Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գերխնդիրը՝ աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռումն է

Հունիսին Հայաստան կատարված եւ նախատեսված պաշտոնական այցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում են

Հունիսի 10, 2022
Հանրապետություն
Գերխնդիրը՝ աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռումն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթության խաչմերուկներում գտնվող Հայաստանի համար միշտ էլ կենսական կարեւորության հարց է եղել հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելը: Պատմությունը փաստում է, որ առարկայական կամ ենթակայական պատճառներով արտաքին հավասարակշռված գործողությունների խախտումների ժամանակահատվածներում մեր հազարամյա պատմության էջերը հագեցել են ճակատագրական իրադարձություններով: Այսօր էլ ուկրաինական ճգնաժամի ֆոնին միջազգային գերլարված իրավիճակում շատ կարեւոր է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի ազդեցության համադրումն այնպես, որ առջին հերթին ՀՀ պետական շահերը չտուժեն, եւ հնարավորության դեպքում էլ շահեկան արդյունքներ գրանցենք:

Վերոշարադրյալի կարեւորությունը թելադրված է առաջին հերթին նրանով, որ խոսքն այստեղ ոչ միայն ՀՀ պետական շահերի, այլեւ Արցախի Հանրապետության կենսական խնդիրների մասին է: Հայաստանի Հանրապետությունը տարածքային կամ տարածաշրջանային գերակայության հավակնություններ չունի, ընդամենն իր պատմական բնօրրանում սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրների լուծման քաղաքականություն է վարում: Վերջինը Անդրկովկասում իրավիճակի կարգավորման բանալին է, ինչի հետեւանքով էլ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Արցախը հայտնվել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության եւ գործողությունների դաշտում: Այս իրավիճակը դիդակտիկ կերպով ցույց է տալիս հունիսին Հայաստան այցելած կազմակերպությունների եւ պաշտոնական անձանց ցուցակը: 

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում են ՀԱՊԿ ներքո գործող կառույցների ներկայացուցիչները, որոնք իրականացնում են աշխատանքային համաժողովներ: Հունիսի 8-ին նրանց միացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այցին զուգահեռ, հունիսի 8-9-ը Երեւանում էր ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ պաշտոնատար անձանց եւ ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ, իակ հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։

Վերոնշյալ բոլոր այցերը հարավկովկասյան կայունության հաստատման շրջանակներում են: Լավրով-Միրզոյան երկկողմ քննարկումից հետո տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման բանաձեւը, որն համընկնում է միջազգային կառույցների եւ հակամարտության կարգավորման մեջ ընդգրկված բոլոր դերակատար երկրների կարծիքի հետ, ըստ որի՝ առաջնայինն Արցախի ժողովրդի անվտանգությունն է, նրա բոլոր իրավունքների ապահովումը եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական որոշումը։

Դրա համատեքստում հայկական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ընդունված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի վերջնական կարգավորման գործընթացին իր պատրաստակամության մասին: «Եվ մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձեւաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի ու փորձի կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համաձայն»,- ասել է Միրզոյանը։

Ըստ էության, Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում են նաեւ  ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի եւ ԵԽ նախագահի պաշտոնական այցերը Հայաստան, իսկ դրանց ժամանակ քննարկվելիք հիմնական հարցը կրկին պետք է լինի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատումը, որն անհնար է առանց Արցախի հիմնահարցի լուծման: Միջազգային պրակտիկայում դարերով ձեւավորված իրավանորմատիվային փորձը եւ նրանց դիրքորոշումը միանշանակ այն է, որ տարածաշրջանում հնարավոր չէ կայունություն եւ համագործակցություն, եթե այնտեղի բնիկ ժողովուրդների իրավունքները չեն հարգվում:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արդյունավետության գրավականն էլ ուկրաինական հակամարտութան ֆոնին արդեն՝ իրար հետ ոչ նույն  աշխարհաքաղաքական վեկտորներում գտնվող պետությունների հետ վարվող քաղաքականության հավասարակշռմամբ տարածաշրջանում հայկական պետությունների քաղաքացիների իրավունքների գերակայության ճանաչմանը հասնելն է:

Թեգեր: ԵԱՀԿՀԱՊԿՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կգործեն ստուգման երեք մեթոդներ

Կգործեն ստուգման երեք մեթոդներ

…Եվ նա խաղաց Համլետ

...Եվ նա խաղաց Համլետ

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist