Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության հարց

Նախարարությունը վստահեցնում է, որ քննարկումներ կլինեն

Հուլիսի 16, 2022
Հանրապետություն
Ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության հարց
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
251
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մամուլը վերջերս անդրադարձավ 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպայի խնդրին, ում զրկել էին կարգից եւ ամենամսյա փոխհատուցումից։ Ցավոք, այս դեպքը եզակի չէ, որովհետեւ իմ մանկության ընկերներից մեկը, ով պատերազմում նույնպես կորցրել է ստորին վերջույթը (ձախ ոտքի՝ մինչեւ ծնկամաս հատված), հաշմանդամության կարգի փոփոխությամբ պայմանավորված՝ այլեւս չի ստանալու Զինվորների ապահովագրության հիմնադրամի կողմից տրվող հատուցումները։ Իհարկե, դեռ ավելի վաղ կարող էի ներկայացնել ընկերոջս հետ պատերազմից հետո ամբողջ կատարվածը, բայց չեմ ստացել նրա թույլտվությունը։ «Չեմ ուզում,- ասել էր,- նեղված եմ, չէ՛, հայրենիքի՛ցս չէ, հայրենիքի զինվորի հանդեպ վերաբերմունքի՛ց։ Փորձաքննության ժամանակ ոտքս չկար, վերափորձաքննության ժամանակ հանկարծ պարզվեց՝ կա՞… այսքանից հետո խոսե՞լ կլինի։ Ոտքիս ցավերը չեն անցնում, պրոթեզ կրելն անհնար է այդ ցավերի պատճառով։ ԱՄՆ եմ գնալու, զարմիկիս մոտ՝ զարմիկիս միջոցներով բուժվելու (արդեն ԱՄՆ-ում է)։ Ի՞նչ խոսեմ եւ ինչու՞ խոսեմ»…

Վստահաբար՝ նմանատիպ օրինակներ կլինեն։ Ընդհանուր առմամբ՝ հարցեր են ծագում՝ վերափորձաքննություն ասվածից հետո թվային պատկերի ինչ փոփոխություն է եղել, արդյոք հաշվի՞ են առնվում վնասվածքները ձեռք բերելու հանգամանքները, ասենք՝ պատերազմո՞ւմ է եղել, թե՞ տանը, եւ արդյոք պատկան մարմինը չի պատրաստվո՞ւմ խնդրո առարկայի հետ կապված վերանայումներ անել։

Սկսենք սկզբից՝ վերափորձաքննությունից հետո թվային փոփոխությունից։ Պաշտոնական տվյալի համաձայն (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն)՝ «պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ»։ Փաստորեն՝ վերափորձաքննությունից հետո հաշմանդամների թիվը նվազել է 255-ով։

Ինչ վերաբերում է ընդհանրապես փորձաքննությանն ու վնասվածքները ձեռք բերելու հանգամանքին։ Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում, եւ անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀ նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։ Եվ հաշմանդամությունը սահմանվում է (այդ թվում՝ վերին եւ ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) կառավարության 2003 թ. համապատասխան որոշմամբ։ Ընդ որում՝ վերին եւ ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանվում է անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից։

Այսպիսով՝ վերին եւ ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետեւյալ տեսակներից որեւէ մեկի 1-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում. ա) ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ), բ) ինքնուրույն տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է առավել երկարատեւ ժամանակի ծախսումով, ընդհատումներով եւ տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ), գ) աշխատանքային  գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ, առկա է սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն, դ) ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձեւերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում կամ օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն։

Երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ կա  կենսագործունեության 2-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում։ Իսկ 1-ին խումբ հաշմանդամության սահմանումը այն դեպքերում է, երբ անձն ունի կենսագործունեության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում, այսինքն՝ անձն ունի ինքնասպասարկման անկարողություն եւ այլ անձանցից լիակատար կախվածություն։

Գանք վերջին հարցին՝ վերանայումներին։ Ըստ ԱՍՀՆ-ի՝ կարեւորելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող՝ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած հատուցման հարցի զգայունությունը՝ «նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»։ Հուսանք՝ քննարկումները կբերեն հայրենիքի զինվորի հանդեպ վերաբերմունքի փոփոխության։ Որովհետեւ սա ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության եւ նույն պետության արժանապատվության հարցն է։

Թեգեր: Արցախպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչ սպասել թեհրանյան հանդիպումից

Ինչ սպասել թեհրանյան հանդիպումից

Առճակատումը կմտնի նոր փուլ

Առճակատումը կմտնի նոր փուլ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ազնվություն եւ ճշմարտություն

    51 Կիսվել են
    Կիսվել 20 Tweet 13

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist