Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երեւույթները կոչել իրենց անուններով

Հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ հայտարարություններով Բաքուն լարում է իրավիճակը տարածաշրջանում

Սեպտեմբերի 6, 2022
Հանրապետություն
Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից երկու օր անց պաշտոնական Բաքուն վերսկսեց որդեգրած մարտավարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ տարածելով: Սեպտեմբերի 3-ին եւ 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց նման երեք ապատեղեկատվություն՝ ստիպելով ՀՀ ՊՆ-ին հանդես գալ հերթական հերքումներով: Հատկանշական է, որ մինչ բրյուսելյան հանդիպումը Բաքվից նման կեղծ հայտարարությունների տարածման դեպքերը կտրուկ նվազել էին, բայց սեպտեմբերի 4-ին օրվա ընթացքում Բաքվից արդեն երկու անգամ հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածվեց:

Վերոնշյալ փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ուժի դիրքերից խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Վերջինս փորձում է իմիտացնել մի իրավիճակ, երբ հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման մասին ապատեղեկատվություն տարածելով՝ իր համար թվացյալ հիմքեր է նախատեսում ՀՀ-ի վրա հարձակվելու համար: Այլ կերպ ասած, Բաքուն այս ձեւով՝ ճնշման իմիտացիայով փորձում է առաջ տանել հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման իրեն ձեռնտու տարբերակը՝ ակնարկելով, որ իր առաջադրած պայմանները չբավարարելու դեպքում կխախտի նաեւ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանը:

Ադրբեջանի այս մարտավարությունը հեռու է իրականությունից, քանի որ ՀՀ սահմանները բացահայտ խախտելու դեպքում գործելու է ՀԱՊԿ պայմանագրի համապատասխան դրույթը: Ինչքան էլ վերջինիս անդամ պետությունները լավ հարաբերություններ ունենան Ադրբեջանի հետ, միեւնույն է՝ պարտավոր են արձագանքել պայմանագրի անդամ երկրի վրա ցանկացած ագրեսիայի դեպքին: Դրանից բացի, Իրանը գրեթե ամենամսյա պարբերականությամբ հայտնում է, որ չի հանդուրժի իր հարեւան պետությունների սահմանների խախտումը՝ դրանով պարզ հասկացնելով, որ նման միջադեպի ժամանակ անխուսափելիորեն կմիջամտի: Մյուս կողմից էլ Ադրբեջանը լավ գիտի, որ իրավիճակն ապակայունացնելու փորձի դեպքում համարժեք պատասխան կստանա ՀՀ զինված ուժերից, ինչը պարբերաբար զգացել եւ զգում է իր մաշկի վրա յուրաքանչյուր նման արկածախնդրության փորձի դեպքով:

Պաշտոնական Բաքվի նման պահվածքը միջազգային դաշտում խաղացողների մոտ նրա հանդեպ անվստահելի գործընկերոջ տպավորություն է ձեւավորում: Ադրբեջանն, ըստ էության, նման ձեւով փորձում է ցույց տալ, որ անտեսում է համաշխարհային հանրության կարծիքը եւ առաջ է տանում բացառապես իր պետության միակողմանի դիրքորոշումը: Սակայն ցանկացած միջազգայնագետ միանգամից կարձանագրի նրա այդ պահվածքի ոչ միայն անհեռանկար լինելը, այլեւ հենց տվյալ պետության համար վնասակարությունը: Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա անտեսել միջազգային հանրության, խոշոր անդրազգային կառույցների եւ պետությունների դիրքորոշումները, իսկ համառելու դեպքում կարող է հայտնվել աննախանձելի կարգավիճակում՝ իր ողջ տնտեսական եւ քաղաքական հետեւանքներով հանդերձ:

Այս իրավիճակում առաջնային նշանակություն է ստանում տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունների եւ կառույցների պահվածքը: Ադրբեջանի վարքագծին ըստ էության արձագանքելը լուրջ զսպող նշանակություն կունենա եւ Բաքվին հեռու կպահի ապակառուցողական քայլերից ու արկածախնդրությունից: Եթե այդ կառույցները շարունակեն հավասարության նշաններ դնել կողմերի միջեւ եւ անտեսեն Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ ու ռազմատենչ պահվածքը, ապա լրջորեն կխթանեն տարածաշրջանն ապակայունացնելու վերջինիս նկրտումները: Դատելով միջազգային կառույցներից եւ գերտերություններից հնչող հայտարարություններից՝ վերջիններիս տարածաշրջանային ապակայունացումը ձեռնտու չէ, եւ նրանք ձգտում են մնայուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Թեգեր: ԱդրբեջանՀՀ զինված ուժերհրադադարպատերազմսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մշտապես օրակարգային ու արդիական է

Մշտապես օրակարգային ու արդիական է

Գլոբալ փոփոխությունների երկընտրանքի առջեւ

Գլոբալ փոփոխությունների երկընտրանքի առջեւ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist