Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանի խնդիրների լուծումը սրտացավություն է պահանջում

Լիճը չի սպասելու մեր ամենամյա ծրագրերին

Հունիսի 29, 2022
Հանրապետություն
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
407
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն տարի Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիր է հաստատվում։ Դա «Սեւանա լճի մասին» օրենքի պահանջներից է բխում։ Հիմա շրջանառվում է 2023 թ. տարեկան ծրագրի նախագիծը:

Երբ ուսումնասիրում ենք հաջորդ տարի ձեռնարկվելիք քայլերի ցանկը եւ համեմատում նախորդների հետ, առանձնապես էական փոփոխություն չենք նկատում։ Մինչդեռ Սեւանն ազգային արժեք է, իսկ ազգային արժեքի նկատմամբ մնացյալ ամեն ինչ ստորադաս է։ Օրինակ՝ 2023 թ. միջոցառումների շարքում նշված է մի քայլ, որ վերաբերում է լճի շրջակայքում շինություններին, ավելի ստույգ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժմանն ու թափոնների մաքրմանը, 1901.5 մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող պետական եւ համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժմանը՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում։ Հարց է ծագում՝ ի՞նչ է նշանակում «համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում»։ Որտեղի՞ց պետք է այդ ֆինանսավորումը լինի, չլինի՝ չի՞ ապամոնտաժվելու այդ շինությունը։ Ի վերջո, այդ շինությունների մեծ մասն ինքնակամ են, եւ դրանց ապամոնտաժման պարտադրանքը պետք է դրվի հենց շինությունների սեփականատերերի վրա։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ հենց նրանց վրա էլ դրված է։ Այս պարագայում անհասկանալի է արդեն, թե ինչու է լիճը «շրջափակող» եւ լիճ կեղտաջրեր լցնող (հազիվ թե ինքնակամները մաքրման կայաններ կառուցած լինեն) շինությունների քանդման հարցը տարիներ շարունակ ձգձգվում։ Լավ, այս հարցը թողնենք, կան ինքնակամ շինություններ եւ դրանց սեփականատերեր, այսինքն՝ օբյեկտն ու գումարը, հետեւաբար, խնդիրը լուծելը բարդ չէ։

Բայց պարզվում է՝ կան նաեւ տիրազուրկ շինություններ, որոնց ապամոնտաժումն արդեն կարվի ՀՀ օրենքով չարգելված միջոցների հաշվին։ Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Իրավական տեսանկյունից ամեն ինչ հստակ է։ Բայց կարելի է, չէ՞, դուրս գալ այս ձեւակերպումից եւ իրական կյանքում փնտրել խնդրի լուծումը։ Տարիներ առաջ, երբ նոր էր սկսվել լճի շրջակայքի շինությունների քանդման գործընթացը, լուսաբանում էի այն։ Մեկ-երկու շինության կողքով անցանք, ինքնակամների տերերին «պետության մարդը» հանձնեց քանդելու որոշումները, երրորդ՝ կողքի շինությանն անդրադարձ չեղավ։ Պատճառը հարցրի, պատասխանը «տիրազուրկ»-ն էր։ Երկրորդ շինության տղային հարցնում եմ՝ գիտե՞, արդյոք, ով է երրորդի տերը՝ ի վերջո, կողք կողքի են եղել։ Պատասխանում է՝ տիրոջը չէ, բայց պատասխանատուին գիտի՝ նշելով մարզն ու հասցեն… Տիրազուրկ գույքի հետ կապված կա մեկ այլ հարց՝ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից։ Այսինքն՝ իմացել է, պետք է քանդեն, հրաժարվել է քանդման ծախս չանելու՞ նպատակով։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ այո, տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Բայց հարցն այն է, որ դա չի կիրառվում ինքնակամ կառույց համարվող անշարժ գույքի նկատմամբ: Այս ամենն էլ դառնում է Սեւանա լճի շրջակայքը շինություններից ազատելու գործընթացի ձգձգման պատճառ։ Մինչդեռ պետք է լուծում գտնել եւ վերջապես ազատվել այս խնդրից։

Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման նպատակով նախատեսվող քայլերից են լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու եւ կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցումն ու շահագործումը։ Այս գործընթացն էլ է ձգձգվում, թեեւ 2006-ից համապատասխան որոշում կա։ Այս հարցի՝ տարիներ շարունակ չլուծվելն էլ անհասկանալի է, մանավանդ, երբ դա պետք է արվի օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին։ Մեզ մնում է պատկերացնել, թե ինչ ծավալի կեղտոտ հոսքաջրեր են լցվում լիճը։

Մեկ այլ խնդրի մասին. ասում ենք, որ կլիմայի փոփոխության հետեւանքով սակավաջրության, ջրային պաշարների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում եւ Սեւանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ եւ սահմանափակ քանակությամբ ջրով ոռոգում անել՝ հնարավորինս նվազեցնելով Սեւանից ոռոգման նպատակով ջրի բացթողումը։ Անընդհատ ասում ենք, բայց պետք է, ի վերջո, հասկացած լինեինք, որ կաթիլային ոռոգման ցանցի ներդրման համար սկզբնական կապիտալ է պետք, ներդրումներ, ինչի հնարավորությունը գյուղացին չունի։ Այո, ունենք հաջողված օրինակներ, բայց դրանք ծավալ չեն ապահովում։ Ստացվում է՝ ամեն տարի Սեւանից մեծածավալ ջրառ ենք անելու՝ սպասելով կաթիլային ոռոգման ընդլայնմա՞նը։

Այլ խնդիրներ էլ կան, բայց դրանց թվարկումը իրավիճակը չի փոխի։ Այդ խնդիրների լուծումներն էլ կան, ֆինանսավորման աղբյուրները գտնելն էլ բարդ չէ։ Պարզապես պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք փրկել մեզ սնող Սեւանա լիճը։ Եթե այո, ուրեմն կամք է պետք՝ հարցերին շատ արագ, առանց այլեւայլությունների լուծում տալու։ Սեւանի բնական հաշվեկշիռը խախտված է, լիճը չի սպասելու մեր ամենամյա ծրագրերին ու տարատեսակ պլաններին։ Մի օր բնականորեն պատժելու է մեզ՝ բացասական բոլոր ու անվերադարձ հետեւանքներով հանդերձ։

Թեգեր: բնությունէկոմիջավայրՍեւան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

«Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

600 մլրդ դոլար՝ Պեկինի նախագծերին հակազդելու համար

600 մլրդ դոլար՝ Պեկինի նախագծերին հակազդելու համար

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist