Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Այլընտրանքային ենթակառուցվածքներ Հայաստանի համար

Աբխազական երկաթգիծը կարող է գործոն դառնալ ագրեսիվ հարեւանների հետ բանակցելիս

Սեպտեմբերի 15, 2022
Հանրապետություն
Այլընտրանքային ենթակառուցվածքներ Հայաստանի համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր տարածաշրջանում ենթակառուցվածքների եւ ճանապարհների ապաշրջափակումն առաջնային հետաքրքրություն ներկայացնող հարցերից է։ Կարեւորելով հանդերձ նման հեռանկարը՝ տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողներն այն դիտարկում են բացառապես սեփական շահերից ելնելով։ Այդպես պե՛տք է վարվի նաեւ Հայաստանը։ Թե ինչպիսի տարբերակներ ունի հայկական կողմը թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքային եւ ճանապարհային շրջափակումը շրջանցելու համար, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

-Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին սանձազերծած լայնածավալ ագրեսիայով փաստեց, որ Արցախի բռնակցումն իր նպատակներից հերթականն էր, բայց ոչ միակը։ Ի՞նչ խնդիր է լուծում այսօր Ադրբեջանը։

-Ադրբեջանական կողմը ոչ պաշտոնական անվանում եւ կարգախոս է տվել այս ագրեսիային`«ապառազմականացում, ապառեւանշիստականացում եւ Հայաստանի բուֆերականացում»: Ադրբեջանն ունի երկարաժամկետ ու կարճաժամկետ խնդիրներ։ Երկարաժամկետ առումով նպատակն առհասարակ հայոց պետականության կործանումն է, կարճաժամկետ առումով՝ դրդել ՀՀ իշխանություններին գնալու «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը բացառապես Բաքվի պայմաններով, ինչը կօգնի հասնելու երկարաժամկետ նպատակի իրագործմանը: Բաքվի բռնապետական ռեժիմը հիմնված է ռազմատենչության, ագրեսիայի եւ էթնիկ հայի դեմ ատելության քարոզի վրա, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը նման պայմաններում երբեք չի գնա խաղաղության հաստատման ճանապարհով:

-Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգային հարցերից մեկը ճանապարհների եւ ենթակառուցվածքների «ապաշրջափակումն» է։ Ինտենսիվորեն խոսվում է Ադրբեջանի համար հետաքրքրություն ներկայացնող հաղորդակցությունների մասին, սակայն շրջանցվում է Հայաստանի համար կենսական ճանապարհների ապաշրջափակման հարցը։

-Այո՛, իրավացի եք: ՀՀ-ի համար սահմանների բացման մասին որեւէ խոսք չկա: Բոլորի քննարկումները վերաբերում են Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն՝ Թուրքիայի միջեւ ուղիղ կապի հաստատման հարցերին ու կարգավորումներին: Սա, իհարկե, նաեւ մեր սխալ քաղաքականության եւ ոչ բովանդակային օրակարգի առկայության հետեւանք է: Մենք չենք կարողացել մեր կենսական շահերն արտահայտող հարցերը դարձնել քննարկման առարկա:

-Ինչպիսի՞ այլընտրանքներ ունի Հայաստանն ապաշրջափակման հասնելու համար։

-Հայաստանն այսօր փաստացի ագրեսիայի է ենթարկվում այն պետության կողմից, որի հետ պետք է հասնի հաղորդակցությունների բացման: Սա փաստում է, որ մենք պետք է այլ ուղիներ փնտրենք, նաեւ մեր ունեցած հնարավորություններն օգտագործենք: Շարունակ խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման եւ դրա «կենսական» լինելու մասին: Իհարկե, լավ կլիներ, որ չունենայինք ագրեսիվ հարեւաններ, բայց ունենք՝ հանձինս Ադրբեջանի եւ Թուրքիայի, ուստի եկեք օգտագործենք մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված հարեւանների հետ առկա հնարավորությունները: Օրինակ՝ ունենք բաց սահման 80 միլիոնանոց Իրանի հետ, որքանո՞վ ենք կարողացել դրանից օգտվել: 2017-ից ձեւավորված է Մեղրու ազատ տնտեսական գոտին, որը մինչ օրս չի գործում: Եկեք առավելագույնս օգտվենք մեզ ընձեռված հնարավորություններից, ինչը մեզ ավելի ուժեղ կդարձնի նաեւ ագրեսիվ հարեւանների հետ բանակցությունների ժամանակ:

-Տեղեկություններ կան, որ Վրաստանի կառավարական հատուկ հանձնաժողովը մտադրություն ունի բացելու երկաթգիծը։ Որքանո՞վ է իրատեսական աբխազական երկաթգծի վերագործարկման հնարավորությունը։ Ո՞ր երկրներն են շահագրգիռ աբխազական երկաթգիծը վերագործարկելու համար։

-Կդժվարանամ ստույգ գնահատական տալ, քանի որ կա տեղեկատվության պակաս։ Բայց, ի տարբերություն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների բացման հետ կապված փաստացի այս պահի դրությամբ անլուծելի խնդիրների, այստեղ գործ ունենք մեր գործընկեր եւ ոչ թշնամաբար տրամադրված պետությունների հետ, ուստի աշխատանքը կարող է իսկապես արդյունավետ լինել: Աբխազական երկաթուղու բացման հարցում, ըստ իս, շահագրգիռ ենք մենք, աբխազական կողմը եւ Ռուսաստանը: Այս երթուղու բացմամբ կարող է նաեւ շահագրգռված լինել իրանական կողմը, որպեսզի բազմազանեցնի իր տարանցիկ հնարավորությունները: Այդ երթուղին նաեւ տեղավորվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգի մեջ: Կարեւոր է բանակցել վրացական կողմի հետ, միգուցե խնդրել արեւմտյան գործընկերներին, որպեսզի որոշակի աշխատանք տարվի այդ ուղղությամբ՝ ՀՀ-ն շրջափակումից դուրս բերելու համար:

-Ի՞նչ խնդիր կլուծի այդ երկաթգծի գործարկումը ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։

-Սա իրապես մեծ հնարավորություններ կբացի մեր առջեւ եւ էականորեն կնվազեցնի կախվածությունը Լարսի անցակետից: Երկաթգծի գործարկումն առհասարակ մեծ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի հետ ապաշրջափակման գործընթացը փաստացի փակուղու մեջ է: Ուստի սա իրական հնարավորություն է եւ պետք է մտնի մեր հանրային դիսկուրսի դաշտ: Այն իրապես կօգնի դուրս գալու շրջափակումից: Կարեւոր է նաեւ, որ վերլուծություններ արվեն ՀՀ տնտեսության կառուցվածքի վերաբերյալ այս համատեքստում, քանի որ երկաթգծային կապուղիներն ունեն յուրահատկություններ: Պետք է նկատի ունենալ, թե որ ռազմավարական ուղղությունները կարելի է զարգացնել այս կապուղու միջոցով: Սա իրական հնարավորություն է ՀՀ-ի համար, որը, ցավոք, այսօր չկա օրակարգում։ Դրա փոխարեն տարված ենք կեղծ ու անօգուտ դիսկուրսներով՝ հայ-թուրքական սահմանի կամ հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ այն դեպքում, երբ մեր ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծվել է ռազմական ագրեսիա:

Թեգեր: ԱդրբեջանսադրանքսահմանՏաթեւիկ Հայրապետյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատերազմի «տնտեսական դասերը»

Պատերազմի «տնտեսական դասերը»

Ադրբեջանական ագրեսիան ունի նաեւ արտաքին՝ աշխարհաքաղաքական պատճառներ

Ադրբեջանական ագրեսիան ունի նաեւ արտաքին՝ աշխարհաքաղաքական պատճառներ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist