Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մակերեսային եւ ոչ փաստարկված դատողություններ

ՀՀ արտաքին հավասարակշռված քաղաքականության սկզբունքները խախտելու վերաբերյալ

Սեպտեմբերի 20, 2022
Հանրապետություն
Մակերեսային եւ ոչ փաստարկված դատողություններ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ շաբաթվա վերջին Հայաստանում միաժամանակ երկու միջազգային պատվիրակություններ կային: Երեւույթն առարկայորեն  տեղավորվում է ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության հիմնական գծում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ղեկավարած պատվիրակության եւ ՀԱՊԿ առաքելության ներկայությունը լիովին արտացոլում են Հայաստանի անվտանգային դոկտրինի մարտավարությունը: Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը բխում է պետության շահերից եւ առավելագույնն է ապահովում նրա առաջնային անվտանգային խնդիրների լուծման համար:

Նենսի Փելոսիի ջերմ ընդունելությունը Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ փորձեցին ներկայացնել հավասարակշռված արտաքին քաղաքականությունից Հայաստանի հեռացման քայլ, ինչը, բնականաբար, հեռու է իրականությունից: Պարզապես, Երեւան էր ժամանել երկար տարիներ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարած, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության դեմ մինչ օրս հետեւողականորեն պայքարող ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան: Նաեւ Փելոսիի երկարամյա պայքարի արդյունքն էր Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ընդունումը, ինչից խուսափում էին ԱՄՆ նախորդ նախագահները: Հայաստան էր ժամանել հայ ժողովրդի մեծ բարեկամը, ով ԱՄՆ պետական համակարգի հիերարխիայում երրորդ պաշտոնն է զբաղեցնում, եւ հայ ժողովուրդն առաջին հերթին բարոյական պարտավորություն ուներ հայկական ջերմությամբ ընդունելու իր բարեկամին:

Փելոսիի քաղաքական հայտարարությունները լիովին բխում էին տարածաշրջանում ստեղծված իրավիճակից: Հայաստանի անվտանգության ապահովմանն աջակցելու վերաբերյալ հնչած հարցերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր երկրի աջակցության պատրաստակամությունն է հայտնել՝ միաժամանակ արձանագրելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում է: Փելոսին հնչեցրեց այն բանաձեւը, որով ԱՄՆ-ն, միջազգային հարաբերությունների գրված եւ չգրված կանոններով, կարող է այս պահին աջակցել Հայաստանին, ինչը եւ արել էր, երբ Ադրբեջանի վերջին ագրեսիան դադարեցնելու համար դիմել էր նաեւ ՀԱՊԿ-ի առանցքային պետությանը՝ ՌԴ-ին, որպեսզի նա օգտագործի կողմերի հանդեպ իր ազդեցությունը հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-Ռուսաստան ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին ՌԴ-ին ԱՄՆ-ի այդ դիմումն առավելագույնս պարզ ցույց տվեց վերջինիս մտահոգվածության աստիճանը ՀՀ սահմանային իրադարձություններով, այն հանգուցալուծելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելը: ԱՄՆ-ն Հայաստանի անվտանգության համար դիմեց փաստացի հակամարտության մեջ գտնվող պետության օժանդակությանը: Ավելորդ չէ արձանագրել, որ ՀՀ-ի դեմ ագրեսիան դատապարտելու, նրա ինքնիշխանության ու սահմանների անխախտելիության մասին Փելոսիի հայտարարությունն ամբողջությամբ համընկավ Իրանի դիրքորոշման հետ, որի հետ ԱՄՆ-ի բարդ հարաբերությունները հայտնի փաստ են:

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ վեկտորներից մեկին առավելություն տալու մասին փորձագիտական ենթադրությունների հիմք դարձան ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախօրեին ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ ՀՀ բարձրագույն ղեկավարության հնչեցրած դժգոհությունները: ՀՀ-ն ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է եւ իրավունք ունի իր դժգոհություններն ու նկատառումները հայտնել այդ ռազմաքաղաքական կառույցի վերաբերյալ՝ հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հրավիրված նիստում հնչած հայտարարությունների պատճառով եւ ոչ այնքան այն բանի համար, որ ՀԱՊԿ-ն արագ արձագանքման ուժեր չուղարկեց Հայաստան:

Զորքեր ուղարկելու խնդիրն այստեղ էական չէ, քանի որ ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնում էր հրադադարի, եւ զորքեր մտցնելու որոշում ընդունելու դեպքում էլ վերջինս շատ արագ կդադարեցներ ագրեսիան, ընդ որում՝ մինչեւ զորքերի տարածաշրջան հասնելը: ՀՀ վրդովմունքը ՀԱՊԿ խորհրդի ժամանակ անդամ պետություններից հնչած հայտարարություններն էին, որոնք հիմնականում Ադրբեջանի առաջ քաշած թեզերն էին արտահայտում: Մասնավորապես, խոսքը հնչած այն թեզի մասին է, թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեռ սահմանները հստակ չեն: Այս կեղծ թեզով է Ադրբեջանը հիմնավորում իր ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ նման ձեւակերպումները ՀԱՊԿ-ում՝ իր լիիրավ գործընկերոջ հանդեպ, պետք է առաջացներ Երեւանի օրինաչափ վրդովմունքը:

Սակայն սթափ եւ խորը գնահատողների համար պարզ է, որ ՀՀ-ից բարձրագույն մակարդակով ՀԱՊԿ-ին ուղղված համահունչ գնահատականներն ամենեւին էլ չեն կարող նշանակել, որ Հայաստանը նման բարդ եւ ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում դուրս է գալիս այս պահին տարածաշրջանում իր համար գործող միակ ռազմաքաղաքական անվտանգային համակարգից, առավել եւս, որ Ադրբեջանի գործողությունները հրահրում եւ ողջունում է տարածաշրջանին կից գտնվող մեկ այլ ռազմաքաղաքական բլոկի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:

Հետեւաբար, ՀԱՊԿ քննարկումներին վերաբերող ՀՀ իշխանությունների հիմնավոր դժգոհությունը եւ հայ ժողովրդի մեծագույն բարեկամի՝ հայաստանյան ջերմ ընդունելությունն այս պահին ՀՀ արտաքին հավասարակշռված քաղաքականության խախտում որակելու փորձերը մակերեսային, ոչ փաստարկված դատողությունների արգասիք են եւ աշխարհաքաղաքականության առումով կենսունակ չեն:

Թեգեր: ԱՄՆՀԱՊԿՆենսի Փելոսի
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վերադասավորումներ տարածաշրջանային ցնցումներից առաջ

Վերադասավորումներ տարածաշրջանային ցնցումներից առաջ

Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist