Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 19, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երկրաջերմային. կկարողանա՞նք օգտվել ընդերքի այս պաշարից

Մայիսի 12, 2022
Հանրապետություն
Երկրաջերմային. կկարողանա՞նք օգտվել ընդերքի այս պաշարից
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
360
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերականգնվող էներգետիկայի ոլորտից այսօր հիմնականում շեշտադրում ենք արեւայինը, մի քիչ էլ՝ հողմայինը։ Երկրաջերմային (գեոթերմալ) հատվածից չենք խոսում, եւ այդ մասին խոսք չկա նաեւ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչեւ 2040 թ.), որտեղ շեշտվում է «նվազագույն ծախսերով զարգացում ապահովելու» հանգամանքը, ինչը ենթադրում է, որ երկրաջերմայինը համարվում է ծախսատար ոլորտ։ Տարիներ առաջ մասնագետները երկրաջերմային ոլորտը «բավական հեռանկարային» էին համարել՝ նշելով, սակայն, որ այդ ծախսերն արդարացված են լինելու։

Ժամանակին էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ընկերության պատվերով գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Սյունիքի մարզի Ջերմաղբյուր տեղամասում համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ կատարեց, որպեսզի ճշգրտի երիտասարդ հրաբխային գոտում շարժական էներգակիրների առկայության խնդիրը: Նախարարության ընդերքի վառելիքաէներգետիկ պաշարների հարցերով զբաղվող մասնագետները կանխատեսել էին, որ հետազոտվող տարածքն անպայման հետաքրքրություն ներկայացնելու է ընդերքի խորքային ջերմությունը գործնական օգտագործելու տեսակետից: Ծրագիրն այսպիսին էր. եթե հետազոտությունը դրական արդյունք տար, հորատանցքներ կհորատվեին, եւ մեր երկրում կկառուցվեր առաջին երկրաջերմային կայանը: Դա էական նշանակություն կունենար Հայաստանի էներգետիկական անվտանգության մակարդակն առավել բարձրացնելու առումով, որովհետեւ վերականգնվող, այսինքն՝ սեփական էներգետիկ պաշարներն օգտագործելու հիմքով է։ Երկրաֆիզիկական ուսումնասիրություններից հետո նախագծի ղեկավարը նշել էր, որ այդ հետազոտությունն ընդամենը ընդհանուր գործի առաջին մասն է պարզապես, որի հիմամբ որոշվել է՝ երկրաջերմաէներգետիկան Հայաստանում, ի վերջո, հեռանկարայի՞ն է, թե՞ ոչ: Եվ փաստել էր դրականը։ 

Եվ որպեսզի դա վերջնականապես հաստատվեր, անհրաժեշտ էր հորատանցք անել։ Նույնիսկ Համաշխարհային բանկին համապատասխան գործարար ծրագիր էր ներկայացվել, 3 մլն դոլարի դրամաշնորհի մասին խոսք կար։ Էներգետիկայի նախարարության զարգացման վարչության ընդերքի վառելիքաէներգետիկ պաշարների բաժնի պետը վստահեցրել էր՝ գործն առաջ կընթանա։ Իսկ գործն արդեն հասել էր բնապահպանական փորձագիտությանը, այսինքն՝ եթե հիշյալ տեղամասում երկրաջերմային կայան կառուցվի, ապա ինչպե՞ս այն կազդի շրջակա միջավայրի վրա: Իրանական կողմն էր հետաքրքրություն ցուցաբերել, նրանց մասնագետները ծանոթացել էին մեր ցուցանիշներին եւ դրանք գոհացուցիչ համարել։

Այն, որ երկրաջերմային էներգետիկան հեռանկարային էր համարվում, մասնագետները չէին կասկածում, քանի որ մեր երկիրը ինտենսիվ երիտասարդ հրաբխականության մի լայնարձակ տարածքում է, ինչը թույլ է տալիս ենթադրել ստորգետնյա ջերմության զգալի պաշարի առկայությունը: Երկրաջերմային էներգիայի զարգացումը ՀՀ էներգետիկայի նախարարության ուշադրության կենտրոնում էր դեռ 2005 թ., համարվում էր, որ տեղական էներգետիկական այս պաշարը կարող է զգալիորեն նպաստել էներգետիկ համակարգի բազային բեռի ծածկմանը: Մինչ այդ երկրում հայտնաբերվել էին միայն ցածր ջերմաստիճանով երկրաջերմային պաշարներ՝ պակաս 1000C-ից: 200 մ-ից մինչեւ շուրջ 1150 մ խորությունների վրա հայտնաբերվել էր 40-630C ջերմաստիճանի ջրի առկայություն Ջերմուկի տարածքում, Որոտան գետի հովտում (ներառյալ Սիսիան քաղաքը, Ուզ, Որոտան եւ Շամբ գյուղերը), Հանքավան, Գյումրի, Մարտունի բնակավայրերում: Այդ ժամանակվա եւ ավելի վաղ ձեռք բերված արդյունքների հիմամբ մշակվել էին Հայաստանի երկրաջերմային էներգիայի օգտագործման հեռանկարային գոտիները: Դրանք 16-ն էին (Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր)։ Հեռանկարային էր համարվել Ջերմաղբյուրի տարածքը (Սյունիքի մարզ)։ Այստեղ կատարվել են մանրամասն երկրաբանական եւ քարտեզագրական հետազոտություններ եւ տարաբնույթ երկրաֆիզիկական ուսումնասիրություններ՝ ներառյալ 2003-04 թթ. իրականացված երկրամագնիսական, սեյսմիկ, մագնիսական եւ ծանրաչափական հետազոտությունները: Երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները ենթադրում են մագմայի խցի առկայություն՝ տարածքի առնվազն մի մասի տակ, 2-3 կմ ոչ մեծ խորություններում: Մինչ ԽՍՀՄ փլուզվելը Ջերմաղբյուրի տարածքում 600 մ-ից մինչեւ 1000 մ խորությունների երկու հորեր են փորվել: Հարավային, ավելի սաղր հորում չափված ջերմաստիճանները ցածր էին (առավելագույնը 3600C), սակայն հյուսիսային հորի առավելագույն խորության վրա գրանցվել է 990C ջերմաստիճան: Ջերմաղբյուրի հատվածում հետազոտության արդյունքներն օգտագործվել էին որպես ելակետային «Ջերմաղբյուրի երկրաջերմային ծրագիր. տեխնիկատնտեսական հիմնավորում» հատուկ ուսումնասիրության համար:

Ըստ դրա՝ Ջերմաղբյուրի երկրաջերմային էլեկտրակայանի (ԵԷԿ) ամփոփ ցուցանիշները հետեւյալն էին. երկրաջերմային պաշարներ. ակնկալվող ջերմաստիճանը 1500C-ից ավելի,  2500-3000 մ խորության վրա է: Հորերի թիվը. 3 կմ խորության 6 արտադրական հորեր, 1.5 կմ խորության 2 ներմղման հորեր, կայանի տեղակայված հզորությունը՝ 25 ՄՎտ: Էլեկտրակայանի տեղակայված հզորության օգտագործման գործակիցը՝ 88 տոկոս: Տարեկան միջին արտադրությունը՝ 194.4 մլն կՎտժ: Կայանի շինարարության եւ տեղակայման համար նախատեսված էր 2 տարի: Ջերմաղբյուրի ԵԷԿ-ի 25 ՄՎտ տեղակայված հզորության ընդհանուր ներդրումային արժեքը հաշվարկվել էր շուրջ 17.6 մլրդ դրամ (39.1 մլն ԱՄՆ դոլար՝ 2005 թ.  հուլիսի դրությամբ):

Տեղեկացնենք նաեւ, որ ներդրող էլ էր գտնվել, եւ այդ մասին հայտարարվեց ԳԱԱ-ում կազմակերպված միջազգային համաժողովում (Հայաստանի եւ Ֆրանսիայի համատեղ ջանքերով՝ ՀՀ էներգետիկայի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ)՝ «Երկրաջերմային էներգիայի ներուժը եւ զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Այդ ժամանակ էլ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ  ներդրումների պատրաստ է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը: Կա ընկերությունը, որը պատրաստ է հորատման աշխատանքներ (հետախուզական եւ արտադրական) կատարելու`  երկրաջերմային կայանը կառուցելու նպատակով: «Աշխատանքներն սկսված են,-հայտնել էր նախարարը,- հիմա ենթակառուցվածքների խնդիրն է լուծվում, որից հետո կսկսվի հորատումը` նախնական ժամանակացույցով` հաջորդ տարվա գարնանը»: Հորատումից հետո կայանը կկառուցվի 2-3 տարում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ  Սմեսոֆն էլ նկատեց, թե Հայաստանում  երկրաջերմաէներգետիկան «հնարավոր փուլից կարող է թեւակոխել իրականության փուլ»:

Հիմա գանք մեր նյութում վերոնշյալ՝ ՀԲ 3 մլն դոլար դրամաշնորհին, որ անհրաժեշտ էր ավելի խոր հորատանցքի համար։ Հորատանցքը պետք է աներ միջազգային մրցույթում հաղթած ընկերությունը, բայց խորհրդատվությունն ու հսկողությունը հայ մասնագետները կանեին: Բացատրվում էր, թե հորատանցքը հայ մասնագետներն անել չեն կարող՝ զուտ տեխնիկական գործոնով պայմանավորված: Այն է՝ հարկ է 2.5 կմ հորատել, իսկ մենք այդ կարգի հորատող հաստոց չունենք, կամ ավելի ստույգ՝  500 մ-ից ավելի հորատել չենք կարող: Բայց ՀԲ-ի գումարը մեզ պետք չեղավ, որովհետեւ, ինչպես էներգետիկայի նախարարությունից վստահեցրին, Էռնեկյանը սեփական միջոցներն է ներդնում՝ 25-50 մՎտ էլկայան կառուցելու համար: Գործարարը նույնիսկ մասնագետներ էր բերել Իտալիայից։ Հստակեցվել էին նաեւ նախարարության վերահսկողության գործառույթները։

Ինչեւէ, չնայած գործադրված ջանքերին, այս ծրագիրն իրականություն չդարձավ։ Հիմա ճյուղին չեն անդրադառնում՝ պատճառաբանելով մեզ հասանելի խորության վրա ակնկալվող ցածր ջերմաստիճանը, իսկ ավելի խորքերում՝ հորատումների մասով տեխնիկական տեսակետից մեր անհասանելիությունը։ Իսկ եթե ներդրո՞ղ հայտնվի։ Այս դեպքում էլ նրան առաջարկվելիք ծրագիր չկա։ Ինչպես «ՀՀ»-ն երեկ խոսեց կենսագազի ոլորտի մասով, գուցե երկրաջերմայինի առումո՞վ էլ նորովի մոտեցման կարիք կա։ Որովհետեւ եթե ծախսատարությունը կապվում է զուտ տեխնոլոգիական խնդրի հետ, ապա դա իրականում խնդիր չէ. շուկան տարեցտարի նոր լուծումներ է առաջարկում։ Բացի այդ, եթե էներգետիկական անվտանգության եւ անկախության խնդիրներից ենք ուզում խոսել, ապա պետք է մտածենք եւ՛ էներգապաշարների մատակարարման տարատեսականացման, ե՛ւ վերականգնվող տարբեր էներգապաշարների օգտագործման մասին։ Համենայնդեպս, հարցին նորովի մոտենալը կհստակեցնի իրավիճակը։ Ի վերջո, մեր հարուստ ընդերքը մեզ միայն թանկարժեք մետաղներ չէ, որ շնորհել է։ Վերականգնվող պաշար էլ է շնորհել։ Հարցն այլ է՝ կարողանալո՞ւ ենք օգտվել դրանից, թե՞ ոչ։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Մայիսի 18, 2022
ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

Մայիսի 18, 2022

Գյուղը երկիր է կերակրում

Մենք կարո՛ղ ենք վերականգնել մեր ռեսուրսները

Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Փոփոխություն ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Ինչպես խուսափել հավելյալ ջրառից

Հաջորդ Հոդվածը
Հակաթուրքական էներգետիկ բլոկի ստեղծումը ձախողվում է

Հակաթուրքական էներգետիկ բլոկի ստեղծումը ձախողվում է

Կհաջողվի՞ փակուղուց դուրս բերել համաձայնությունը

Կհաջողվի՞ փակուղուց դուրս բերել համաձայնությունը

Ամենաընթերցվածը

  • Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոգեշնչվելով հերոսների օրինակով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist