Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 19, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հիշել եւ գնահատել մեզ հաղթանակ նվիրած հայորդիներին

Մինչեւ վերստին արժանի կդառնանք առաջինը լինելու պատվին

Մայիսի 7, 2022
Հանրապետություն
Հիշել եւ գնահատել մեզ հաղթանակ նվիրած հայորդիներին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի խորհրդանիշը Շուշիի ազատագրումն էր։ 28 տարի շարունակ մայիսի 9-ը մեր ազգի եւ պետության համար վերածննդի եւ հաղթության օր էր։ Այսօր, երբ կորցրել ենք Շուշին, հանրության շրջանում հարց է առաջանում, թե արդյոք պե՞տք է, եւ կարո՞ղ ենք նշել մայիսի 9-ը։ Տրամաբանությունը հուշում է, որ չես կարող, սակայն ինչպես Հայկ Ասատրյանն է ասում. «Իրերի տրամաբանությունը մեզ առաջնորդում է դեպի անկում, բայց կա նաեւ ոգու տրամաբանությունը, որը ճմլում է իրերի սիրտը, որը փոխում է պատմության ընթացքը»։ Այդ հաղթանակն էր, որ վերստին հույս եւ հավատ ներշնչեց մեր հավաքական ուժի, բազկի հզորության եւ անհնարինը հնարավոր դարձնելու նկատմամբ։

Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ համաշխարհային պատմությունից հայտնի են դեպքեր, երբ պարտված, հոգեբանորեն ջախջախված ժողովուրդները ոչ միայն ոտքի են կանգնել, այլեւ զարգացման թռիչք են ունեցել. «Դա արվել է հետեւյալ կերպ՝ էլիտան ժողովրդի առջեւ դրել է գերնպատակ՝ համամարդկային մակարդակի, ոգեւորել նախ ազգի եւ հայրենիքի բավարար զգացողություն ունեցող շերտերին, հաջորդիվ՝ մյուսներին եւ մղում է առաջացրել դեպի գերնպատակի իրականացումը: Այդ դեպքում դուրս են հորդում ժողովրդի հոգու խորքային ուժերը, եւ մարդիկ փոխվում են անճանաչելիորեն: Նման երեւույթ մեզանում նկատվել է 1988-ին: Ցանկալի է՝ իշխանությունները ժողովրդին տանեն այդ ուղիով: Բայց եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա գործի պատասխանատվությունն իրենց ուսերին պիտի վերցնեն ազգայինը կարեւորող հանրային գործիչները»:

Ա. Պեպանյանի խոսքով՝ թեեւ ժողովրդի տրամադրությունը հիմա այնպիսին չէ, որ տոնական օրը նշվի, բայց անհրաժեշտ է, որպեսզի հիշենք, գնահատենք այդ հաղթանակը բերածներին եւ հետեւություններ անենք. «Այս վերջին եղածը (2020 թ. պատերազմի արդյունքները.- խմբ.) համարենք հերթական ճակատամարտ եւ խորհենք ապագայի մասին: Ամենը դեռ առջեւում է»: Երկու տարին կարճ ժամանակ է, որպեսզի հայ ժողովուրդն ուղղի պարտությունից խոնարհված իր մեջքը. «Չմոռանանք, որ մեր պատմության ընթացքը հարուստ է հերոսական էջերով, երբ ե՛ւ կազմակերպված պետություն ենք ունեցել, ե՛ւ այլոց ենք օգնել առողջ պետություն կառուցել: Մոռացված այդ հին պատմությունը հարկավոր է հանել մոխրի տակից ու ժողովրդին հաղորդակից դարձնել իր իսկ հերոսական անցյալին: Եվ վստահաբար նկատելի փոփոխություններ կառաջանան մարդկանց մեջ, որոնք հիմք կդառնան մեջքը շտկելու համար: Դա անելու համար պիտի ի հայտ գա այդ նպատակն ունեցող ընտրանի, որի ծիլերն արդեն նկատելի են»:

Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են որոշակի որակներ։ Մի շարք պատմական վեպերի հեղինակը («Պապ  թագավոր կամ մայրամուտից առաջ», «Վերադարձ կամ Տիգրան Մեծ», «Հուլիոս Կեսար», «Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ», «Ալեքսանդր՝ որդի Ամմոնի», «Կալիգուլա», «Այրվելու գնացողը») նշում է, որ մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաեւ աշխարհակալ։ Եվ սրանք ամենեւին վերամբարձ խոսքեր չեն, այդպես մեր մասին արտահայտվել են մեր պատմության ընթացքում մեզ հետ շփված ժողովուրդները։ Մասնավորապես՝ շումերական էպոսում հայերի երկիրը (մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ) անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ անգլիացի պատմագիր Ֆինլեյնը գրել է, որ «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության»։ «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ պարսից Շապուհ արքայի խոսքերն են։

«Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչո՞ւ ոչ՝ նաեւ աշխարհի հզորների թվում։ Արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են իրականացրել, ապա այլոց նման ոչ թե ավեր են տարել այլ ժողովուրդներին, այլ երկիր կառավարելու արվեստ,- ասաց Պեպանյանը, ապա շարունակեց,- Ապացուցված է, որ արշավանքների եւ զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաեւ ներկայիս եվրոպական ժողովուրդների։ Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսեւորել են իրենց գերազանցությունը։ Նրանք դեռեւս Ք. ծ. ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձեւավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները եւ ռամիկները։ Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն եւ, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որեւէ դեպք»։

Ներկա պայմաններում մեր հաղթական եւ հզոր անցյալի հային հատուկ գծերն ու որակները պետք է վերականգնենք, որպեսզի կրկին դառնանք տարածաշրջանի ուժեղ պետություններից մեկը։ Այս նպատակին հասնելու համար պետք է վերափոխվենք ներսից, քանզի ինչպես ժամանակին ասել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած…»։

Թեգեր: անկախությունհաղթանակՇուշիպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Մայիսի 18, 2022
ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

Մայիսի 18, 2022

Գյուղը երկիր է կերակրում

Մենք կարո՛ղ ենք վերականգնել մեր ռեսուրսները

Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Փոփոխություն ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում

Երկրաջերմային. կկարողանա՞նք օգտվել ընդերքի այս պաշարից

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Հաջորդ Հոդվածը
Ինչո՞ւ են հայերը Թուրքիայում արաբացվել

Ինչո՞ւ են հայերը Թուրքիայում արաբացվել

Խորվաթիայի նախագահը կօգտվի վետոյի իրավունքից

Խորվաթիայի նախագահը կօգտվի վետոյի իրավունքից

Ամենաընթերցվածը

  • Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոգեշնչվելով հերոսների օրինակով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist