Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախը` համահայկական խնդիրների լուծման բանալի

Երեք սկզբունքներից մեկի բացառումը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների

Հունիսի 23, 2022
Հանրապետություն
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի ժողովրդի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական աննախադեպ ագրեսիան, որում ներգրավվեցին նաեւ ահաբեկչական կազմավորումների զինյալները, չլուծեց արցախյան հիմնահարցը: Պատմությունը փաստում է, որ նման խնդիրները պատերազմով հնարավոր չէ լուծել, եւ չի էլ լուծվելու երբեւէ: Արցախյան հիմնահարցի կարգավորումն այսօր անցնում է քաղաքական բանակցությունների փուլ, որտեղ միայն իրավական հիմքերի վրա միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան է հնարավոր լուծումներ գտնել:

Բանակցային գործընթացում առաջնայինն Արցախի քաղաքացիների կարծիքն է, իսկ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն օրերս Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կրկին վերահաստատել է, որ արցախցիների համար ընդունելի չէ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, քանի որ այդ դեպքում իրենք ցեղասպանության կենթարկվեն: Արցախի քաղաքացիների այս կարծիքը պատմականորեն հիմնավորված է, ինչի մասին խոսում են հայաթափված Նախիջեւանը, Գետաշենը, Մարտունաշենը, Գանձակը, Շահումյանը, Բաքուն, Սումգայիթը, իսկ այսօր արդեն՝ Հադրութը, Շուշին…

Ներկայում միջազգայնորեն ընդունված կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում հայտնի պատճառներով Արցախի Հանրապետությունը ներկայացված չէ, նրա անունից հանդես է գալիս ՀՀ-ն: Վերջինս այդ բանակցություններում ներկայացնում է Արցախում հազարամյակներով ապրող բնիկ հայ բնակչության շահերը: Արցախյան գոյամարտին արցախցիների հետ միասին պայքարել ու զոհվել են ՀՀ-ի, սփյուռքի հայերը եւ բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներ: Արցախի ճակատագիրը համահայկական հարց է, եւ նրա լուծման քաղաքական գործընթացում պետք է լսելի լինի համայն հայության կարծիքը, ինչպես բոլորս համախմբված պայքարում էինք արցախյան ճակատամարտերում:

Սույն թվականի մայիսին «Գելափ» ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցումների մասնակից ՀՀ քաղաքացիների 89.3 տոկոսն անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը, բայց կա 4.4 տոկոս, որն այն համարել է ընդունելի տարբերակ։ Ինքնորոշված արցախցիների դեմ Ադրբեջանի սանձազերծած երեք պատերազմներում մոտ 10000 ընտրյալ զոհաբերած Հայաստանը, բնականաբար, երբեք չի համաձայնի, որ Արցախը «վերադարձվի» Խորհրդային Միության տարիներին արհեստականորեն սահմանված կարգավիճակին, ինչն ազգայնականության դրսեւորում չէ, այլ Ադրբեջանի կողմից մշտապես վարվող ցեղասպան քաղաքականությամբ է հիմնավորված:

4.4 տոկոսն ավելի շուտ Հայաստանում արմատացած ժողովրդավարական արժեքների դրսեւորման եւ Արցախի խնդրի լուծման հարցում դրանց հանդեպ որոշակի ակնկալիքի ցուցիչ է: Միանշանակ է, որ Ադրբեջանում նույնաբովանդակ հարցում անցկացնելու դեպքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանող նույնիսկ այս չնչին տոկոսը չի արձանագրվի, եւ դա առաջին հերթին ավտորիտար քաղաքական համակարգի հետեւանք է: Վերջինիս մասին են խոսում այն փաստերը, որ Ադրբեջանի սահմաններից դուրս շատ ադրբեջանցիներ եւ՛ առանձնազրույցներում, եւ՛ հրապարակայնորեն հաճախ ընդունում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը բացառվում է այդ երկրի սահմաններից ներս:

Առաջիկայում Արցախի կարգավիճակի շուրջ անխուսափելիորեն սկսվելու են քաղաքական բանակցություններ, եւ սեղանի շուրջ նստողները պետք է պատրաստ լինեն քննարկելու երեք հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման, ուժի կիրառման բացառման եւ տարածքային ամբողջականության: Բանակցություններում վերոնշյալ երեք սկզբունքներից որեւէ մեկի բացառումը կնշանակի բանակցությունները փակուղի տանել, ինչն իր հերթին ենթադրում է հիմնահարցի չլուծված վիճակ եւ, ցավոք, կուրվագծի արցախյան հաջորդ ճակատամարտը:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախճանաչում
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Միանշանակ դրական ազդակ

Միանշանակ դրական ազդակ

Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist