Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հանրաքվե եւ մասնակի մոբիլիզացիա՝ բարդ իրավիճակում

Միջուկային պատերազմը հիպոթետիկ հնարավորություն է… առայժմ

Սեպտեմբերի 23, 2022
Միջազգային
Հանրաքվե եւ մասնակի մոբիլիզացիա՝ բարդ իրավիճակում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության բնույթի փոփոխության եւ երկրում մասնակի մոբիլիզացիայի անցկացման մասին: Նախագահի հրամանագրի համաձայն՝ մոտ 300 հազար մարդ կհամալրի բանակը, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է: Իր դիմումում ՌԴ նախագահը նաեւ աջակցություն է հայտնել Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ հանրաքվեի միջոցով, որպես առանձին սուբյեկտ, ՌԴ կազմ մտնելու ծրագրերին: Այդ տարածքներում քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 23-27-ը: Պուտինը երաշխավորել է, որ զինված ուժերը կապահովեն քվեարկության մասնակիցների անվտանգությունը, չնայած Ուկրաինայի բոլոր փորձերին՝ խափանելու դրանք: Հենց ռազմաճակատային գիծը կայունացնելու նպատակով էլ հրամանագիր է ստորագրվել մասնակի զորահավաքի վերաբերյալ: Բանակ են զորակոչվում համապատասխան տարիք, մարտական պատրաստվածության մակարդակ եւ պահանջվող ռազմական մասնագիտություն ունեցող քաղաքացիները, որպեսզի հնարավորինս շուտ մասնակցեն ռազմական գործողություններին:

Հասկանալի է, որ Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիները զորակոչվելիս պարտավոր են կատարել իրենց պարտականությունները պետության առջեւ: Որոշ ուժեր ակտիվորեն լուրեր են տարածում, որ Ուկրաինայում ռազմական գործողություններին նրանց մասնակցությունը կարող է հայերի հանդեպ ուկրաինացիների դժգոհության պատճառ լինել: Սակայն չպետք է մոռանալ, որ Ուկրաինայի՝ ազգությամբ հայ քաղաքացիներն էլ կռվում են այդ երկրի համար: Ուստի խնդիրն ազգությունը չէ, այլ պատկանելությունը այն երկրին, որի քաղաքացիներն են նրանք: Իսկ մեզ մնում է ցավել, որ հայ ժողովրդի զավակները բարիկադների տարբեր կողմերում են եւ, փաստորեն, կռվելու են միմյանց դեմ: Այսպիսի իրավիճակ էր նաեւ Առաջին համաշխարհային պատերազմում, երբ տարբեր բանակների կազմերում մարտնչում էր մոտ 200 հազար հայ, իսկ հայ ժողովուրդը պաշտպան չուներ եւ ցեղասպանության էր ենթարկվում իր բնօրրանում: Ի տարբերություն այն ժամանակվա, այսօր մենք պետականություն ունենք, որը հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Մեզ մնում է ամուր կանգնել մեր պետականության պաշտպանության դիրքերում եւ ազգային քաղաքականության միջոցով մագնիսի դեր կատարել հայոց ազգի զավակների համար, ովքեր շարունակում են համալրել օտար բանակներն ու կռվել հանուն օտարների հետաքրքրությունների, օտարների շահերի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ նշված տարածքներում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով անցկացվող հանրաքվեները չեն փոխի հակամարտության բնույթն Ուկրաինայում:

«Նման կեղծ քվեարկությունները, հանրաքվեները ոչ մի լեգիտիմություն չունեն, ուստի չեն կարող փոխել հակամարտության բնույթը,- ասել է Ստոլտենբերգը «Բլումբերգին» տված հարցազրույցում:- Դա միայն կվատթարացնի իրավիճակը, ուստի մենք ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերենք Ուկրաինային»:

Արեւմուտքը մոբիլիզացիայի եւ հանրաքվեների անցկացումը համարում է Ուկրաինայում ռազմական գործողություններն ակտիվացնելու Կրեմլի ցանկության վկայություն այն պայմաններում, երբ Ուկրաինայի զինված ուժերը խլել են նախաձեռնությունը։ Ուստի դրանց պատասխանը կլինի Կիեւին ռազմական օգնության ավելացումը եւ նոր պատժամիջոցները, այդ թվում՝ վիզաների հետ կապված։ Դա նկատվում է ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչների հայտարարություններում։ Նրանք հատկապես լուրջ են ընդունել ՌԴ ղեկավարի թափանցիկ ակնարկը, թե Ռուսաստանի Դաշնությունը որոշակի հանգամանքներում պատրաստ է միջուկային զենք կիրառել։

Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն այժմ կհաստատեն եւ օրինական ուժ կտան ռուսների համար վիզային ռեժիմի սահմանափակումների վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների՝ օգոստոսի ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը։ Պուտինի ելույթից անմիջապես հետո բալթյան երկրներն ու Ֆինլանդիան հայտարարել են, որ վիզաներ չեն տրամադրի ՌԴ քաղաքացիներին, ովքեր ցանկանում են խուսափել մոբիլիզացիայից։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկեւիչը դա բացատրել է «անվտանգության նկատառումներով»։ Ավելորդ չէ հիշեցնել, որ սեպտեմբերի 19-ից այս երկրում, ինչպես նաեւ Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում ռուսաստանցիների մուտքն ընդհանրապես արգելված է զբոսաշրջային վիզաներով։

Այն մասին, թե էլ ինչ կարելի է ընդգրկել պատժամիջոցային նոր փաթեթում, կարծիքները տարբեր են։ Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն «Welt»-ին տված հարցազրույցում ասել է, որ խոսքն «էներգետիկայի, առեւտրի, SWIFT համակարգի հետագա սահմանափակումների» եւ բանկերի ու կազմակերպությունների սեւ ցուցակի համալրման մասին է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, օրինակ, պատմել է արեւմտյան քաղաքական գործիչների հետ իր զրույցների մի մասի մասին, ըստ որի՝ նոր փաթեթն ուղղված է լինելու էներգակիրներից Ռուսաստանի եկամուտների սահմանափակմանը։ Հունգարիայի դիրքորոշումն այս դեպքում կարող է անտեսվել Եվրամիության կողմից։ Այժմ ԵՄ-ում քննարկվում է արտաքին քաղաքական որոշումների կայացման մեջ միաձայնության սկզբունքի վերացման հարցը։ Նման վերացման օգտին է արտահայտվում Եվրամիության անդամ երկրների ղեկավարների մեծ մասը։ Նրանց թվում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Գերմանիայի կառավարության ղեկավարը միանշանակ հայտարարեց, որ «խաղաղությունը Ռուսաստանի պայմաններով», այսինքն՝ Ուկրաինայից տարածք պոկելով, Արեւմուտքը չի ընդունի։ Պուտինի հայտարարությունը դատապարտել է նաեւ, ինչպես նրան հաճախ անվանում են, Եվրոպայում «փոխզիջումային կուսակցության» մեկ այլ ներկայացուցիչ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ճիշտ է՝ նա հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ ղեկավարի հետ, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նման երկխոսություն պլանավորված չէ:

Մոբիլիզացիան ու հանրաքվեները կհանգեցնեն ուկրաինական բանակին օգնության նոր փաթեթների: Դրանց մասին խոսել են ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ԱՄՆ-ում: Արեւմուտքն ավելի հաճախ անդրադառնում է Պուտինի հնչեցրած այն մտքին, որ ինքը բլեֆ չի անում, երբ հայտարարում է, որ կարող է միջուկային զենք կիրառել: «Մենք պետք է միշտ լուրջ վերաբերվենք նման հռետորաբանությանը: Այս անգամ նա այնպես չի խոսում, ինչպես վերջին յոթ ամսվա ընթացքում: Մենք դա լուրջ ենք ընդունել»,- ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: ՄԱԿ-ի ամբիոնից այդ մասին հայտարարել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իր հերթին, հիշեցրել է, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, չի կարող հաղթել միջուկային պատերազմում: Նա միաժամանակ վերապահում է արել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տեղեկություններ չունի ՌԴ միջուկային ուժերի պատրաստակամության մեջ փոփոխությունների մասին: Հետեւաբար, միջուկային պատերազմն առայժմ միայն հիպոթետիկ հնարավորություն է:

Թեգեր: ԴոնեցկԶապորոժիեԼուգանսկԽերսոնմոբիլիզացիաՈւկրաինաՌուսաստանՎլադիմիր Պուտին
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էլեկտրական ավտոբուսը՝ երթեւեկության կարեւոր գործոն

Էլեկտրական ավտոբուսը՝ երթեւեկության կարեւոր գործոն

Անմոռաց երկու հանդիպում

Անմոռաց երկու հանդիպում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist