Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

Կրեմլը պաշտոնական հաղորդագրությամբ շատ արագ պատասխանեց Ալիեւի հերթական սադրանքին

Հուլիսի 1, 2022
Տարածաշրջան
Ինչ է նշանակում «ճանապարհների պարզեցված ռեժիմ»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն առիթը բաց չթողեց հերթական անգամ սադրիչ հայտարարություններ անելու համար: Նա իր ելույթում շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ճիշտ է, մինչ այդ Ալիեւը դիմեց ակնհայտ մանիպուլյացիայի՝ հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքներ է կառուցում այսպես կոչված «արեւելյան Զանգեզուրում»: Բաքվի առաջնորդն իր հրամանագրով այդպես է անվանում Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրած Կովսականի ու հարակից շրջանների տարածքները եւ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ուներ հենց այդ հատվածում ակտիվորեն իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, սակայն փորձեց այնպես ներկայացնել, թե իբր խոսում է Մեղրիի հատվածի մասին: Բացի այդ, Ալիեւը հայտարարեց, թե վերականգնում եւ զարգացնում է Ղարաբաղը:

Նման սադրիչ հայտարարությունները ոչ միայն Հայաստանին էին ուղղված, այլ նաեւ Արցախում եւ ՀՀ հարավային սահմաններին կանգնած զինված ուժերը ներկայացնող պետությանը՝ ՌԴ-ին, որի նախագահը մասնակցում էր այդ նիստին: Լիովին սպասելի էր, որ բացման արարողությանը հետեւած Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան շեշտել էր արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ասել է թե՝ նրա կարգավորված չլինելու խնդիրը: Կրեմլի պաշտոնական կայքը մեջբերել էր Պուտինի խոսքի այն հատվածը, որում նա ասում է. «Բայց ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թվականը մեր համատեղ պլանը։ Մեզ մոտ ամեն ինչը շարժվում է: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում, եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք այն քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք էլի քննարկելու այս թեման»:

Ի պատասխան դրա՝ Ալիեւը չի բացառել, որ արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ՝ հաստատելով, որ հանդիպումը առիթ է խոսելու տարածաշրջանային խնդիրների եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս հաղորդագրության ենթատեքստերով Կրեմլը ամրագրում է երկու առանցքային միտում՝ արցախյան խնդիրը լուծված չէ, Արցախում Ադրբեջանը որեւէ ներկայություն չունի, եւ որ  տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում ՌԴ-ն առանցքային դերակատար է, քանի որ դրանց վրա տեղակայված են ՌԴ խաղաղապահ եւ սահմանապահ զորքերը: Այլ կերպ ասած՝ Կրեմլը շատ արագ Ալիեւին պատասխանեց, որ վերջինս կապ չունի Արցախի Հանրապետության հետ, եւ չի կարող միայնակ լուծել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցերը:

Միջանցքի մասին հայտարարությանն արձագանքեց նաեւ ՀՀ ԱԽ քարտուղարը: «Պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, եւ ոչ միայն պաշտոնական Երեւանը, այլ նաեւ պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը եւ բացառեց Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհի դիտարկում:

Ստացվում է, որ Ալիեւը մանր սադրանքներով ավելի շատ իր PR-ով է զբաղվում, ինչն ավելի շուտ ուղղված է Ադրբեջանի հասարակության գիտակցության վրա ներազդելուն: Սակայն այն արդեն լրջորեն խաթարում է միջազգային դիվանագիտական գործընթացների տրամաբանությունը եւ սկզբունքները, ինչն աստիճանաբար մեծացնում է արցախյան խնդրի կարգավորման մեջ ներգրավված երկրների ու կառույցների տարակուսանքը, որը վերջիններս արդեն սկսել են հրապարակային եւ ուղիղ տեսքով հնչեցնել Բաքվի ուղղությամբ:

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրԻլհամ Ալիեւմիջանցք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ֆինլանդիայից ու Շվեդիայից ոչինչ կախված չէր

Ֆինլանդիայից ու Շվեդիայից ոչինչ կախված չէր

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ. Աստծո կարիքն ունենալու խոստովանությունը տղամարդկություն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist