Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կապսի ջրամբար, Հյուսիս-Հարավ, դպրոցների սեյսմակայունություն

Բյուջետային վերաբաշխումներ ու լրացումներ են արվում

Սեպտեմբերի 23, 2022
Հանրապետություն
Կապսի ջրամբար, Հյուսիս-Հարավ, դպրոցների սեյսմակայունություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացում, խոշորացված համայնքների տնտեսական ենթակառուցվածքների բարելավման կարողություն, Կապսի ջրամբարի շինարարություն… Կառավարության երեկվա նիստում այս ամենին վերաբերող չզեկուցվող հարց կար. խոսքը 2022 թ. պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխումների ու լրացումների եւ 2021 թ. դեկտեմբերի 23-ի որոշումում փոփոխությունների մասին է։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, պայմանավորված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող մի շարք վարկային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով եւ, մասնավորապես, Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի 2022 թ.  բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված ցուցանիշների համեմատ 2022 թ.  պետբյուջեի օրենքով հաստատված բյուջետային հատկացումների կրճատմամբ:

Բանն այն է, որ, դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումն օժանդակում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ծրագրի իրականացմանը՝ բարելավելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը։ Եվ այս ծրագրի 2022 թ. ֆինանսավորման հայտը նվազեցվել էր 1.5 մլրդ դրամով։ Դրա հետեւանքով  ծրագրի տարեկան բյուջեով 4-րդ եռամսյակում շինաշխատանքների համար գումար չի նախատեսվել, իսկ 9 ամսվա գումարը բավարար չէ վճարումներն ամբողջությամբ անելու համար։ Հիմա ծրագրի շրջանակներում կան գործող 23 շինարարական պայմանագրեր, եւ «բոլորը ակտիվ իրականացման փուլում են» (տեղեկությունը ՏԿԵՆ-ինն է): Այս պայմանագրերով նախատեսված վճարումների եւ ծրագրի սահուն ընթացքն ապահովելու համար ծրագրին անհրաժեշտ է լրացուցիչ 1.915 մլն դրամ: Իսկ վարկային միջոցների մասով լրացուցիչ շուրջ 450.0 մլն դրամը նախատեսվում է զուտ գանձապետական Client-Treasury համակարգում 2022 թ. պետբյուջեի հաշվարկի հիմքում դրված եւ տարեսկզբից ցայժմ փաստացի գործարքների համար ՀՀ ԿԲ հաստատած արտարժութային փոխարժեքների զգալի տարբերություններով առաջացած արտարժույթային դեֆիցիտը ծածկելու համար:

Մեկ այլ ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարում ծրագրի խորհրդատվության եւ կառավարման» մասով։ Սրա շրջանակներում հիմնականում նախատեսված են վճարումներ, որոնք Կապսի ջրամբարի շինարարության խորհրդատուների եւ միջազգային փորձագետների մատուցած ծառայությունների դիմաց են։ Վարկային միջոցներից վճարման ենթակա գումարների վճարումներն իրականացվում են Վերակառուցման վարկերի բանկի կողմից՝ ուղիղ վճարումների մեթոդով։ Եվ քանի որ խորհրդատվական մի պայմանագրի ժամկետները ձգվել են, մեկ այլ պայմանագրի շրջանակներում էլ կանխավճարի պահ կա, նաեւ նախորդ տարվանից կուտակված եւ շինարարական պայմանագրի մրցութային գործընթացի ժամանակատարությամբ պայմանավորված հետաձգված վճարումներ կան, 2022 թ. պետբյուջեում միջծրագրային եւ միջհոդվածային վերաբաշխումների անհրաժեշտություն է առաջացել։

Մյուս ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգման» շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի եւ ինքնահոս համակարգի կառուցում։ Ընթացքում է «Կապսի ջրամբարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների ձեռք բերման մրցութային գործընթացի՝ գնառաջարկի գնահատման փուլը։ Շինարարական պայմանագիրը նախատեսվում է կնքել սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պայմանագրի շրջանակներում 2022 թ. կվճարվի միայն նախատեսված կանխավճարի գումարը։ «Հաշվի առնելով շինարարության նախապատրաստական աշխատանքների ծավալը եւ տարեվերջի եղանակային պայմանները Շիրակի մարզում՝ 2022 թ. նախատեսված որոշ աշխատանքներ չեն կատարվի, եւ այդ մասով պետբյուջեում առկա միջոցները հնարավոր է վերաբաշխել այլ միջոցառումների»,- պարզաբանում է ՏԿԵ նախարարությունը։

«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 2» միջոցառման շրջանակներում 2022 թ. նախատեսված էր կնքել 2 պայմանագիր: Մրցութային գործընթացը հաշվի առնելով` ՏԿԵՆ-ն առաջարկում է պայմանագրերից մեկի ամփոփումը հաջորդ տարի անել եւ այդ ժամանակ էլ տալ կանխավճարը։

Արդյո՞ք այս վերաբաշխումներն ինքնին դարձյալ հետաձգումներ չեն ենթադրի։ Ըստ ՏԿԵՆ-ի, ակնկալիքը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող վարկային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելն է եւ 2022 թ. պետբյուջեում նախատեսված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը։

Թեգեր: բյուջեդպրոցՀյուսիս-հարավՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանաթուրքական զույգը շտապում է

Հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտությո՞ւն է

Հանրաքվե եւ մասնակի մոբիլիզացիա՝ բարդ իրավիճակում

Հանրաքվե եւ մասնակի մոբիլիզացիա՝ բարդ իրավիճակում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist