Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԱՄՆ-Թուրքիա հերթական «փոխհրաձգությունը»

44-օրյա պատերազմը՝ Անկարային զենք չվաճառելու հիմնավորում

Հուլիսի 12, 2022
Տարածաշրջան
ԱՄՆ-Թուրքիա հերթական «փոխհրաձգությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը նոր երանգներ է ստանում՝ թեւակոխելով փոխադարձ շանտաժների փուլ: Հուլիսի 4-ին Թուրքիայի խոշոր քաղաքներում «Հայրենիք» («Վաթան») ազգայնական ընդդիմադիր կուսակցության նախաձեռնած՝ երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու ստորագրահավաքի լայնամասշտաբ արշավին ԱՄՆ-ն պատասխանեց 35 կոնգրեսականների հայտարարությամբ: Վերջիններս արդեն հուլիսի 8-ին նամակ ուղարկեցին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առարկելով Թուրքիային F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման բաղադրիչների վաճառքին: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի թվիթերյան միկրոբլոգում տեղադրված դիմումում ԱՄՆ նախագահին կոչ է արվում չվաճառել կործանիչները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ապակայունացնող գործողությունների եւ միջազգային իրավունքի խախտումների պատճառով։ Կոնգրեսականները, ի թիվս այլ տարածաշրջանների, նաեւ խոսել են Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում պաշտոնական Անկարայի դերակատարության մասին՝ հավելելով, որ  Էրդողանի ռեժիմը տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական ուժը՝ ապակայունացնելու իրավիճակը նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։

«ՆԱՏՕ-ի ընդհանուր բարօրությանը հակասող Էրդողանի անհանգստացնող մարտավարության կիրառումը չպետք է զարմանք հարուցի: Նրա վարչակարգը տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական հզորությունը Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այս ներխուժումների ժամանակ Թուրքիան եւ նրա կողմից աջակցություն վայելող ուժերն օգտագործել են ԱՄՆ-ի արտադրության զենքեր եւ բաղադրիչներ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ թիրախավորված քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, Իրաքում, Սիրիայում գտնվող հիվանդանոցներն ու դպրոցները: ԱՄՆ զենքը բազմիցս օգտագործվել է նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների ինքնիշխան տարածքները խախտելու համար, ինչպիսիք են Հունաստանը եւ Կիպրոսը: Դժվար թե դրանք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նվիրյալ դաշնակցի գործողություններ լինեն»,-հայտարարության մեջ շեշտել են կոնգրեսականները:

44-օրյա պատերազմում բայրաքթարների օպերատորները Թուրքիայի ԶՈւ ծառայողներ էին, դա էր պատճառը, որ ԱԹՍ-ներից հայկական թիրախները խոցելու պահերն արձանագրած տեսաձայնագրությունների մի զգալի մասն առաջինը հայտնվում էին սոցիալական ցանցերի թուրքական տիրույթներում: Զորավարժությունների անվան տակ 2020 թ. օգոստոսին Ադրբեջան տեղափոխված ՆԱՏՕ-ի F-16 կործանիչները թեեւ Արցախի դեմ անմիջական ռազմական գործողություններին չէին մասնակցում, սակայն մշտապես օդում էին եւ ապահովում էին ադրբեջանական ռմբակոծիչների հարձակումները: Բայց մեկ դեպքով՝ Վարդենիսում հայկական Սու 25-ի խոցումն արվեց Թուրքիայի ԶՈՒ F-16-ից, քանի որ ՀՀ սահմաններից ներս գտնվող այդ հատվածում ադրբեջանական հակաօդային այլ միջոցով հնարավոր չէր խոցել ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռը, առավել եւս որ այն այդ պահին Մինգեչաուրի ջրամբարի մոտ շրջապտույտներ անող F-16-ի օդ-օդ հրթիռների հարվածային 80 կմ հեռավորության տիրույթում էր:

44-օրյա պատերազմի ժամանակ շատերի ուշադրությունից վրիպեց Թուրքիայի կենտրոնական շրջանում բացառապես թուրքական արտադրությամբ զինտեխնիկայով կազմակերպված զորավարժությունը, դրանում չէին ներգրավվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտադրած կամ տրամադրած օդուժը եւ սպառազինության այլ տեսակներ: Այդ զորավարժությունները երկու ուղերձ ունեին: Առաջին՝ այն փաստեց, որ հայկական Սու 25-ի խոցումից հետո Թուրքիայի հետ  ՆԱՏՕ-ի ֆունկցիոներները լուրջ խոսակցություններ էին ունեցել, առավել եւս, որ այդ դեպքից հետո Թուրքիայի ինքնաթիռների ակտիվությունն Ադրբեջանում կտրուկ նվազեց: Երկրորդ՝ Անկարան այդ զորավարժությունն սկսեց 44-օրյա պատերազմի մեկնարկից 20 օր անց, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը բլից կրիգով չի կարողացել պատերազմի ելքը որոշել, եւ հավանական էր, որ Արցախի պաշտպանության բանակը բեկում մտցներ ռազմական գործողությունների ընթացքի մեջ: Թուրքիան այդ զորավարժություններով միջազգային կենտրոններին ակնարկեց, որ եթե Արցախում իրեն ցանկալի արդյունք չապահովվի, ապա կմիջամտի պատերազմին արդեն բացահայտ՝ ամբողջությամբ թուրքական արտադրության զինտեխնիկայով եւ իր կանոնավոր բանակի ստորաբաժանումներով:

Կոնգրեսականների հայտարարության մյուս հատկանշական կողմն այն է, որ նրանք շեշտում են Թուրքիայի քաղաքական ղեկավարության գործողությունների անընդունելիությունը, ինչից իր դժգոհությունն է հայտնում նաեւ Թուրքիայի հասարակությունը՝ հատկապես տնտեսական աննախադեպ ճգնաժամի պատճառով, առավել եւս, որ Անկարան փորձում է իր հրահրած պատերազմների ելքն ապահովել ոչ թուրք զինծառայողների ձեռքերով:

Թուրքիայի իշխանությունների գործողություններից տվյալ երկրի քաղաքացիների եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դժգոհություններն ու դրանց հակազդումը ստանում են ինստիտուցիոնալ բնույթ: Պատահական չէ, որ «Fitch» համաշխարհային վարկանիշային գործակալությունը օրերս նվազեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը B+-ից մինչեւ B կամ «աղբայինի» մակարդակի: Այլ կերպ ասած՝ Թուրքիան աստիճանաբար սկսում է դասվել միջազգային տնտեսական հարաբերություններում վտարակ («իզգոյ») պետությունների շարքին: Սա փաստում է պաշտոնական Անկարայի հանդեպ ընդհանուր քաղաքականության փոփոխության մասին:

Սակայն հավանականությունը մեծ է, որ Թուրքիան հերթական առեւտուրն է անում ՆԱՏՕ-ի իր հիմնական դաշնակցի հետ՝ իրեն բնորոշ շանտաժի լեզվով: Այս երկրի ողջ ռազմական համակարգը Հյուսիսատլանտյան  դաշինքի չափանիշների ներքո է, սպառազինության հիմնական մասը՝ եւս, չնայած վերջին 10 տարիների ընթացքում Անկարան կտրուկ ավելացրել է ռազմարդյունաբերության ծավալները եւ զգալի արդյունքների հասել: Այսօր միանշանակ է, որ Անկարան չի կարող գործել այդ դաշինքից դուրս: Մյուս կողմից էլ ԱՄՆ 435 կոնգրեսականից 35-ի դիրքորոշումը ոչ թե վճռորոշ քայլ է, այլ ավելի շատ երկխոսության ու փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու փորձ, եւ այստեղ ակնկալել, թե Թուրքիան հետնահանջ կանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականության հարցում, հավանական չէ: Թուրքիային ափի նեջ պահելու համար պետք են ավելի կոշտ եւ գործուն միջոցներ, հակառակ դեպքում նրա ապակայունացնող գործողությունները դուրս կգան տարածաշրջանից դեպի Եվրոպա, եւ՝ ոչ միայն:

Թեգեր: F-16ԱԹՍԱՄՆզենքԹուրքիաՆԱՏՕպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարի՞ք ունի

ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարի՞ք ունի

Վստահության ճգնաժամ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ

Վստահության ճգնաժամ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist