Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Օգոստոսի 13, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…

Հուլիսի 22, 2022
Միջազգային
Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
317
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 19-ին Թեհրանում Սիրիայի հիմնահարցին նվիրված Աստանայի գործընթացի ձեւաչափով ավարտվեց եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա 7-րդ գագաթնաժողովը՝  16 կետից կազմված համատեղ հայտարարության հրապարակմամբ։

Գագաթնաժողովը տեղի ունեցավ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված միանգամայն այլ զարգացումների ու պայմանների առկայությամբ, որոնք առնվազն բարենպաստ չէին Թուրքիայի համար: Մասնավորապես, վերջինս շուրջ երկու ամիս է, ինչ հայտարարում է, թե նախապատրաստվում է չորրորդ ռազմական գործողություններն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջն ու Թել Ռաֆաթը գրավելու, Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ «անվտանգության» գոտի ստեղծելու նպատակով։ Հավելենք, որ Թուրքիայի ախորժակը գնալով մեծացել է՝ մինչեւ 2019 թ. ձգտում էր ստեղծել 15 կմ խորությամբ «անվտանգության» գոտի։ Խոսքը վերաբերում է քրդերին իրենց բնակավայրերից հեռացնելուն, տվյալ գոտին ժողովրդագրական փոփոխություններով թուրքացնելուն, ինչպես արվում է Աֆրինում եւ ինչն ուղեկցվում է, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտումներով։ Իսկ այս դեպքում նպատակամղված է, քրդերին հեռացնելով՝ այդտեղ բնակեցնել Թուրքիայում ապաստանած սիրիացի արաբ եւ թուրք ույղուր փախստականներին։ Շուրջ 2 ամիս առաջ, երբ Թուրքիան առաջին անգամ հայտարարեց նոր ռազմական գործողությունների մասին, ԱՄՆ-ն խիստ դեմ հանդես եկավ, այնուհետեւ՝ նաեւ Ռուսաստանը։ Թեեւ Անկարան հայտարարեց, թե այդ հարցում որեւէ մեկից թույլտվություն չի հարցնելու, այսուհանդերձ, հապաղելով՝ խուսափում է լայնածավալ գործողություններ սկսել, ինչը պայմանավորված է նաեւ Դամասկոսի խիստ դիրքորոշմամբ։

Թուրքիան 2016-ից Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում խորացել ու ռազմաբազաներ է տեղակայել քրդաբնակ տարածքներում՝ իրականացնելով «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները։ Դրանք պատճառաբանում է Սիրիայում ձեւավորված քրդական կազմավորումներին՝ ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD), դրան կից ստեղծված YPG զինված ուժերին եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) մասնաճյուղեր լինելու հանգամանքով։ Սա այն դեպքում, երբ հիշյալ կազմավորումները նշանակալից դեր են ունեցել Սիրիայում ահաբեկչական «Իսլամական խալիֆայության» կամ դաիշականների դեմ պայքարում եւ հովանավորվել են Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից։

Անդրադառնալով գագաթնաժողովի հայտարարությանը՝ նշենք, որ դրանում շեշտվել է կողմերի հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում, խիստ կարեւորվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ հիմնահարցի լուծումը համարվել է հակամարտ կողմերի միջեւ բանակցությունը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ ու Անվտանգության խորհրդի 2245 բանաձեւի շրջանակներում։ Հայտարարությունը կարեւորել է նաեւ փախստականների աստիճանաբար վերադարձն իրենց իսկ բնակավայրեր, մտահոգություն հայտնել հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ խիստ արտահայտվելով ցանկացած անջատողական երեւույթի դեմ։ 5-րդ կետով, որը վերաբերում է Սիրիայի հյուսիսային հատվածի իրավիճակին, անուղղակիրորեն անընդունելի են համարվել ռազմական գործողությունները, շեշտվել է, որ տվյալ տարածքներում անվտանգություն ու կայունություն կհաստատվի միայն Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման դեպքում, ուստի որոշվել է այդ ուղղությամբ համակարգել ջանքերը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, որն Իրան էր ժամանել նաեւ որդու՝ Բալալի (գուցեեւ՝ թագաժառանգի՞) ուղեկցությամբ, լուրջ ակնկալիքներ ուներ, որոնք, ըստ երեւույթին, չիրականացան։ Ներկա դրությամբ նրա եւ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության վարկանիշը երկրում, պայմանավորված տնտեսական ծանր վիճակով, օր օրի անկում է ապրում, եւ ազատ, արդար ընտրությունների դեպքում, մեծ հավանականությամբ, Էրդողանը կարող է լքել իր սիրելի Սպիտակ պալատը, ինչը կանխելու համար ջանք չի խնայում։ Ուստի, հաշվի առնելով, որ Էրդողանը ջանքերն ուղղել է քրդական հարցի «լուծմանը» ներսում ու դրսում, ինչպեսեւ Հայաստանի հետ փոխհարաբերությունների բնականոնացմանը եւ չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը, կարելի է ենթադրել, որ նպատակամղված է պատմականորեն Թուրքիայի պետության կոկորդին մնացած հայկական ու քրդական հարցերը «լուծելով»՝ հաջողության հասնել ընտրություններում, ինչն անշուշտ լուրջ հաղթաքարտ կլիներ ընտրությունների քարոզարշավին։ Երկրի ներսում նա օր օրի մեծացնում է քրդամետ ժողովուրդների ժողովրդավար կուսակցության (HDP) դեմ ճնշումները, նպատակամղված՝ մինչեւ ընտրությունները լուծարել այն։ Բացի այդ, PKK-ականներին ոչ միայն ձգտում է ոչնչացնել կամ առնվազն լիովին չեզոքացնել, այլեւ, այն պատրվակ դարձնելով, զավթողական քայլեր է իրականացնում Իրաքի, ինչպեսեւ Սիրիայի հյուսիսում։ Էրդողանը,  թերեւս, հույս ուներ, որ կարող է Իրանին ու Ռուսաստանին համոզել Սիրիայի հյուսիսում  «անվտանգության» գոտի ստեղծելու հարցում, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում՝ Ռուսաստան-Իրան փոխհարաբերությունների սերտացումը, Թեհրանի կարծր դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության ու նախագահ Բաշար Ասադին հովանավորելու հարցում եւ այն, որ Սիրիայում ռուսական ուժերին փոխարինել են իրանամետ ու իրանական ուժերը, այդ հույսերը չէին կարող իրականանալ։

Թեհրանում Էրդողանին ընդունել է նաեւ Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը շեշտել է, թե գյուլենականները, դաիշականները, PKK-ն, YPG-ը եւ Փեժաքը (Իրանի քուրդ անջատողական փոքր խումբ, որը համագործակցում է նաեւ PKK-ի հետ) տարիներ շարունակ սպառնալիք են Իրանի եւ Թուրքիայի անվտանգությանը, որոնց դեմ համատեղ պայքարն անհրաժեշտ է։ Այս առնչությամբ հավելենք, որ ինչպես Թուրքիայի ու Արեւմուտքի տեսակետներն ահաբեկչական կազմակերպությունների հարցում հաճախ չեն համընկնում, նույնպես էլ՝ Իրանի ու Թուրքիայի: Օրինակ, «Սիրիայի ազատ բանակը»,  որը ոչ միայն թուրքամետ է, այլեւ լիովին ենթարկվում է Անկարային, վերջինիս կողմից համարվում է չափավորական դիրքորոշմամբ ընդդիմություն, մինչդեռ Սիրիան, ինչպեսեւ Իրանը այն համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Հեղափոխության առաջնորդը, ի պատասխան շեշտել է, թե ահաբեկիչների դեմ անշուշտ պետք է պայքարել՝ հավելելով որ Իրանը վստահաբար այդ հարցում Թուրքիայի կողքին է։ Սակայն նա նախազգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսի վրա հարձակումը ոչ միայն ի վնաս Թուրքիայի եւ Սիրիայի է, այլեւ՝ հօգուտ ահաբեկիչների, ընդգծելով, թե Սիրիայի հարցը պետք է լուծել բանակցությունների միջոցով։

Թեգեր: ԹուրքիաՄԱԿ Անվտանգության խորհուրդՍիրիաքրդերՔրդստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Իվանիշվիլին խախտեց «քաղաքական լռությունը»

Իվանիշվիլին խախտեց «քաղաքական լռությունը»

Հուլիսի 30, 2022
Ռուսաստանը Թուրքիայի հույսի՞ն է մնացել

Ռուսաստանը Թուրքիայի հույսի՞ն է մնացել

Հուլիսի 29, 2022

Էրդողանը «գլխացավանք» է դարձել

Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Հայացք դեպի Կենտրոնական Ասիա

Իրաքը պատասխան հարվածի իրավունք է վերապահում իրեն

Փոթորկվող տարածաշրջան, իրարամերժ դիրքորոշումներ

ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի առաջնագծում

Հաջորդ Հոդվածը
«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»

«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»

Լոռի բերդը՝ դասագիրք

Լոռի բերդը՝ դասագիրք

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ձորակը պատմում է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Իսպանիայի հայ համայնքը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist