Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ուրախության ու կարոտի ժպիտներ փոխանակելով…

ՀՀ նախագահն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն այցելեցին «Սինոփսիս Արմենիա»

Հունիսի 14, 2022
Հանրապետություն
Ուրախության ու կարոտի ժպիտներ փոխանակելով…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը երեկ  այցելեցին  «Սինոփսիս Արմենիա»: Նրանք շրջեցին ընկերությունում, ծանոթացան գործունեությանը, առաջիկա ծրագրերին, ապա մասնակցեցին ՏՏ ոլորտի, գիտության արդի մարտահրավերներին վերաբերող քննարկմանն ու պատասխանեցին ներկաների հարցերին:

…Անկեղծ ասած, առաջին անգամ էի Նոբելյան մրցանակի դափնեկիր տեսնում, այն էլ՝ հայազգի, այդքան մոտիկից՝ Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ «Սինոփսիս Արմենիայում». չզարմացա, երբ մեղմ ժպիտով, ձեռքով բարեւեց յուրաքանչյուրին, ով դիմավորում էր իր մուտքը հաստատություն. այդպես, պարզ ու համեստ են մեծերը, հատկապես երբ բարձրանում են սեփական ջանքերով. պատիվ ունեցա նրան երկու բառ ասել հայերեն՝ բարեւ ձեզ… Հարցեր չկային, խոսքերը՝ ավելորդ. հանդիպել էին «հայն ու հայը», ինչպես Սարոյանը կասեր… Մնում էր ժպտալ միմյանց ու մտովի հաղորդակցվել, պատկերացնել՝ մի կողմից Ամերիկայում ապրող հայ մարդու առօրյան, մյուս կողմից՝ Հայաստանում, հայրենիքում ապրողի… Այդպես հանդիպում են հեռակա ծանոթները, ովքեր այնքան լավ գիտեն միմյանց, որ մնում է ուրախության ու կարոտի ժպիտներ փոխանակել…

Ընթերցողը, իհարկե, կռահում է՝ ում մասին է խոսքը. այո, լուրն արդեն տարածվել է. մեկշաբաթյա այցով Հայաստանում է մոլեկուլային կենսաբան, նեյրոկենսաբան, ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը։ «Սինոփսիսում» Փաթափությանը եւ նրան ուղեկցող մտերիմներն ու հարազատները (քույրը՝ Հուրին, եղբայրը՝ Արան, մյուսները) ծանոթացան ոլորտի արտադրական, կրթական համակարգին։ Փաթափությանների ընտանիքը, կարելի է ասել, գիտամշակութային է. հայրը գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր, վիպագիր Սարգիս Վահագնին է, մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն էր, ԱՄՆ տեղափոխվելուց հետո հայկական դպրոցում՝ ուսուցչուհի, եղբայրը՝ Արան, համակարգչային գիտությունների դոկտոր է, գիտնական, բազմաթիվ գյուտերի հեղինակ, քույրը՝ Հուրին, անգլերենի եւ գրականության մասնագետ Լիբանանի ազգային Եղիշե Մանուկյան քոլեջում ուսուցչուհի էր, այժմ ապրում է նաեւ Հայաստանում, խոսում հայերեն։ Ընտանիքը հպարտանում է ազգային արմատներով, իսկ ազգը հպարտ է իր զավակներով, ովքեր ապրելով հայրենիքից դուրս՝ բարձր են պահում հայրենիքի պատիվը…

Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967 թ.՝ Բեյրութում, սովորել Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, այնուհետեւ Բեյրութի ամերիկյան վարժարանում, 1986 թ. մեկնել ԱՄՆ, ավարտել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը, 1990 թ. ստացել բջիջների եւ զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում 1996 թ.՝ կենսաբանության ոլորտում, պաշտպանել թեկնածուական թեզ։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում աշխատել է Լուի Ֆ. Ռեյխարդտի հետ։ 2000 թ. դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թթ. հետազոտական պաշտոն է ստացել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում։ 2014-ից որպես հետազոտող աշխատում է Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում։

Փաթափությանը կենսաբանության ասպարեզում ուսումնասիրում է ազդանշանի փոխանցումը, նշանկալի ներդրում ունի իոնային նոր կանալների ու ընկալիչների (ռեցեպտորների) նույնականացման մեջ, որոնք ակտիվանում են ջերմային, մեխանիկական էներգիայով կամ բջջի ծավալի մեծացմամբ։ Նա գործընկերների հետ միասին ապացուցեց, որ այդ իոնային կանալները մեծ դեր են կատարում ջերմային, հպման, մկանային, ցավի զգացումների եւ անոթային տոնուսի կարգավորման ժամանակ։ Առավել ուշ աշխատանքներում ֆունկցիոնալ գենոմիկայի մեթոդներն օգտագործվում են իոնային կանալների ինքնաբերական զգացողությունների բնույթի եւ նույնականացման համար։ 

Փաթափությանը նյարդակենսաբանության, կենսաբժշկության ասպարեզներում արժանացել է մի շարք մրցանակների ու պարգեւների, իսկ 2021 թ. գործընկերոջ՝ Դեւիդ Ջուլիուսի հետ կենսաբանության կամ բժշկության գծով ստացել բարձրագույն՝ Նոբելյան մրցանակ։ «Սինոփսիս Արմենիայում» հանդիպմանը, որ փոխադարձ ծանոթություն էր, ցուցադրվեց գիտնական գործընկերների՝ Արտեմ Փաթափությանի եւ Դեւիդ Ջուլիուսի մրցանակ ստանալու հաճելի պահը, որը ոչ միայն ստացողների, այլեւ յուրաքանչյուր հայի համար բարձրագույն նվաճման զգացում է…

Թեգեր: Արտեմ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆՀՀ նախագահՆոբելյան մրցանակՍինոփսիսՎահագն Խաչատուրյանտեղեկատվական տեխնոլոգիաներ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լեգենդար հայդուկապետը

Լեգենդար հայդուկապետը

Միջնադարյան դժոխքի վերադարձը

Միջնադարյան դժոխքի վերադարձը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist