Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միանշանակ դրական ազդակ

Հայկական ազգային արժույթի դիրքի ամրապնդման տեսանկյունից

Հունիսի 23, 2022
Հանրապետություն
Միանշանակ դրական ազդակ
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ռիա նովոստիի» հունիսի 20-ի տեղեկատվությամբ՝ հունիսի 27-ին Մոսկվայի բորսան կսկսի հայկական դրամով եւ ուզբեկական սումով առեւտուր իրականացնել։ Ավելի վաղ Արժութային շուկայի դեպարտամենտի տնօրենն էր հայտարարել, որ 20 արժութային զույգեր են սպասում բորսա դուրս գալուն, եւ որ առաջիկայում սպասում են դրամի ու սումի թողարկմանը: Մասնավորապես` այս արժույթների նկատմամբ հետաքրքրություն են նկատել եւ հասկանում են, որ դրանք իրացվելիություն կունենան։ Բորսայի հաղորդագրությունում նշված է, որ սակարկությունների մասնակիցներին եւ նրանց հաճախորդներին հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռանդ-ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար-հարավաֆրիկյան ռանդ, հայկական դրամ-ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար-հայկական դրամ, ուզբեկական սում-ռուսական ռուբլի արժութային զույգերը։ Որոշ պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանին։

-Նախ հասկանանք, թե ինչ տեղ ունի այս բորսան միջազգային հարթակում, որպեսզի ավելի պարզ դառնան ածանցվող հարցերը։

-Մոսկվայի բորսան (MOEX) Ռուսաստանի ամենամեծ բորսայական հոլդինգն է, որը բաժնետոմսերի, պարտատոմսերի, ածանցյալ գործիքների, արժույթների, դրամական շուկայի գործիքների, թանկարժեք մետաղների, հացահատիկի եւ շաքարավազի առքուվաճառքի կազմակերպիչն է։ Հիմնադրվել է 1992 թ. որպես Մոսկվայի միջբանկային արժութային բորսա, այնուհետ՝  2011 թ. այն վերափոխվել է «Московская биржа ММВБ-РТС» ԲԲԸ-ի՝ РТС (Ռուսական առեւտրային համակարգին վերջինիս միանալու արդյունքում)։ Մոսկվայի բորսայի հոլդինգը ներառում է կենտրոնական դեպոզիտարիան, ինչպես նաեւ խոշորագույն քլիրինգային կենտրոնը (քլիրինգը անկանխիկ հաշվարկների զուտացում, խմբավորումն է,- Ա. Մ.)՝ «Ազգային քլիրինգային կենտրոն» ոչ բանկային վարկային կազմակերպություն բաժնետիրական ընկերությունը։ Մոսկվայի բորսայում գործում են ֆոնդային, ժամկետային, արժութային, դրամական եւ ապրանքային շուկաներ։

Բորսայի արժութային շուկայում մինչ օրս շրջանառվում էին հետեւյալ արժույթները՝ ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), չինական յուան (CNY), բրիտանական ֆունտ ստեռլինգ (GBP), հոնկոնգյան դոլար (HKD), շվեյցարական ֆրանկ (CHF), ճապոնական իեն (JPY) եւ թուրքական լիրա (TRY)… Բորսայում կնքվում են արժույթի սվոպ գործարքներ։ Մոսկվայի բորսայում աշխատանքային օրերին ժամը 11:30-ին դոլար/ռուբլի արժութային զույգի միջին կշռված արժեքը Ռուսաստանի Բանկի կողմից՝ հիմք է ընդունվում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը որոշելու համար:

Զարգացող շուկաների թրեյդերների ասոցիացիան (EMTA) եւ Չիկագոյի ապրանքային բորսան (CME Group) օգտագործում են Մոսկվայի բորսայում ռուսական ռուբլու փոխարժեքը որպես հիմնական ցուցիչ՝ ռուբլով արտահայտված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ իրականացնելիս:

-Որոշ արժույթների բորսա մտնելը ապադոլարացման տիրույթի՞ հարց է, ԵԱՏՄ շրջանակից դուրս կգա՞։

-Հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առեւտրաշրջանառությունն ազգային արժույթներով իրականացնելու մասին Եվրասիական հանձնաժողովի որոշումը՝ միանգամայն բնական է, որ պետք է հրապարակային հարթակներում ապահովել ազգային արժույթների փոխարժեքների ձեւավորումը, որպեսզի հնարավորինս օբյեկտիվորեն ամրագրվեն համապատասխան առեւտրային  գործարքների գները։ Իհարկե, առայժմ դեռեւս փոխադարձ առեւտրի ժամանակ կկիրառվի ռուսական ռուբլին, սակայն աստիճանաբար անցում կկատարվի նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների ազգային արժույթներին, այդ թվում` դրամին։ Իսկ այն, որ հայկական դրամն սկսելու է շրջանառվել Մոսկվայի բորսայում, վերոհիշյալ գործընթացների, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում ֆինանսական շուկաների ներդաշնակեցման տրամաբանության մեջ պետք է դիտարկվի։ Նշեմ, որ արդեն իսկ Մոսկվայի բորսայում շրջանառվում են ղազախական եւ բելառուսական արժույթները ՝ ղազախական տենգեն (KZT), բելառուսական ռուբլին (BYR)։

Բացի վերոգրյալից, այստեղ կարեւոր գործոն է նաեւ Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքը դեպի մեր հանրապետություն, եւ այս պարագայում մեր ազգային արժույթի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացել է Ռուսաստանում։ Փաստացի սա ավելի հարմար է, քանի որ հենց տեղում է ձեռք բերվում դրամը։ Բացի այդ, մեր քաղաքացիները տրանսֆերտներ իրականացնելիս արդեն կարող են հենց Ռուսաստանից դրամով իրականացնել փոխանցումները։ Սա, կարծում եմ,  հիմնականում ԵԱՏՄ տիրույթի հարց է եւ լիովին տեղավորվում է վերոգրյալի  տրամաբանության մեջ։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ  Մոսկվայի բորսան հետաքրքրություն ցուցաբերեց մեր ազգային արժույթի նկատմամբ։ Ա՞յլ պատճառներ…

-Արդեն ասացի՝ ԵԱՏՄ առեւտրային, Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքը դեպի Հայաստան, ինչպես նաեւ անդամ-երկրների ֆինանսական շուկաների ինտեգրումը։ Հաշվի առնելով այս գործոնները` մեր թիվ մեկ գործընկերոջ գլխավոր առեւտրային հարթակի հետաքրքրությունը մեր ազգային արժույթի առքուվաճառքի հարցում միանգամայն տրամաբանական է։

-Ի՞նչ կտա դա մեզ, բորսայի առեւտրի մասնակիցներին ու նրանց հաճախորդներին։

-Դա միանշանակ դրական ազդակ է մեր ազգային արժույթի դիրքի ամրապնդման, առեւտրային գործարքների ֆինասավորումն ավելի ճկուն կերպով իրականացնելու եւ Միության շրջանակում հետագա տնտեսական ավելի խոր ինտեգրում ապահովելու տեսանկյունից։

Թեգեր: բորսաԵԱՏՄֆինանսներ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

Իրաքում ճգնաժամը խորանալու միտում ունի

Իրաքում ճգնաժամը խորանալու միտում ունի

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist