Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախցին շարունակելու է ապրել ու մաքառել իր հողում

Աղետաբեր 44-օրյա պատերազմից երկու տարի է անցել

Սեպտեմբերի 27, 2022
Հանրապետություն
Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարի
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
483
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուղիղ երկու տարի առաջ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, սահմանի բոլոր ուղղություններով լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, օգտագործելով իր ռազմական ողջ ներուժը: Վաղ առավոտյան թշնամին հրետակոծելով Ստեփանակերտը, թիրախավորեց խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ պատճառելով մեծ թվով զոհեր եւ ավերածություններ: Ասել է թե՝ մայրաքաղաքը քնից արթնացավ օդային տագնապի ազդականչից եւ հզոր պայթյուններից: Իսկ ընդամենը ժամեր առաջ տոնախմբություն էր Ստեփանակերտում, քաղաքի օրն էին նշում մեծ ու փոքրով, եւ երկնքում գունեղ փուչիկների հետ դեռ ճերմակ աղավնիներն էին ուրախ ճախրում…

Պատերազմի ձեռքը վայրկյաններ անց հասավ մյուս բնակավայրերին, եւ երկրում, նախագահի հրամանով, զորահավաք հայտարարվեց: Տղերքն արագ մեկնեցին առաջնագիծ՝ միանալով կամավորական խմբերին ու այնտեղ կռվող դիրքապահ զինվորներին: Պաշտպանության բանակը, որ ծննդյան օրից երբեւէ պարտություն չի կրել, անձնուրաց էր մարտնչում թուրքական բանակի դեմ՝ իրագործելով հերոսության եւ սխրանքի բազում օրինակներ: Սակայն մեր զինուժին թվային եւ ռազմական տեխնիկայի առումով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի բանակը կարողացավ ճեղքել պաշտպանությունը եւ որոշակի առաջխաղացում ունեցավ շփման գծի որոշ հատվածներում: Դրան բացառապես նպաստեցին թուրքական կործանիչ գիշանգղների եւ անօդաչուների, մասնավորապես «Բայրաքթարների» հարվածները՝ ՊԲ թիրախավորված օբյեկտներին եւ առաջնագծում դիրքեր պահող զինվորական խմբերին, ինչի պատճառով մեծաթիվ կորուստներ ունեցանք:

Պատերազմից երկու տարի անց անորոշության շղարշով են պատված մնում պարտության մի շարք դրվագներ, որոնք հիմնականում «ուրվագծվել» են նահանջի հետեւանքով: Դժվար է վերծանել, թե ինչու, ինչ հանգամանքներում ընկան Դիզակն ու բերդաքաղաք Շուշին, Արցախի մյուս բնակավայրերը, ինչու հազարավոր հայ քաղաքացիներ տեղահանվեցին սեփական օջախներից ու նման դաժան ճակատագրի դատապարտվեցին: Հավանաբար, կգա ժամանակը, եւ այդ հարցերի պատասխանը ստանալու հնարավորություն կունենանք: Միեւնույն ժամանակ, պարտության համար ինքներս մեզ մեղադրելով, ինքներս մեր դեմ ընդվզելով՝ փորձում ենք սթափվել մղձավանջից եւ վիրավոր մեր երկրի ցավերը բուժել, լույսի շող որոնել ողբերգական իրավիճակը փոխելու, Արցախի ապագայի նկատմամբ միմյանց լավատեսություն ներշնչելու, միաբանվելու եւ հայրենիքը շենացնելու համար:

Անվտանգային բաղադրիչների, հակամարտության կարգավորման, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցերի հետ մեկտեղ, առաջնային է մնում մշտական բնակավայրերից տեղահանված հազարավոր ընտանիքների բնակարանային խնդիրը: Հետպատերազմյան շրջանում գրեթե հազար ընտանիք նորոգ կամ նորակառույց առանձնատուն է ստացել գյուղական բնակավայրերում, շրջկենտրոններում եւ մայրաքաղաքում: Գործընթացը նոր փուլ է թեւակոխել, եւ հանրապետության իշխանությունների հավաստմամբ, մինչեւ 2023 թ. բոլոր տեղահանվածները կապահովվեն բնակարաններով: Ստեփանակերտում, Իվանյանում, Մարտունի, Ասկերան եւ Մարտակերտ քաղաքներում բազմահարկ շենքերի շինարարությունը հետզհետե թափ է ստանում, եւ քաղաքաշինության նախարարության պատասխանատուների տեղեկացմամբ, տարեվերջին եւս 200-ից ավելի բնակարանների բանալիներ կհանձնվեն պատերազմի պատճառով անտուն մնացած քաղաքացիներին: Ցավոք, իրենց բույնը հյուսելով, ծիծեռնակի պես, այդ մարդիկ ամեն անգամ թշնամու վերահսկողության տակ անցած տներն են հիշում՝ հույս ունենալով, որ մի օր իրենց ծննդավայրերն են վերադառնալու…

44-օրյա պատերազմից երկու տարի է անցել: Ի՞նչ է փոխվել Արցախում: Երկրում ապրող բնակչությունն անվտանգության ինչ երաշխիքներ ունի: Ի՞նչ է ենթադրում իր նախկին ձեւաչափը վերականգնած ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արցախյան հիմնախնդրի խաղաղ, համապարփակ կարգավորմանը միտված գործունեությունը: Վերջապես ե՞րբ եւ ինչպիսի՞ կարգավիճակ կտրամադրվի ժողովրդին: Այսօր այս խնդիրների պատասխանը ստանալու մտահոգությամբ է ապրում եւ արարում յուրաքանչյուր արցախցի: Արդյոք կերկարաձգվի՞ ռուս խաղաղապահ առաքելության մանդատը, թե՞ նրանց «միջազգային այլ խաղաղապահ ուժեր» կփոխարինեն: Երբ եւ ինչպիսի հանգուցալուծմամբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, եւ այն ինչ ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրում: Դժվար է որեւէ ենթադրություն անել: Մի բան, սակայն, ակնհայտ է: Ինչ էլ որ լինի, արցախցին իր դարավոր հողը լքողը չէ: Շարունակելու է ապրել եւ մաքառել, պայքարել իր իրավունքների համար:

Չնայած Ադրբեջանի նախագահի այն հոխորտանքներին ու սպառնալիքներին, թե 44-օրյա պատերազմով «Ղարաբաղի խնդիրը լուծված է», միջազգային հանրությունը, համանախագահող երկրների առաջնորդները վերահաստատում են արցախյան հիմնահարցը համապարփակ կարգավորելու անհրաժեշտությունը՝ Բաքվին զգուշացնելով նախահարձակ չգտնվել եւ հետամուտ լինել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը: Հատկանշական է մասնավորապես այն, որ պատերազմի երկրորդ տարելիցի շեմին Բաքվին ՄԱԿ-ի վեհաժողովից նման մեսիջներ են հղել աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարները:

Դժբախտաբար, հայ ժողովրդի նկատմամբ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է իրադրությունը լարված պահել տարածաշրջանում՝ դիմելով նոր արկածախնդրությունների: Այդ համատեքստում կարելի է դիտարկել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրագործված ագրեսիան, ինչի հետեւանքով զոհվեցին ավելի քան 200 հայորդիներ, ունեցանք շուրջ 300 վիրավորներ, ավերածության ենթարկվեցին տասնյակ բնակավայրեր: Չնայած միջազգային կառույցների, ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների կողմից Ադրբեջանի հանցագործության դատապարտմանը, «գրավյալ տարածքներից» զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ հնչեցվող կոչերին եւ հորդորներին, թշնամին շարունակում է իրեն «տիրակալ» զգալ հայկական որոշ սահմանամերձ բնակավայրերի վրա եւ խուսափել միջազգայնորեն հաստատված օրինական պահանջներից: Ի. Ալիեւին ուղղված հորդորները «տեղ չեն հասնում»: Ավելին: Բաքվից երկրի ղեկավարի շուրթերով նորանոր սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին: Իսկ եթե հանցագործն անպատիժ է մնում, ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի համար վտանգը միշտ անխուսափելի է:   

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բաքվի «խաղաղության» քարոզչությունը՝ պատերազմի «փափուկ» գործիք

Բաքվի «խաղաղության» քարոզչությունը՝ պատերազմի «փափուկ» գործիք

Պետության անվտանգությունը բարձրագույն արժեք է

Պետության անվտանգությունը բարձրագույն արժեք է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist