որ «այսօր չափազանց կարեւոր է հասնել Ուկրաինայի ապաազգայնականացմանն ու ապառազմականացմանը՝ երաշխավորելու Կիեւի ոչ միջուկային կարգավիճակը եւ նրա հավատարմությունը զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման վերաբերյալ միջազգային համաձայնագրերին։ Ոչ միայն Ուկրաինայի ապաազգայնականացման եւ ապառազմականացման շեշտադրումները, այլեւ շատ այլ բաներ վկայում են, որ Կրեմլի քաղաքականության վրա չեն ազդի պատժամիջոցներն ու սպառնալիքները։ Կասկածից վեր է, որ Պուտինն ու նրա թիմը դիտարկել են բոլոր վատագույն սցենարները, երբ 30 տարի Արեւմուտքին ուղղված կոչերից եւ ռազմավարական հավասարակշռությունն ու անվտանգությունը վերականգնելու դիվանագիտական փորձերից հետո գործը վերցրին իրենց ձեռքը։

Թեգեր: ՈւկրաինապատժամիջոցներՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքական «Բռունցքի կողպեք»

Թուրքական «Բռունցքի կողպեք»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. եւ կորած էր, եւ գտնուեցաւ…»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist