Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ինչ սպասել թեհրանյան հանդիպումից

Հուլիսի 16, 2022
Տարածաշրջան
Ինչ սպասել թեհրանյան հանդիպումից
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
222
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 24-ին Թեհրանում ՌԴ եւ ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիրաբդոլահիանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, թե նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան հաստատվել է, սակայն ժամկետը դեռեւս հստակեցված չէ։ Հուլիսի 12-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը հուլիսի 19-ին ժամանելու է Թեհրան, փաստորեն, մեկ օր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Իրանին մեղադրել է հարյուրավոր ռազմական ԱԹՍ-ներ Մոսկվային տրամադրելու համար։

Տեղեկություն, որը եթե միջազգային ԶԼՄ-ներում լուրջ արձագանք է գտել, հաճախ նույնիսկ այցը հենց այս համատեքստով է կարեւորվել, ապա իրանականում գրեթե անտեսվել է։ Իրականում էլ, հաշվի առնելով այդ երկրում գլխավորապես տնտեսական սահմանափակումներով պայմանավորված ծանր իրավիճակը, ինչպես նշում են նաեւ որոշ փորձագետներ, այդ քանակի ԱԹՍ-ների արտադրությունը հավանական չէ։ Գագաթնաժողովի ձեւաչափն Աստանայի գործընթացն է լինելու, իսկ առանցքային հարցը՝ Սիրիայի իրավիճակը։ Նույն օրը Թեհրան է ժամանելու նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գագաթնաժողովում ըստ երեւույթին կարեւորվելու է նաեւ Թուրքիայի հայտարարած՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողությունների հարցը, որոնց նպատակն այդ երկրի հյուսիսում 30 կմ խորությամբ «անվտանգության» գոտի ստեղծելն է։ ԱՄՆ-ը անմիջապես դեմ է արտահայտվել Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նոր գործողություններին, նախազգուշացրել, բայց միաժամանակ նշել է, որ Անկարայի մտահոգություններն անվտանգության առումով ընկալելի են։ Ռուսաստանը եւս դեմ է արտահայտվել, ինչին ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է, թե երբ Անկարան ցանկանա, գործողություններն սկսվելու են՝ հանուն երկրի անվտանգության, եւ ոչ ոքի թույլտվությանը չի սպասելու։ Հունիսի 26-ին Անկարայում Ամիրաբդոլահիանը եւս այդ  առնչությամբ նշել էր, որ թուրքական կողմի մտահոգություններն անվտանգության հարցում հասկանալի են, ինչը վերլուծաբաններից ոմանք մեկնաբանել էին որպես կանաչ լույս նախապատրաստվող գործողությունների համար, սակայն միաժամանակ շեշտել, թե բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով։ Մինչդեռ Թեհրանը մշտապես հայտարարել է, թե Սիրիայի տարածքային ամբողջականությունն իր համար գլխավոր հարց է, ինչը կրկնեց նաեւ նման տեսակետների հրապարակումից հետո։

Անդրադառնալով Աստանայի գործընթացին, նշենք, որ այն սկսվել է  2017 թ. հունվարին, նշյալ երեք երկրների մասնակցությամբ, որին հաջողվեց Սիրիայի 4 նահանգները «բախումնազերծ» գոտի հայտարարելով՝ կասեցնել հակամարտ ուժերի միջեւ բախումները, որոնք վերահսկվում էին մասնակից երկրների կողմից: Իրանի եւ Ռուսաստանի վերահսկողությանը հանձնված «բախումնազերծ» հայտարարված երեք նահանգները հանձնվեցին իշխանական ուժերին: Այդ ընթացքում հիշյալ ձեւաչափով տեղի ունեցավ 3 գագաթնաժողով. առաջինը՝ 2017 թ. նոյեմբերին Սոչիում, երկրորդը՝ 2018 թ. ապրիլին Անկարայում, երրորդը՝ 2018 թ. սեպտեմբերի 7-ին Թեհրանում, որտեղ առանցքային էր Իդլիբի հարցը։ Փաստորեն, ընդդիմադիր ուժերը վերահսկել եւ վերահսկում են միայն Իդլիբ նահանգը, որի հիմնական մասը ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություններն են վերահսկում, ընդ որում՝ 60 տոկոսը՝ «Թահրիր ալ Շամը»՝ նախկին «Ալ Նոսրան», որոնց հետ ի սկզբանե Թուրքիան համագործակցել է: Դամասկոսն այդ նահանգի վրա եւս վերահսկողություն սահմանելու նպատակով նախապատրաստվում էր Ռուսաստանի աջակցությամբ հարձակումներ իրականացնել: Սակայն դրան խստիվ դեմ հանդես եկավ ոչ միայն Թուրքիան, որին հանձնվել է նահանգի հրադադարի վերահսկումը, այլեւ՝ Արեւմուտքը: Թուրքիան Իդլիբում 12 դիտակետ է ստեղծել, տեղակայել 1300 զինվորականի եւ ձգտում է ամրապնդել դիրքերը, ուստի դրանք զինել է հակաօդային պաշտպանության համակարգերով: Մինչդեռ, եթե իշխանական ուժերի վերահսկողության տակ անցներ նաեւ այդ նահանգը, ապա Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում, կարելի է ասել, կզրոյացվեր: Հավելենք, որ Սիրիայի հակամարտությունում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները խիստ հակասական են եղել ի սկզբանե։ Թեհրանյան գագաթնաժողովը թեեւ համատեղ հայտարարություն հրապարակեց, բայց օրակարգի գլխավոր՝ Իդլիբի հարցը, չլուծվեց, ինչը պետք է պատճառաբանել Սիրիայի տարածքային ամբողջականության եւ նախագահ Ասադին հովանավորելու հարցում Ռուսաստանի համեմատությամբ Իրանի առավել կարծր ու անզիջում դիրքորոշմամբ։ Հանգամանք, ինչի պատճառով թեհրանյան գագաթնաժողովը, կարելի է ասել, ձախողվեց։ Թուրքիան չստացավ այն, ինչ ակնկալում էր։ Ահա թե ինչու մեկ շաբաթ անց Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում, որի ընթացքում նրանց հաջողվեց համաձայնության գալ Իդլիբի հարցում, թեեւ հետագայում Անկարան բազմիցս անտեսել է պայմանավորվածությունները։

Հուլիսի 19-ի գագաթնաժողովը երկրորդն է Իրանում, որը, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, տեղի է ունենալու, թերեւս, միանգամայն այլ զարգացումների ու պայմանների համատեքստում։ Նախ, Ռուսաստանը իր ուժերի մի մասը դուրս է բերել Սիրիայից, որոնց, ինչպես նշվում է, փոխարինել են իրանական ու իրանամետ ուժերը, ինչը նշականում է, որ այս երկրի դիրքերը Սիրիայում ավելի են ամրապնդվել։ Բացի այդ, Իրանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները, թերեւս, մարտավարական շահերի համընկնմամբ, ակնհայտորեն սերտացել են։ Թեեւ խոսվում է նաեւ ռազմավարական համագործակցության մասին, սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատմականորեն ձեւավորված փոխադարձ անվստահության մթնոլորտը, էներգակիրների հարցում մրցակից լինելը եւ այլն, հազիվ թե դրանք վերածվեն ռամավարականի։ Այսուհանդերձ, դա եւս բացառված չէ, մասնավորապես, եթե ձեւավորվող աշխարհակարգում Իրանը հայտնվի արեւելյան ճամբարում, մանավանդ որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրոք Թեհրանը արտաքին քաղաքականության ոլորտում ակնհայտորեն հրաժարվելով իսլամական վարչակարգի ի սկզբանե որդեգրած «ոչ արեւմտյան, ոչ արեւելյան» սկզբունքից, թերեւս հակվել է դեպի Արեւելք։

Այս առնչությամբ նշանակալից դեր կունենա նաեւ Իրան-5+1 համաձայնության վերջնական ճակատագիրը, ինչն, անշուշտ, կլինի Պուտին-Ռայիսի հանդիպման օրակարգում։ Նշենք, որ թեհրանյան համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու նաեւ Պուտին-Էրդողան եւ Ռայիսի-Էրդողան հանդիպումներ։ Բայց նոր պայմաններում հազիվ թե Անկարան լուրջ ակնկալիք ունենա համաժողովից, եթե, իհարկե, «փոխզիջումների» հարց չքննարկվի։ Ինչ վերաբերում է Պուտին-Ռայիսի հանդիպմանը, ապա իրանական կողմն այն առավելապես կարեւորում է տնտեսական փոխառնչությունների ընդլայնման տեսանկյունից։ Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Մոհամեդ Ռեզա Փուրէբրահիմին, որ այդ երկրի Կենտրոնական բանկի տնօրենի հետ վերջերս Ռուսաստանում էր, ակնարկել է Մոսկվայի հետ բանկային ու դրամական համաձայնությունների մասին։ Նա ընդգծել է, թե երկու երկրների նախագահների հանդիպմանը գերակա կլինի տնտեսական կապերի ընդլայնման հարցը, շեշտելով, որ այժմ, երբ Արեւմուտքը սահմանափակումներ է կիրառել Մոսկվայի նկատմամբ, Թեհրանի հետ տնտեսական համագործակցության հարցին Ռուսաստանը լուրջ է վերաբերվում։

Թեգեր: ԻրանՌուսաստանտարածաշրջան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Առճակատումը կմտնի նոր փուլ

Առճակատումը կմտնի նոր փուլ

«Հայ մարդը մշակույթից ավելի բարձր բան չունի…»

«Հայ մարդը մշակույթից ավելի բարձր բան չունի…»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist