Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է

Գրավատները նույնիսկ փոքր վարկերն անկանխիկ կտրամադրեն

Հուլիսի 1, 2022
Հանրապետություն
Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
693
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի շրջանակում, ինչպես վստահեցնում է պետեկամուտների կոմիտեն, պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ծագած օբյեկտիվ խնդիրների պարագայում վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Այս օրենքը ենթադրում է, որ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թ. հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման, հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման եւ ստացման գործարքներն անկանխիկ պետք է արվեն։ Բացառություն են օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց մեր երկրի տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Օրենքը ենթադրում է նաեւ, որ օտարերկրյա կազմակերպությունների եւ ՀՀ-ի անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումն ու վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է ՀՀ տարածքում: Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումը դարձյալ անկանխիկ է արվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումը նույնպես անկանխիկ է։ Իսկ նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Անկանխիկ են նաեւ բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերն ու փոխառությունները։ Բայց բանկերը ավանդները կարող են ընդունել եւ վերադարձնել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ քաղօրենսգրքով կամ պայմանագրով: Բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը կարող են մարվել (վերադարձվել) նաեւ կանխիկ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։

Մեր ժողովրդի ստվար հատվածին կհետաքրքրի նաեւ գրավատների վարկերի մասով փոփոխությունը։ Տեղեկացնենք, որ այդ վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ.  2022 թ. հուլիսի 1-ից՝ 80 հազ. դրամից ավելի տրամադրվող վարկերը, 2023 թ. հունվարի 1-ից՝ 50 հազ. դրամից ավելի տրամադրվող վարկերը, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ 20 հազ. դրամից ավելի տրամադրվող վարկերը։

Օրենքը կարգավորումներ է տալիս նաեւ աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումների հետ կապված։ Օրինակ՝ 2022 թ. հուլիսի 1-ից՝ Երեւանում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ մարզերի վարչական կենտրոններում, 2024 թ. հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ։

Ինչեւէ, ոլորտին առնչվող մասնագետներն այս ամբողջ գործընթացում նաեւ խնդիրներ են տեսնում։ Նույնիսկ նրանք, ովքեր անկանխիկի գաղափարին դեմ չեն, խնդիրներ են տեսնում անկանխիկ գործարքները պարտադիր դարձնելու առումով՝ դա դիտարկելով թեկուզ հենց բանկային բարձր միջնորդավճարների տիրույթում։ Նրանք, ովքեր միանշանակ կողմ են, դա պատճառաբանում են «ամբողջ աշխարհի» օրինակով։

Եթե դիտարկենք «ամբողջ աշխարհի» մաս կազմող Ավստրիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Իռլանդիան, Լատվիան. Լիտվան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Հոնկոնգը, Քաթարը, ապա այստեղ կանխիկի վճարման սահմանափակումներ չկան։ Համենայնդեպս, միջազգային փորձի օրինակն այսպես էր այս տարվա հունվարի երկրորդ տասնօրյակի ժամանակահատվածում, երբ ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ արդեն ընդունել էր «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանից հետո ցայսօր փոփոխությունների չենք հանդիպել։

Երեկ ՀՀ բանկերը ժամը 09:00-ի դրությամբ դոլարը գնել են միջինը 401.18 դրամով, վաճառել՝ նվազագույնը 409 դրամով, այսինքն՝ մեր կանխիկի սահմանաչափը 730 դոլարին համարժեք է։ Աշխարհի մաս կազմող Բելգիայում համապատասխան ցուցանիշը 3 հազ. եվրո է։ Գերմանիայում կանխիկ վճարման սահմանափակում չկա, բայց կա կարգավորում, եթե վճարը գերազանցում է 10 հազ. եվրոյի սահմանագիծը, ապա գնորդը վաճառողին անձը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում։  Շվեդիայում սահմանափակումներ չկան, եթե իհարկե դրանք չեն դրվել գործարքի պայմանագրի կողմերի միջեւ։ Եթե ԱՄՆ-ն էլ է այդ «ամբողջ աշխարհի» մաս, ապա այստեղ էլ սահմանափակումներ չկան։ Դարձյալ կա կարգավորում՝ 10 հազ. դոլարի սահմանագիծը անցնելու պարագայում՝ պետության կողմից սահմանված ձեւաչափի հայտարարագիր պետք է լրացվի։ Ի դեպ, շատ երկրներ սկսել են ավելի գերադասել կանխիկ շրջանառությունը ՝ հատկապես կրիպտոարժույթի տարածման համապատկերում։ Պատճառների մասին արդեն առանձին կխոսենք։ Իսկ մեր՝ 1000 դոլարին էլ չհասնող սահմանափակման հետեւանքներն ընթացքում կերեւակվեն։

Թեգեր: օրենքֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչ է նշանակում «ճանապարհների պարզեցված ռեժիմ»

Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

Ֆինլանդիայից ու Շվեդիայից ոչինչ կախված չէր

Ֆինլանդիայից ու Շվեդիայից ոչինչ կախված չէր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist