Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Դիվանագիտական սողանքների իրական վտանգները

Սեփական անվտանգային համակարգի ուժեղացումն օրախնդիր պահանջ է

Ապրիլի 22, 2022
Հանրապետություն
Դիվանագիտական սողանքների իրական վտանգները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
206
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցին ի պատասխան՝ գրեթե օրերի համընկնումով, Բաքուն կազմակերպել էր Ղրղզստանի նախագահի պաշտոնական այցն Ադրբեջան: Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բաքվում ստորագրվել է երկկողմ հարաբերությունների մեծ փաթեթ: Ղրղզստանը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում Ադրբեջանից հետո Թուրքիայի ազդեցության տակ գտնվող երկրորդ երկիրն է: Անկարայի ներկայությունն ասիական այդ երկրում կտրուկ մեծացավ հետխորհրդային շրջանում այնտեղ իրականացված երկրորդ հեղափոխությունից հետո: 2010 թ. հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացավ 2005 թ. «կանաչների» հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիեւը։ Դրանից հետո Թուրքիայի ներկայությունն այդ երկրի տարբեր ոլորտներում կտրուկ մեծացավ: Հատկապես շեշտը դրվեց կրթության վրա, ինչը պատահական չէր: Պանթյուրքիստական ծրագրի իրականացման շրջանակներում Անկարայի առաջնային խնդիրը թյուրքական պետություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացումն է՝ հատկապես խորհրդային գաղափարախոսական մեքենայի ազդեցությունից հետո:

Պատահական չէ, որ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի՝ Բաքու կատարած պաշտոնական այցը հետեւեց մարտ ամսին այս երկիր Էրդողանի կատարած այցին: Թուրքիայի առաջնորդը լծվել է պանթյուրքիզմի գաղափարի կյանքի կոչման գործին եւ տարբեր ձեւաչափերով խորացնում է թյուրքական պետությունների միջեւ համագործակցությունը: Լիովին օրինաչափ էր, որ հենց Ղրղզստան կատարած այցի ժամանակ Էրդողանը թարմացրեց թյուրքական երկրների միջեւ կապի ամրապնդման խոսակցությունները եւ դրա համատեքստում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը:

Այսպիսով՝ Ղրղզստան Թուրքիայի առաջնորդի այցից հետո Ադրբեջան պաշտոնական այցով ժամանում է Սադիր Ջապարովը եւ Ալիեւի հետ ստորագրում 10 առանցքային փաստաթուղթ: Ադրբեջանի եւ Ղրղզստանի միջեւ ստորագրվել է նաեւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: Իլհամ Ալիեւը եւ Սադիր Ջապարովը նաեւ հուշագիր են ստորագրել երկրների միջպետական խորհրդի ստեղծման մասին։

Պետք է արձանագրել, որ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ երկրներից մեկն է: Այդ երկրի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ ստորագրելով՝ Բաքուն մերձենում է ՀՀ անվտանգության համակարգի մաս կազմող կառույցի եւս մեկ երկրի: Բաքուն նման ռազմավարական հարաբերություններ ունի նաեւ ՀԱՊԿ մյուս անդամների՝ Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի հետ:

Այսօր մեծ հարց է ծագում՝ Բաքվի հետ ոչ միայն ջերմ, այլեւ ռազմավարական դաշնակցի հարաբերություններում գտնվող երկրները ինչպես կարձագանքեն Հայաստան-Ադրբեջան սահմանային հնարավոր լարմանը: Բացի այդ, նման մերձեցումը նշանակում է նաեւ ՀԱՊԿ անդամ եւս մեկ պետության սահուն անցում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ուղեծիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին հաշվով Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է, ապա կարելի է պնդել, որ կատարվողը դիվանագիտական սողացող հարված է ՀԱՊԿ համակարգին: Այսօր ՌԴ-Թուրքիա գործընկերային հարաբերություններ են, բայց ինչպես կպահեն իրենց ՀԱՊԿ այս անդամները, եթե Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները լարվեն, ինչպես պարբերաբար եղել է վերջին կես հազարամյակում:

Այս միտումների մասին է խոսում այն փաստը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նման քայլի են դիմում հենց այն ժամանակ, երբ Մոսկվայի ուշադրությունն ու հիմնական ռեսուրսներն ուղղված են ուկրաինական ճգնաժամի լուծմանը: Նման մերձեցումները եւ զարգացումներն առաջին հերթին ՀՀ անվտանգային ճարտարապետության դեմ են: Չնայած ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը իր «Telegram»-ալիքում գրել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունը` երկրի ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում, սակայն իրական զարգացումները, ցավոք, այնքան էլ հուսադրող չեն:

Վերեւում արձանագրված միտումները խոսում են միայն մեկ բանի մասին՝ անկախ ամեն ինչից, Հայաստանի եւ Արցախի համար առաջնային են սեփական անվտանգային համակարգի ուժեղացումն ու դաշնակից պետությունների թվի ավելացումը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հպարտություն՝ միախառնված ցավի ու տառապանքի հետ

Հպարտություն՝ միախառնված ցավի ու տառապանքի հետ

«Ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»

«Ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist