Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Առեւտուրը ձեռնտո՛ւ փոխադարձության սկզբունք է ենթադրում

Հուլիսի 22, 2022
Հանրապետություն
Առեւտուրը ձեռնտո՛ւ փոխադարձության սկզբունք է ենթադրում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
549
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհում չկան զուտ տնտեսական հարցեր՝ առանց անվտանգության բաղադրիչի, ավելին՝ առանց պետական ու ազգային շահի հեռանկարի։ Տարիներ շարունակ զանազան քաղտեխնոլոգիաներով վարժեցրած մտքի հետեւանքով ժողովրդավարության հայր համարվող ԱՄՆ-ն հաճախ է ապացուցում այդ՝ զուտ տնտեսական հարցի չգոյության միտքը, երբ ձեռքի մի շարժումով հետ է կանչում իր գործարարներին այն երկրներից, որոնց հետ տվյալ պահին ինչ-ինչ քաղաքական խնդիներ է ունենում։ Եվ ընդհանրապես, «գեոպոլիտիկա» (աշխարհաքաղաքականություն) եւ «գեոէկոնոմիկա» (աշխարհատնտեսություն) եզրույթները գործնականում այնքան են սերտաճած, որ երբեմն անհնար է հասկանալ՝ խնդիրը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական դաշտում է։ Ավելին՝ այս երկու միախառնված եզրույթների շրջանակում որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարոյական՝ ազգային կամ պետական արժանապատվության տեսանկյունից։ Մենք, սակայն, սրան  չհետեւեցինք, մեր երկրի շուկաները թուրքական ապրանքից զերծ չպահեցինք։ Ընդ որում՝ զերծ չպահեցինք նաեւ 44-օրյա պատերազմից հետո։

Անկեղծ լինելու համար ասենք, այո, թուրքական ապրանքների արգելք եղել է, բայց՝ ընտրանքային։ Արգելք եղավ պատերազմի ընթացքում՝ կառավարության 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ։ Արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը 6 ամսով, դեկտեմբերի 31-ից սկսած: 6 ամսով արգելվեց, որովհետեւ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» 10-րդ բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում արձանագրության 7-րդ եւ 8-րդ բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ: Եվ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Բայց ոչ մի բան չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը եւս 6 ամսով, եւ այդպես շարունակ։ Եվ այս՝ հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելված ապրանքների ցանկը բազմազան էր՝ կոշիկի քսուկից սկսած մինչեւ մանկական հագուստ, ճյուղերից ու սոխուկներից մինչեւ հանքային կամ քիմիական, ազոտական պարարտանյութեր եւ այլն։

Հետո, արգելքի 6-ամսյա ժամանակահատվածը չլրացած՝ 2021 թ.  փետրվարի 4-ին կառավարությունը մեկ այլ որոշում կայացրեց՝ փոփոխություններ անելով 2020 թ. հոկտեմբերի 20-ի որոշումում: Փետրվարի 4-ի որոշման համաձայն, արգելքը չէր տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա: Արգելքը չէր տարածվում նաեւ այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, եւ այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից: Նաեւ՝ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը:

Այս փոփոխված տարբերակը 2021-ին թուրքական ապրանքների ներկրման հնարավորություն տվեց՝ չնայած արգելքին, որովհետեւ տրվել էր նաեւ «հիմնավորումը». պայմանագրերը կնքվել են մինչեւ հոկտեմբերի 20-ը։ Թուրքական ապրանքների ներկրման արգելքի առաջին որոշումից 6 ամիս անց՝ 2021 թ. հունիսի 24-ի 1048-Ն որոշմամբ դարձյալ 6 ամսով արգելք եղավ։ Որոշումն ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից։ Ընտրանքային արգելքը բերեց նրան, որ թուրքական ապրանքի վաճառքի պակաս չեղավ, թեեւ պաշտոնական տվյալները հուշում էին, որ ներկրման ծավալները շեշտակի պակասել են։ Այս պատճառով էլ իրավիճակից ելք հուշեցին հայաստանցի որոշ գործարարներ («Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ-ն, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը)՝ առաջարկելով ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգել, այլեւ՝ թուրքական ապրանքների նկատմամբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաեւ վաճառքի արգելք։ Գործարարները նույնպես դիտարկել էին խնդրի ոչ միայն տնտեսական, այլեւ՝ արժանապատվության, բարոյական կողմը.  որովհետեւ Թուրքիան է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների, այնպես էլ 44-օրյայից հետո ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում բարոյական եւ նյութական աջակցություն  ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի եւ հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման շրջանակներում։

Ինչ եղավ հետո։ Հետո մենք թուրքական ապրանքների ներկրման արգելք չկիրառեցինք։ Եզրափակենք պաշտոնական թվերով։ Դատելով այս տարվա առաջին 5 ամսվա տվյալներից՝ Հայաստանը Թուրքիային մոտավորապես 76 մլն դոլար է տվել՝ այդչափ գումարի ապրանք ներմուծելով։ Ընդ որում՝ թվերն ամսեամիս ավելանում են. եթե հունվարին Թուրքիայից ներմուծել ենք 7.9 մլն դոլարի ապրանք, ապա փետրվարին այդ ցուցանիշը շուրջ 15 մլն է, մարտին՝ արդեն 18.2 մլն, ապրիլին եւ մայիսին, համապատասխանաբար, 0.3 մլն-ով եւ 0.5 մլն-ով պակաս նախորդ ամսվա համեմատ։ Եթե համեմատենք 2021 թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա տարբերությունը 10 անգամ է։ Նախորդ տարի առաջին 5 ամիսներին, երբ արգելված էր թուրքական ապրանքների ներկրումը, ներկրման ծավալը 7.6 մլն դոլարի էր։ Իսկ այս տարի, երբ արգելք չկա, դարձյալ առաջին 5 ամսում 76 մլն դոլարի է։ 

Եթե հարցի բարոյական կողմը փորձենք անտեսել ու դառնանք զուտ տնտեսականին, ապա իրավիճակը հետեւյալն է. առեւտուրը, պարզ բացատրած, նշանակում է փոխադարձության գործընթաց, որ շահավետ է երկուստեք՝ առնում ենք եւ տալիս ձեռնտու լինելու հանգամանքով պայմանավորված։ 76 մլն տալիս ենք՝ փոխարենը վերցնելով 7.6 մլն։ Եթե համարում ենք, որ սա ձեռնտու է, ուրեմն կարելի է համարել, որ առեւտուր ենք անում։ Մինչդեռ սա այսպես ասած ձեւախեղված առեւտուր է՝ հետեւանքներով հանդերձ ու տարիներով շարունակվող։ Իրավիճակ, որ հայ տնտեսավարողներին այդպես էլ թույլ չի տալիս աշխուժանալ եւ թուրքական ապրանքը հայկականով փոխարինել։

Թեգեր: ապրանքառեւտրաշրջանառությունԹուրքիաՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Փոթորկվող տարածաշրջան, իրարամերժ դիրքորոշումներ

Փոթորկվող տարածաշրջան, իրարամերժ դիրքորոշումներ

Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…

Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist