Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Վայրագությունների դեմն առնելու համար պահանջվում է հասցեական դատապարտում

Սեպտեմբերի 23, 2022
Հանրապետություն
Ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական գործիքակազմ՝ խաղաղության համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
169
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան խորացնելու նպատակով։ Այդ երկրի ՊՆ մամուլի ծառայությունը երեկ հայտարարել էր, իբր «սեպտեմբերի 22-ի գիշերը ժամը 2-ին հայկական զինուժը ականանետներից գնդակոծել է ադրբեջանական զինուժի դիրքերը Քարվաճառի շրջանում» եւ միաժամանակ «փորձ է արվել ականապատել ադրբեջանական դիրքերի մերձակա կիրճերը»։ Ադրբեջանական ձեռագիրը հուշում է, որ առաջիկայում ռազմական գործողություններ են ծրագրում իրականացնել Քարվաճառին հարակից մեր դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից սկսված Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական զինված ուժերը միայն Ջերմուկի հատվածում մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով եւ մինչեւ 7.5 կմ խորությամբ։

Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել 53 մարտական դիրք, ականանետների երկու դիրք եւ զգալի թվով գերիշխող բարձունքներ։ Գերմանիայում գործող Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի (CDSI) տվյալներով՝ սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական բանակի վերահսկողության տակ են անցել 200 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով տարածքներ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լեռնաշղթայի գրեթե բոլոր գերիշխող բարձունքների նկատմամբ վերահսկողության մասին են խոսում նաեւ ադրբեջանցի ռազմական փորձագետները՝ նշելով, որ դրա արդյունքում տեսողական եւ կրակային վերահսկողություն է ձեռք բերվել Հայաստանի տարածքի մեկ երրորդի վրա, որը ձգվում է Իրանի հետ սահմանից մինչեւ Սեւանա լիճ։ Այդ ամենը Հայաստանի անվտանգությանը սպառնացող գոյաբանական վտանգի մասին է։ Ադրբեջանը, ձեռնպահ մնալով բուն բնակավայրերը բռնազավթելուց, նախընտրում է վերահսկողության տակ վերցնել այդ նույն բնակավայրերն ու կարեւոր ճանապարհները։

Այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել արդեն իսկ բռնազավթած տարածքներով ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետություններից, ակնհայտ է Բաքվի բռնապետի սեպտեմբերի 21-ին Բերձորում արված հայտարարություններից։ Այդտեղ նա այցելել էր 110 կիլովոլտ ենթակայանի կառուցման հիմնարկեքի արարողությանը մասնակցելու նպատակով։ «Մեզ ոչ մեկի կոչն ու ոչ մի հայտարարությունը չի կանգնեցնի։ Եթե Հայաստանը փորձում է մեզ մեղադրել, որ մենք ներխուժել ենք իրենց տարածք, ապա դա անհիմն է։ Առանց սահմանների սահմանազատման՝ ոչ ոք չի կարող ասել, թե որտեղով է այն անցնում»,- ասել է Ալիեւը՝ փաստացի խոստովանելով, որ սահմանների գծումն իրականացնում է ռազմական ուժի կիրառման ճանապարհով՝ ոտնահարելով միջազգային իրավունքը։ Դրանով ձեռնոց է նետում այսօր գոյություն ունեցող միջազգային կանոններին եւ սկզբունքներին։ Միաժամանակ նկատենք, որ «հստակ սահմաններ չունենալու» կամ «խորհրդային վարչական բաժանման» մասին հիշատակումները երկսայր են եւ թույլ են տալիս հիմնավորել ըստ ադրբեջանական մոտեցումների, որ ԼՂԻՄ-ը, Դաշտային Արցախը նույնպես որպես վարչական բաժանում չեն պատկանում այսօրվա Ադրբեջանին։

ՀՀ տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունների մասին է վկայում մի քանի օր առաջ Թուրքիայում բնակվող 200 ադրբեջանցիների կողմից «Գեյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծումը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններն են խրախուսում այդ արկածախնդիրներին, սակայն միանշանակ են ինչպես Սյունիքի, այնպես էլ՝ Սեւանա լճի եւ անգամ Երեւանի մասով հավակնությունները, այդ թվում՝ պետական մակարդակով։ Մասնավորապես, երբ Ալիեւը ՀՀ Սյունիքի մարզը համարում է իրենց «պատմական հողը»՝ ներկայացնելով որպես «արեւմտյան Զանգեզուր» արհեստածին անվամբ։

Բնականաբար, Ադրբեջանի նախագահի «համարձակությունը» սնվում է Թուրքիայից, ինչպես նաեւ միայն կոչերով սահմանափակվող երկրների չեզոքությունից։ Տեղին է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ թվիթերյան գրառման մեջ արված դիտարկումը, որ ադրբեջանական «վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիեւին»։ ԱՄՆ կոնգրեսականն իր աջակցությունն է հայտնել՝ նշելով, որ «Հայաստանի անկախության օրը սգում են անցած շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների եւ արդարություն փնտրում տեղահանվածների ու ահաբեկվածների համար»։ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի 16-18-ը Հայաստան կատարած այցի արդյունքների հիման վրա արված հայտարարությունում նշել էր. «Հայաստանին, ինչպես եւ ամբողջ տարածաշրջանին խաղաղություն է պետք, բայց ոչ պերմանենտ նվաստացման գնով։ Խաղաղության պայմանագիրը եւ հայ-ադրբեջանական սահմանագծումը չեն վերացնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, որի լուծման որոնումը պահպանվում էր միջազգային հարաբերությունների օրակարգում 30 տարի»։

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանսադրանքսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կապսի ջրամբար, Հյուսիս-Հարավ, դպրոցների սեյսմակայունություն

Կապսի ջրամբար, Հյուսիս-Հարավ, դպրոցների սեյսմակայունություն

Ադրբեջանաթուրքական զույգը շտապում է

Հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտությո՞ւն է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist