Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անխուսափելի զարգացումների ազդեցության գոտում

Քննարկումները դեռ չեն վերածվել որոշումների

Հունիսի 18, 2022
Հանրապետություն
Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
786
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի հացթուխների միությունը (RSP) հայտնում է, որ հացի արտադրության սուբսիդավորման ծրագիրը, որն ընդունվել է 2022 թ. մարտին, չի համապատասխանում ճգնաժամի պայմաններին, ինչը հանգեցրել է ձեռնարկությունների ծախսերի կտրուկ աճին։ Այս մասին հունիսի 15-ին հրապարակում է արել «Կոմերսանտը»։

Լրատվության նույն աղբյուրը հայտնում է նաեւ, որ RSP-ն դիմել է Պետդումա՝ սուբսիդիայի չափը 2.5 ռուբլուց ավելացնելու խնդրանքով։ Խոսքը մինչեւ 7.5 ռուբլի 1 կգ-ի դիմաց ավելացնելու մասին է, որ կտարածվի ավելի լայն տեսականու վրա։ Փորձագետները կասկածում են, սակայն, որ նույնիսկ սուբսիդավորման չափի բարձրացումն արդյունավետ կլինի կամ կլուծի խնդիրը։ «Կոմերսանտը» ծանոթացել է ՌԴ Պետդումայի ագրարային հարցերի հանձնաժողովի փոխնախագահին ուղղված դիմումին՝ հացաբուլկեղենի ձեռնարկությունների սուբսիդավորման կանոնները փոխելու խնդրանքով։ Ինչպես նշվում է մայիսի 30-ի նամակում, սուբսիդավորման գումարը 2.5 ռուբլի է, որը հաստատվել է կառավարության կողմից այս տարվա մարտին։ Բայց Ռուսաստանի դեմ արեւմտյան նոր պատժամիջոցների ներդրումից հետո, ինչը հանգեցրեց հումքի, սարքավորումների, փաթեթավորման եւ լոգիստիկայի արժեքի բարձրացմանը, սուբսիդավորումն այլեւս արդիական չէր: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հատկացված 2.5 մլրդ ռուբլուց արտադրողները ստացել են միջոցների 17.92 տոկոսը։

Ռուսաստանի հացթուխների եւ հրուշակագործների միավորման (RosPiK) նախագահի կարծիքով՝ սուբսիդավորման գործնական արդյունավետությունն աննշան է եղել։ Այո, սուբսիդավորման այս մեխանիզմը գյուղատնտեսության նախարարության ամենաակնհայտ պատասխանն էր Վլադիմիր Պուտինի՝ հացի գները զսպելու հրամանին։ Բայց շուկայի բոլոր մասնակիցների համար հատկացված միջոցները բավարար չեն եղել։ «Սովէկոնի» տնօրենն էլ նշում է, ինչպես գրում է «Կոմերսանտը», որ ներկայիս սուբսիդավորումը չի գերազանցում հացի ինքնարժեքի 5 տոկոսը, եւ եթե դրա ձեռքբերումը սահմանափակումներով է, ապա այդ միջոցը ձեռնտու չի թվում հացթուխներին։ Թեեւ, հավելում է նա, հացի գների աճի տեմպերը զիջում են պարենային ապրանքների ընդհանուր գնաճին։ Ըստ Պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալների՝ մայիսին մեկ տարվա ընթացքում պարենային ապրանքների գներն աճել են 21.46, իսկ հացն ու հացամթերքը՝ 18.46 տոկոսով։

RosPiK-ի նախագահը նկատում է, որ նույնիսկ սուբսիդիաների ավելացումը մինչեւ 7.5 միլիարդ ռուբլի շուկայի բոլոր մասնակիցներին չի օգնի։ Ավելի պարզ եւ էժան այլընտրանք կարող է լինել բնակչության հասցեական աջակցությունը, որը, իր հերթին, կաջակցի հացի պահանջարկին։

Հիմա բացենք փակագծերը, թե ինչու անդրադարձանք այս փաստին։ Աշխարհում ցորենի եւ գարու արտահանման 1/3-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժինն են, եւ, ընդհանրապես, այս երկու երկրները սննդամթերքի խոշորագույն արտադրողներից են։ Հայաստանը ցորենի մասով ոչ միայն ինքնաբավ չէ, այլեւ մեծամասամբ ներկրում է։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2021 թ. ինքնաբավության ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է եղել։ Արցախի՝ թշնամուն անցած տարածքներում տարբեր միջին հաշվարկներով տարեկան աճեցվել է 100 հազ. տ ցորեն: Պաշտոնական տվյալներով՝ 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Սա բավականացրել է ոչ միայն Արցախին, Հայաստանն էլ է ներկրել։ ՀՀ-ն տարեկան միջին հաշվարկներով սպառում է 450 հազ. տ ցորեն։ Մեծ մասը ներկրում ենք եւ հիմնականում՝ Ռուսաստանից։ Հիմա արդեն ներկրում ենք նաեւ Արցախից չեկող բաժինը։ Այսինքն՝ Ռուսաստանում այս շուկայում կատարվող ամեն շարժ ուղղակիորեն անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա։

Հիմա՝ Հայաստանում այս տարի հացի գները արդեն մի քանի անգամ փոխվել են։ Սուպերմարկետների ցանցում միջին քաշի 200 դրամանոց մատնաքաշը թանկացել է 30 դրամով։ Հացաթխման արտադրամասերում նույն քաշի մատնաքաշը փետրվարին դարձավ 220, ապրիլին՝ 230, հիմա արդեն՝ 250 դրամ։ Խոսում ենք այն հացի մասին, որ ամենաշատ պահանջարկն ունի։ Իսկ տարեկանի, դիետիկ, հնդկացորենի, «ֆիտնես» կամ այլ հացերը թանկացել են 50-90 դրամով։

Փորձագետները միջազգային շուկայում հացահատիկի կրկին գնաճ են կանխատեսում՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով, ռուսական կողմի հանդեպ պատժամիջոցներով եւ, իբրեւ դրա հետեւանք, լոգիստիկ գների աճով։ Միջազգային շուկայում թանկացումը, բնականաբար, մեզ մոտ անմիջապես կերեւակվի՝ պայմանավորված, ինչպես ասացինք, մեր՝ ներկրման երկիր լինելով եւ ինքնաբավության ցածր մակարդակով։ Եվ եթե նույնիսկ եղանակային պայմանները գոնե մեր արտադրության հանդեպ բարեհաճ գտնվեն, թանկացում անպայման լինելու է՝ սա էլ պայմանավորված պարարտանյութի եւ դիզվառելիքի գնաճով։ Այս ամենին հավելած՝ գիտենք, որ մեր երկրում հացի արտադրությունը չի սուբսիդավորվում։

Փաստորեն՝ Ռուսաստանը, որ ինքն է արտադրում եւ շատ երկրների հացահատիկ մատակարարում, խնդրի լուծման տարբերակներ մտածում է, քննարկում, ընդունում։ Ինչքանով է արդյունավետ, թե հակառակը, այդ հարցն էլ քննարկումից չի հանվում։ Վարչապետ Միշուստինն էլ մեկ անգամ չէ, որ ասել է, թե իրենք «մշտապես վերահսկում են պարենային ապրանքների գները, օրինակ՝ հացի մասով»։ Հայաստանում, որ քիչ է արտադրում եւ ներկրող է, քննարկումները փորձագիտական տիրույթում են, դեռ որոշումներ չեն դառնում։

Հարկ է այս ուղղությամբ լրջորեն մտածել, որովհետեւ նախ՝ հացը ՀՀ շարքային քաղաքացու սպառողական զամբյուղում գլխավոր տեղ է գրավում, եթե չասենք՝ ամենաառաջնային, եւ հետո՝ ներկրումից կախված՝ մենք ռիսկի դաշտում ենք՝ միջազգային ծավալումների անկանխատեսելիությամբ պայմանավորված։

Թեգեր: ՌուսաստանՏնտեսությունցորեն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բայդենը մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի ազդեցությունը

Բայդենը մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի ազդեցությունը

Սեթ ԳՈԴԻՆ. «Ահավասիկ շուկայավարությունը»

Սեթ ԳՈԴԻՆ. «Ահավասիկ շուկայավարությունը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist