Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խորդենի. մշակման հարուստ փորձ ու եկամտաբեր շուկայի հնարավորություն

Պետությունը գործարարներին պետք է հետաքրքիր ծրագրերի դաշտ բերի

Հուլիսի 7, 2022
Հանրապետություն
Խորդենի. մշակման հարուստ փորձ ու եկամտաբեր շուկայի հնարավորություն
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
842
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համավարակի ընթացքում շատ երկրների փորձագետներ ու մասնագետներ գյուղատնտեսությանը նորովի մոտեցան՝ ի՞նչ անել, որպեսզի հնարավոր այսպիսի վարակների ժամանակահատվածում երկիրը սովի չմատնվի։ Երբ շուրջ երկու տարի ուսումնասիրում էի մասնագիտական էլհարթակների տեղեկատվությունը, ուշագրավ մի բան նկատեցի. պարենային ապահովվածության հարցերից զատ քննարկվում էր նաեւ գյուղոլորտում բարձրարժեք մշակաբույսերի մշակման ծավալների ընդլայնման անհրաժեշտությունը։ Վերջինս կարեւորվում է իբրեւ գյուղոլորտի եկամտաբեր ճյուղ, որ կթեթեւացնի պետության սուբսիդիաների բեռը՝ այդպիսով պետությանն իսկ հնարավորություն տալով ավելի շատ աջակցել գյուղոլորտի այն ճյուղերին, որոնք պարենի խնդիր են լուծում։ Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խորհրդային տարիներին նույնպես կարեւորվել են բարձրարժեք մշակաբույսերը, եւ այս առումով հաջողություններ է գրանցել նաեւ Հայաստանը։

Խոսքը մի բույսի մասին է, որ եթերայուղատու է, որի հետ կապված ունենք անցյալ, հեռանկարում էլ կարող ենք արդյունքներ ունենալ, հետանկախական Հայաստանում էլ այդ մասին խոսել են ոլորտի մասնագետները, 2000-ականներին նույնիսկ այդ մշակաբույսի ցանքատարածությունները վերականգնելու փորձ եղել է: Մինչդեռ հիմա այս մասին չի խոսվում եւ՝ զուր։ Որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասեմ, որ դեղատներում, այո, կարող ենք հանդիպել հայկական արտադրության յուղերի, բայց խոսքը ծավալի, միջազգային շուկա մտնելու, ապրանքանիշ ճանաչեցնելու մասին է։  Որոշ փակագծեր բացենք՝ ասելիքն ավելի պատկերավոր երեւակելու համար։

Խորհրդային Հայաստանում ունեցել ենք եթերայուղի արտադրություն։ Մշակել ենք վարդագույն խորդենի, որ հիմա էլ աշխարհում բարձրարժեք ու եկամտաբեր բույս է համարվում։ Որպես եթերա-ձիթատու մշակաբույս՝ մշակվել է 1938-ից Հոկտեմբերյանի եւ Էջմիածնի շրջաններում: ՀԽՍՀ-ում անգամ խորդենու մշակման գործարան ենք ունեցել: Երբ խորհրդային Հայաստանում խնդիր է դրվել լուծելու լեռնային եւ նախալեռնային շրջանների գյուղերում աշխատանքային ռեսուրսների լրիվ օգտագործման հարցը, որոշվել է զարկ տալ տեխնիկական բույսերի՝ ծխախոտի, շաքարի ճակնդեղի եւ խորդենու մշակությանը: Տեխնիկական մշակաբույսերի մշակումը նպաստել է նաեւ արդյունաբերական նոր ճյուղեր ստեղծելուն ու գործարաններ կառուցելուն՝ օճառի գործարանը, շաքարի ճակնդեղի արտադրության բազայի վրա՝ Սպիտակի շաքարի գործարանը, ծխախոտի արտադրության հիմքով՝ Երեւանի ծխախոտի ֆաբրիկան եւ խորդենու վերամշակմամբ եթերայուղ ստանալու գործարանը Հոկտեմբերյանում:

Արխիվային փաստաթղթերի համաձայն՝ 1976-79 թթ. տարեկան արտադրվել է միջին հաշվով 30 տ եթերայուղ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարգի ծավալ է այս 30 տ-ն, տեղեկացնենք, որ  խորդենու կանաչ զանգվածի 1 տոննայից ընդամենը 765 գ եթերայուղ է թորվել: Բայց այդ 30 տոննան վերին նիշ չի ընդունվել. մտադիր են եղել ցուցանիշը 75 տ-ի հասցնել։ Տարիների ընթացքում, երբ ժողտնտեսության մոդելն իր գործն արեց, այլ կերպ՝ խորդենու նկատմամբ պահանջարկն ավելացավ, եւ ազատ ցանքատարածություններ էլ չկային, օգնության եկավ ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի եւ հիդրոպոնիկայի ինստիտուտի՝ խորդենու անհող արտադրության տարբերակը։ Խորդենու մշակումն այնքան կարեւորվեց, որ ՍՄԿԿ համագումարների օրակարգ մտավ՝ «պարֆյումերային արդյունաբերության» եւ կաշվի արդյունաբերության մեջ անհրաժեշտ լինելով: Որովհետեւ, օրինակ, խորդենու արմատներում պարունակվող բնական դաբաղանյութով կարող էին բավարարել կաշվի արդյունաբերության բնական դաբաղանյութերի պահանջարկի 55-60 տոկոսը: Խորդենուց կորզվող դաբաղանյութի 1 տոննայի ինքնարժեքը 500 ռուբլով ցածր էր լինում այլ խոտաբույսերից կորզվող դաբաղանյութի ինքնարժեքից: Հետո պլանային տնտեսությունը դրեց խորդենու անթափոն մշակման հարցը, գիտական ինստիտուտներ են գործի անցել, պետությունը այդ նպատակի համար միլիոնավոր ռուբլիների հաշվարկներ է հաստատել: Միայն եթերայուղի թորման նոր կարողություններ ստեղծելու համար պատրաստ է եղել մինչեւ անգամ 10 մլն ռուբլի կապիտալ ներդրում անել: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ թիվ էր 10 մլն ռուբլին, ասենք, որ 1978 թ. «Խորդենի» մասնագիտացված սովխոզ-գործարանում 1 տոննա եթերայուղի միջին ինքնարժեքը 247.3 հազ. ռուբլի է կազմել: 1980 եւ 1982 թթ. ցրտահարությունների պատճառով խորդենու հետ կապված ծրագրերը մասամբ դանդաղեցին։ Մինչ ցանքատարածությունները կվերականգնվեին, 90-ականները մոտեցան։

Արդի աշխարհում բուսաբույժներն ասում են, որ խորդենին նաեւ դեղաբույս է։ Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռեւմատիզմի ու բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում: Ժողովրդական բժիշկները խորդենու եփուկն օգտագործում են անքնության, լուծի, արյունահոսությունների, էկզեմաների եւ այլ տարբեր հիվանդությունների դեպքում: Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն էլ օգտագործում են թունավոր օձերի խայթոցների դեպքում: Խորդենուն վերագրում են նաեւ ստի ալեփոխարկիչի (դետեկտոր ասվածի) դեր՝ խորդենին զգայուն է եւ ստերի հորդալուց թոշնում է։

Ինչեւէ, հետանկախական Հայաստանում այս հարցին 1999-ից անդրադարձան։ Ճիշտ է՝ մշակությունը չկար արդեն, բայց վերամշակման հոսքագիծը կար, լաբորատորիան, որոշակի քանակությամբ նաեւ խորդենու յուղ կար, մասնագետներ կային, փորձ՝ նույնպես (Էջմիածին, Զարթոնք համայնք): Ֆրանսիական մի ընկերություն նույնիսկ շատ հետաքրքրված էր այդ հարցով: Ներկայացուցիչ եկավ մեր երկիր, բանակցություններ եղան, յուղի որակը գոհացնող էր եղել։ Բոլոր նախադրյալները կային հաջող բիզնես սկսելու. ի տարբերություն այլ մշակաբույսերի՝ խորդենու ցանքատարածությունների պահպանման հարց չկա, դե, ասենք, անասուններն այստեղ չեն մտնում՝ բույրի պատճառով, գողությունն էլ անիմաստ է, քանզի առանց մշակման գործածումը պիտանի չէ։ Բայց Հայաստանում խորդենու մշակումը վերականգնելու գործընթացը հանկարծ դադարեցվեց, որովհետեւ Չինաստանն այդ ընթացքում շուկան հեղեղեց էժան խորդենու յուղով։ Մեր գյուղոլոտի մասնագետներն ասացին, որ այդ յուղը, իհարկե, ցածրորակ է մեր յուղի համեմատ, բայց չինականի էժանությունն իր գործն արեց։ 

Թեեւ պետք է հասկանանք կարեւոր մի բան. միջազգային շուկան դեմ չէ որակյալ թանկին։ Դեղձի կորիզի յուղի, խաղողի կորիզի յուղի գները նայենք, որոնց արտադրությունը, ի դեպ, Հայաստանում այսօր ունենք։ Իսկ եթերայուղերի թանկությունը չի վախեցնում օծանելիք արտադրող խոշորագույն ընկերություններին, որոնց համար առաջնահերթը նախ ապրանքանիշը բարձր պահելն է։ Այսինքն՝ շուկա կա, մշակման փորձ՝ նույնպես, բայց անհրաժեշտ են ներդրումներ։ Կրկին գալիս ենք մեր մշտական խնդրին՝ բիզնես հատվածին. պետք է գտնել գործարարի, որ կորոշի արագ փողերի՝ սննդի, առեւտրի, խաղատների դաշտից գալ հետաքրքիր ու մտավոր դաշտ, որ նույնպես եկամտաբեր է։ Եվ այստեղ գործ ունի անելու պետությունը։ Նա պետք է շուկաներն ուսումնասիրելուց սկսի ու գտնի ճիշտ շուկան, մանրամասն հաշվարկներ անի՝ շուկայահանման մեխանիզմից սկսած մինչեւ շուկաներում եթերայուղի որակի երաշխավորում (այնպես, ինչպես գինու աշխարհում պետություններն ակամա երաշխավոր են դառնում)։ Բացի այդ, խորդենու մշակման արդյունքը միայն մեկ ոլորտով չի սահմանափակվում՝ շղթայական հետեւանք լինելու է։ Ընդամենը մի օրինակ՝ եթերայուղերից գազավորված խմիչքի բնական օշարակ կարելի է ստանալ, ֆիտոթերապիայի ոլորտում են գործածում եթերայուղերը եւն։ Մի խոսքով՝ հետաքրքիր բիզնես, բայց որին անպայման պետք է աջակցեն պետությունն ու մասնագիտական հատվածը։ Յուրաքանչյուր ոլորտային լուրջ խնդրի լուծումից խոսելիս հանգում ենք գյուղնախարարության վերաբացման անհրաժեշտությանը։ Ի վերջո, եթե գործարարի հայեցողությանն է թողնվում եկամուտ աշխատելու ձեւը, նա ընտրում է դյուրին եւ արագ տարբերակը։ Բայց երբ պետությունը փորձում է գրագետ ներկայանալ, աշխարհին ապրանք ցույց տալ, որակի երաշխավոր լինել, գործարարին ուղղորդում է, մասնագիտական, գիտական հատվածին էլ դրդում աջակցության եւ վերջնական հայտարարում, ասում ուրույն խոսքը։ Մնացյալ տարբերակները ձախողում են։

Թեգեր: բույսգյուղատնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Եվրոպական հեռանկար. իրականությո՞ւն, թե՞ պատրանք

Եվրոպական հեռանկար. իրականությո՞ւն, թե՞ պատրանք

Ուզբեկստանը կարող է դառնալ անկայունության օջախ

Ուզբեկստանը կարող է դառնալ անկայունության օջախ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist