Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գործընթացը պետք է ուղղորդել բնականոն հուն

Անկարայի շահագրգռվածությունն ակնհայտ է

Հունիսի 30, 2022
Հանրապետություն
Արդյունավետ է պրագմատիկ եւ իրատեսական արտաքին քաղաքականությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
130
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջիկա հանդիպումը տեղի կունենա վաղը Վիեննայում։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում այն հատուկ ներկայացուցիչների արդեն չորրորդ հանդիպումն է լինելու։ Բոլոր հանդիպումներն էլ կազմակերպվել են 2022 թ.: Առաջին բանակցությունը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ և երրորդ հանդիպումները տեղի էին ունեցել Վիեննայում՝ համապատասխանաբար փետրվարի 24-ին և մայիսի 3-ին։

Հատուկ բանագնացների 4-րդ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական եւ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը  հայտարարել է, որ իր երկիրը լուրջ, արագ կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ընդ որում հետանկախ Հայաստանի գրեթե ողջ ընթացքում, հայտարարել է, որ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, առավել ևս, որ իր արևմտյան սահմանի ողջ երկայնքով հարևան է վերջինիս հետ: Սակայն ինչպես ցանկացած միջպետական հարաբերությունների հաստատման գործընթաց, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացողը չի կարող ինքնանպատակ լինել՝ հատկապես, երբ տվյալ պետության հետ ունենք պատմական ողբերգական էջեր, որոնք ուղղակիորեն առնչվում են միջպետական հարաբերություններին:

Այսօր այդ ամենին գումարվում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի տարօրինակ ոճը: Նույն Թուրքիայի նախագահի խորհրդականը հրապարակայնորեն հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները խզվել էին Արցախյան առաջին պատերազմի ելքի պատճառով, և շեշտում, որ այսօր այդ խնդիրը լուծված է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորվել էին ռազմական ու տնտեսական առումներով և «լուծել» հիմնահարցը: Այսպիսով՝ Թուրքիան հերթական անգամ հայտարարում է, որ որոշիչ դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի իրականացման հարցում, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է 4000-ից ավելի մարդ, իսկ Ադրբեջանի և ջիհադական ծայրահեղականների կողմի թվերն այդպես էլ մնացել են անհայտ՝ այդ պետության գործելաոճին հավատարիմ, բայց, ռազմական մասնագետների գնահատմամբ, այն անցնում է 10000-ի սահմանագիծը:

Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ արցախյան երրորդ պատերազմից հետո Թուրքիան այլևս խնդիր չի տեսնում և պատրաստ է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ Անկարան Երևանի հետ իր հարաբերությունները կառուցելիս առաջ է տանում Ադրբեջանի շահերը և այն շատ բանով պայմանավորում վերջինիս հետ ՀՀ-ի հարաբերությունների կարգավորմամբ՝ մոռանալով, որ այսօր ավելի շուտ ինքն է շահագրգռված մեր երկրի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Թուրքիայի տնտեսությունն է այսօր աննախադեպ ծանր վիճակում, իսկ հետանկախ Հայաստանը 30 տավա ընթացքում սովորել է փակ սահմաններով գործել, և տնտեսության կառուցվածքն ամբողջությամբ «համաձայնեցվել» է այդ մոդելին:

Մյուս կողմից էլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հայտի մերժման հիմքերում ժողովրդավարության չափանիշների պահպանումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումն են: Հետևաբար, այսօր Անկարան է առավել հետաքրքրված Հայաստանի հետ, որպես եղեռնի անմեղ զոհերի իրավունքների պաշտպանի, հարաբերություններ հաստատելու հարցում: «Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք եւ չենք կարող ունենալ»,- ակնարկելով ցեղասպանության խնդիրը՝ հայտնել է Էրդողանի խոսնակը։

Վերոշարադրյալից բխում է մեկ հետևություն. այսօր Թուրքիան է առարկայորեն շահագրգռված Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, հետևաբար, այդ ուղղությամբ էական արդյունքներ ապահովելու համար հարաբերություններ հաստատելու գործընթացը պետք է ուղղորդվի բնականոն հուն՝ այն զերծ պահելով ինքնանպատակ քայլերից, և դրա հիմքում չպետք է դրվեն պայմաններ, առավել ևս՝ երրորդ երկրին վերաբերող:

Թեգեր: ԹուրքիաՀայաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Խոսքի մարդը

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist