Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Կողմերը տարածաշրջանային հաղորդակցությունների կանոնակարգումը տեսնում են ազգային օրենսդրությունների շրջանակներում

Մայիսի 24, 2022
Հանրապետություն
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
59
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բրյուսելյան վերջին հանդիպման շեշտադրումները հիմնականում նույնն էին, ինչ նախորդ հանդիպումներինը: Դրանք աստիճանաբար ավելի շատ վերածվում են աշխատանքային քննարկումների, քանի որ օրակարգային հարցերը պարզ են, եւ խնդիրը դրանց կատարման ընթացքը խթանելն է: Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական օրակարգային հարցերը եղել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքը, սահմանագծման ու անվտանգության խնդիրներով հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը:

Այս հանդիպման կարեւորությունն այն է, որ դրա ընթացքում Բաքվի առաջնորդը սկսել է ավելի իրատեսական մտածողության տարրեր ցուցաբերել: Ի տարբերություն նախկինում արած պնդումներին, թե արցախյան հարց գոյություն չունի, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հետ այն պատերազմի միջոցով է լուծել, Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ Ալիեւը բանակցային սեղանի շուրջ քննարկել է նաեւ Արցախի Հանրապետության խնդրին հիմնարար կարգավորում տալու հարցերը: Հակամարտող կողմերից, միջնորդ եւ տարածաշրջանային երկրներից, թերեւս, միայն Ադրբեջանի ղեկավարությունն էր մնացել, որը չէր ուզում տեսնել հանրահայտ ճշմարտությունը, այն է՝ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար պետք է լուծվի հակամարտության հիմքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, այլ կերպ ասած՝ Արցախի կարգավիճակը: Հանդիպման ժամանակ ձեռք են բերվել նաեւ այլ կարեւոր համաձայնություններ, մասնավորապես՝ երկրների տարածքներով տարանցման վերաբերյալ:

Եռակողմ քննարկումներին հաջորդած Շառլ Միշելի հայտարարության մեջ ասվում է. «Երկրների ղեկավարները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումը Ադրբեջանի արեւմտյան մասից դեպի Նախիջեւան եւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ` Ադրբեջանի տարածքով, ինչպես նաեւ միջազգային փոխադրումները` երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքներով։ Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաեւ միջազգային փոխադրումների մաքսատուրքերի սկզբունքների մասին»։

Այլ կերպ ասած՝ հանդիպմանն ամրագրվել է, որ թյուրքական պետությունների պատկերացրած «Զանգեզուրի միջանցքը» չի կարող լինել, եւ պետությունների միջեւ հաղորդակցությունը նրանց մաքսային կարգավորումների ու պետությունների ինքնիշխան իրավունքների, տարանցումը կանոնակարգող առկա օրենքների նորմերի համաձայն է իրականացվելու:

Միշելը նաեւ հայտնել է, որ երկու ղեկավարների համար ընդգծել է Արցախի Հանրապետության էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը։ Ասվածի համատեքստում Արցախի ժողովուրդը բազմիցս հանրաքվեների ու ընտրությունների միջոցով բարձրաձայնել եւ այսօր էլ հայտարարում է, որ Ադրբեջանի կազմում չի տեսնում իր ապագան, ուստի այդ որոշումների շրջանակում է լինելու իր ինքնորոշման իրավունքի իրացումը:

Բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ՝ Գյումրիից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու, Կարսում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Տխուր ավանդույթի համաձայն՝ նման հանդիպումներից առաջ ադրբեջանաթուրքական կողմը ուժի ցուցադրության գործողություններ է անում, եւ, ինչպես միշտ է լինում, բրյուսելյան վերջին հանդիպման նախօրեին էլ ադրբեջանական զինուժը սադրանքներ ձեռնարկեց հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետեւանքով ՀՀ ԶՈՒ-ն ունեցավ մեկ վիրավոր: Մյուս կողմից էլ Կարսի զորավարժությունը հստակ ուղերձներ է պարունակում նաեւ ՌԴ-ի համար, քանի որ այն անցկացվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի մշտական տեղակայման վայրի հարեւանությամբ:

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կարձագանքի այդ զորավարժությանը եւ բրյուսելյան հանդիպմանը: Ուկրաինական հակամարտության պատճառով Արեւմուտք-ՌԴ սրված հարաբերությունները թույլ չեն տա Մոսկվային արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում զիջել իր առաջնային դիրքերը, եւ վերջինիս նախաձեռնողական  հերթական քայլն առաջիկայում անխուսափելի կլինի:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԵՄԵվրոպաԻլհամ ԱլիեւճանաչումՆիկոլ ՓաշինյանՇառլ Միշելպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Շղթայական ճիշտ կառավարումը խնդիրների շղթայական լուծմանն էլ կհանգեցնի

Շղթայական ճիշտ կառավարումը խնդիրների շղթայական լուծմանն էլ կհանգեցնի

Որ երկրներն են հետաքրքրված դիմակայելու Չինաստանի աճող ազդեցությանը

Որ երկրներն են հետաքրքրված դիմակայելու Չինաստանի աճող ազդեցությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist