Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սուրբ Համբարձման եկեղեցու արժեքները փրկելու շուրջ

Օգոստոսի 16, 2022
Հանրապետություն
Սուրբ Համբարձման եկեղեցու արժեքները փրկելու շուրջ
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի քանի օրից Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը։ Մեր հայրենակիցները ստիպ­ված են լինելու լքել իրենց բնակավայրերը՝ անշուշտ, երբեք չկորցնելով մի օր այնտեղ վերադառնալու հավատը։ Բնական է, որ մարդիկ փորձելու են հնարավորինս շատ շարժական գույք վերցնել իրենց հետ։ Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել մշակութային արժեքների հետ, որոնք գերի են մնալու թշնամու տիրապետության տակ։

44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ ադրբեջանցիները կա՛մ վերացնում են հայկական մեծ ու փոքր հոգեւոր կառույցները, կա՛մ «գործուն» քայլեր են ձեռնարկում՝ դրանք արմատապես ձեւախեղելու։ Վստահաբար, նույնն է լինելու նաեւ այս պարագայում եւ մասնավորապես՝ Բերձորում 1996-1998 թթ. կերտված Սուրբ Համբարձման եկեղեցու դեպքում, որի ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը, շինարարության ղեկավարը՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյանը (լուսահոգի), գլխավոր քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը (լուսահոգի), դռների հեղինակը՝ Վանո Դադոյանը, ջահի հեղինակը՝ Ջանիկ Առաքելյանը, սրբապատկերի հեղինակը՝ Կարեն Սմբատյանը (լուսահոգի), բոլորը՝ 20-րդ դարի հայ արվեստի երեւելիներ։ Համացանցում անգամ հայտնվել է ադրբեջանական մի կազմակերպության առաջարկը՝ եկեղեցին մզկիթի վերածելու էսքիզային նախագծով։ Պարզ է, որ այս կերպ հայերիս ու աշխարհին հասկացնում-«լեգիտիմացնում» են, որ հենց այդպես էլ վարվելու են՝ ոչնչացնելով վերջին երեսնամյակում ստեղծված մշակութային ժառանգության հերթական անգին կոթողը, իսկ իրենց ձեւակերպումով՝ ադրբեջանական հողերի օկուպացիայի խորհրդանիշը։ Ո՞րն է ելքը։ Միայն մեկը՝ ապամոնտաժել-փրկել որքան հնարավոր է շատ մշակութային արժեքներ։ Իսկ ի՞նչ է կարելի փրկել Սուրբ Համբարձման եկեղեցու պարագայում։ Անշուշտ, նման կարճ ժամկետում դա կարող են լինել նրա օծված սրբությունները՝ զույգ խաչերը, զանգերը, դռները եւ սրբաքարերը՝ եկեղեցու որմերի մեջ ագուցված խաչքարերը, մուտքի բարավորը՝ Տիրամոր ու Մանուկի պատկերով, արեւելյան ճակատի՝ յաթաղան կոտրող արծվի բարձրաքանդակը, շինարարական եւ այլ արձանագրություններով քարերը, Սուրբ սեղանի խաչակոթողը, խորանի ճակատի քանդակազարդը՝ Մակարավանքի բեմի նմանողությամբ, գմբեթի 12 սրբանշան վարդյակները եւ այլն։

Մենք վստահ ենք, որ ինչ-որ ժամանակ անց Սուրբ Համբարձման եկեղեցին կարո՛ղ է երկրորդ կյանք ունենալ, անշուշտ՝ բովանդակ հայության նվիրատվություններով։ Վերքերը կարո՛ղ են բուժվել ու սպիանալ, եթե մենք ընդունակ լինենք նոր արարումների հիմք ստեղծել։ Իզուր չեն Բերձորի արտաշեսհովսեփյանական արծվաքանդակի տակ փորագրված նարեկացիական խօսքերը. «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»։

Ահա այս անկոտրում հավատով Քաշաթաղի երեսնամյա վերաբնակեցման եւ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կերտման ջատագովների սույն խմբով հայտարարում ենք, որ նախաձեռնված է նոր տեղում նոր Սուրբ Համբարձման տաճարի կառուցման հիմնադրամի ստեղծումը։ Մենք հավատում ենք, որ նույնատիպ նախագծով վեր կհառնի մեր ազգի հավերժության խորհրդանիշ այն նոր կառույցը, որի որմերը կկրեն կորսված տաճարից փրկված հնարավորինս բոլոր մասունքները։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարության,

Ճարտարապետ, եկեղեցաշինարար Հրաչյա Գասպարյան,

Փայտարվեստի վարպետ Վանո Դադոյան,

Արցախի ԱԺ-ում Քաշաթաղի նախկին պատգամավոր Ազատ Եղոյան,

Բերձորի նախկին քաղաքապետ Արթուր Սահակյան,

Երեւանի քաղաքապետարանի նախկին քարտուղար Խաչատուր Վարդանյան,

Էրեբունու թանգարանի նախկին տնօրեն Գագիկ Սարգսյան,

Վարդապետ Հայր Աթանաս Մովսիսյան,

Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավար, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյան,

Քաշաթաղի շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Գագիկ Քոսակյան,

Պատմաբան Մերուժան Կարապետյան,

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի եղբայր Արսեն Գալստյան։

Թեգեր: ԱղավնոԲերձորՀայ առաքելական եկեղեցիՔաշաթաղ
Կիսվել5Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է

Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist