Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ներկրումը կարող ենք փոխարինել

Պարզապես նոր ագրոտեխնիկայի ներդրման անհրաժեշտություն կա

Հուլիսի 12, 2022
Հանրապետություն
Ներկրումը կարող ենք փոխարինել
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
406
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մասնագիտական հարթակներում եգիպտացորենը համարում են մեկ ցողունով շտեմարան, որովհետեւ այն շինանյութ է, սպիրտ, մեկուսիչ ներդիրներ, յուղ, սնունդ եւ անասնակեր։ Հայաստանում մշակվում է 17-րդ դարի վերջից:

Եգիպտացորենը մշակման լավ ավանդույթներ է ունեցել Խորհրդային Հայաստանում: Խորհրդային Միության փլուզումից հետո, առաջին անգամ 2008 թ. Արմավիրում հողի սեփականատերերը փորձել են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ: Այդ ժամանակ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ, հետո արդեն՝ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զբաղվել է այդ խնդրով՝ հավատացած լինելով, որ եգիպտացորենի մշակությունը Հայաստանում ցանկության պարագայում կարող է հեռանկար ունենալ:

Թռչնաֆաբրիկաներն էին նաեւ այս հարցում շահագրգիռ, որովհետեւ այն անհրաժեշտ անասնակեր է։ 2013-2014 թթ. պետությունը այս խնդրին կրկին ուշադրություն սեւեռեց, անգամ կառավարության որոշում ընդունեց, ըստ որի՝ մեր երկրում պետք է կազմակերպվի եգիպտացորենի արտադրություն: Կառավարությունը նաեւ ծրագիր նախաձեռնեց, որով երկու մարզերի՝ Լոռու եւ Տավուշի, եգիպտացորենի մշակում առաջարկվեց։ Այն գյուղերի հետ, որոնք 50 եւ ավելի հա եգիպտացորեն ունեցան, պայմանագրեր կնքվեցին։ Հետո այս գործընթացը կարծես սառեց։ Ինչո՞ւ, չափազանցվա՞ծ էին մեր՝ եգիպտացորենով ինքնաբավության եւ այդ բույսի արժեքավորության մասին պնդումները։

Եգիպտացորենը միանշանակ շա՜տ արժեքավոր բույս է, եւ 21-րդ դարի պարենային ոլորտի մարտահրավերների դիմակայելու տեսակետից անհրաժեշտություն. այլ կերպ՝  հացահատիկային մշակաբույսերի թվում կարեւոր դեր պետք է հատկացվի եգիպտացորենի մշակությանը։ Ի դեպ, երբ 1950 թ. կեսերին Ն. Խրուշչովը ԱՄՆ այց կատարեց, դրանից հետո եգիպտացորենի մշակումը պարտադրվեց ամբողջ ԽՍՀՄ-ին, այդ թվում՝ Հայաստանին: Եգիպտացորենը գնահատվեց բարձր բերքատվության պատճառով։ Նաեւ՝ եգիպտացորենի կանաչ զանգվածը հարուստ կեր է գյուղատնտեսական կենդանիների համար։ Եգիտացորենի առանձին տեսակներ ավելի շատ օսլա, հում պրոտեին, օգտակար այլ նյութեր են պարունակում, քան ցորենահատիկը: Բայց առատ բերքի համար հարկ է, որ մշակությունը ճիշտ կազմակերպվի: Ուշագրավ է, որ եգիպտացորենի բոլոր տեսակները բարձր բերքատվություն ունեն։ Պարզապես պետք է իմանալ, թե որ տարածքում եգիպտացորենի ո՛ր տեսակը լավ բերք կտա: Լիառատ կլինի, եթե ցանվի փխրուն սեւահողում, նաեւ մուգ շագանակագույն, ավազակավային հողում: Իսկ եթե հողն աղակալած է, բարձր թթվայնությամբ, ապա ցանքսն աննպատակահարմար է։

Աշխարհում հացահատիկային մշակաբույսերի ցանքերի ընդհանուր հաշվեկշռում եգիպտացորենը գրավում է 2-րդ տեղը՝ ցորենից հետո: Մենք եգիպտացորենի մասին հիշում ենք սեզոնից սեզոն ուտելիս, մեկ էլ՝ պահածոյացված վիճակում, նաեւ մասնակի՝ երբ թռչնարտադրության ոլորտում է խնդիր ծագում։ Ցորենից զատ մեզ հարկ է մտածել նաեւ եգիպտացորենի մասին։ Եթե դրա մասին իբրեւ երկրորդ ցորեն չենք մտածում, ապա մտածենք գոնե թռչնարտադրության ոլորտում կերի առումով հնարավորինս ներկրումից կախված չլինելու նպատակով։ Հիշո՞ւմ եք՝ ինչ վիճակում հայտնվեցինք, երբ 2018 թ. նոյեմբերին Վրաստանի տարածքով ներկրվող ցորենը բեռնատարներով տեղափոխելու արգելքի հարցի հետ միասին եգիպտացորենի ներկրման արգելքի հարցն էլ դրվեց։ Սա իրապես խուճապի պատճառ էր թռչնարտադրողների համար։ Խնդիրն այն էր, որ Հայաստանը այդ ժամանակ ստիպված պետք է ծովային ճանապարհով այլ երկրներից եգիպտացորենը բերեր մինչեւ Վրաստան, Վրաստանից էլ Հայաստան՝ գնացքով: Գնացքը վերջնակետին չէր հասցվելու։ Սա էլ իր հերթին ենթադրում էր, որ Հայաստան հասնելուց հետո եգիպտացորենը տնտեսավարողներին էր հասցվելու բեռնատարներով: Հավելյալ այլ ծախս էլ կա. եգիպտացորենը նավամատույցներում հարկ էր լինելու հատուկ պահեստներ տեղափոխել, գազածխեցման ենթարկել (դա արվում է, որպեսզի եգիպտացորենը երկար ճանապարհին չփչանա եւ այլն): Մինչ այդ ինչպես էր արվում՝ ռուս գյուղացիներից անմիջապես գնվում եւ բեռնատարներով բերվում էր տնտեսավարողների մոտ՝ վերջնակետ (դրա հնարավորությունը կար): Ինչեւէ։ Այս օրինակը մեջբերեցինք, որպեսզի հասկանալի դառնա, որ ներկրումից ամեն պահի կախված լինելով՝ ստիպված ենթարկվելու ենք ներկրման ռիսկերին, ոլորտի տապալմանը, անխուսափելի թանկացումներին։ Ի դեպ, այն ոլորտի տապալմանը, որ 2000-ականներից քայլ առ քայլ հիմնվել է՝ սպառողին ապահովելով տեղական թռչնամսով եւ հավկիթով։

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունում նշված է, որ Հայաստանում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, ձվի ուղղությամբ: Միջին մակարդակից բարձր ինքնաբավության մակարդակ է ապահովվում կաթի ու կաթնամթերքի ուղղությամբ: Իսկ ցորենի, թռչնի եւ խոզի մսի, հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը դեռեւս ցածր է: 2017 թ. դրությամբ թռչնի մսի ինքնաբավության աստիճանը 22.5 տոկոս է ընդամենը: Հիմա գրեթե նույն վիճակն է։ Տարիներ առաջ հենց նաեւ թռչնարտադրության ոլորտին  զարկ տալու համար կարեւորվեց եգիպտացորենի մշակության զարգացումը: Նկատի ունենանք. կերի մեջ տեսակարար մեծ կշիռ է կազմում եգիպացորենը, որի պահանջարկի գերակշիռ մասը ներկրում ենք։ Մինչդեռ մասնագետները վստահ են՝ ներկրումը կարող ենք փոխարինել։ Պարզապես նոր ագրոտեխնիկայի ներդրման անհրաժեշտություն կա։ Հիմնական աշխատանքները՝ ցանքի, խնամքի, մշակության, բերքահավաքի, կողրերի անջատման, կողրերից հատիկների առանձնացման, ձեռքով են կատարվում: Ամբողջ հավաքակազմը պետք է լինի: Ագրոտեխնիկայի մշակության, մոլախոտերի դեմ պայքարի, պարարտացման ճիշտ համակարգի, նոր տեխնոլոգիաների առաջարկներ, ուսուցումներ պետք է արվեն։

Թեգեր: գյուղգյուղատնտեսությունեգիպտացորեն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-Թուրքիա հերթական «փոխհրաձգությունը»

ԱՄՆ-Թուրքիա հերթական «փոխհրաձգությունը»

ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարի՞ք ունի

ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարի՞ք ունի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist