Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱԷԿ-ԵՄ. համագործակցությունն այսուհետ դարձյալ հաստատուն կլինի

Իսկ ռուսական կողմի հետ քննարկվել է նոր էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը

Սեպտեմբերի 30, 2022
Հանրապետություն
«Սիրտն» առողջ է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
259
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1995 թ. նոյեմբերին, ավելի քան 6.5 տարվա դադարից հետո, վերսկսվեց հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործումը։ Ցայսօր տարբեր երկրների ու մասնագիտացված կառույցների փոխվստահելի համագործակցությունը ՀԱԷԿ-ի հետ շարունակվում  է։ Եթե երբեմն ինչ-ինչ, այսպես ասած, որոշակի «սառեցումներ» եղել են (2000-ականներին եվրոպական կողմը կոչ էր անում ՀՀ-ին փակել ԱԷԿ-ը), դրանք արձանագրվել են զուտ քաղաքական տիրույթում, իսկ մասնագիտական շրջանակներում երբեւէ եւ այսօր էլ հայկական կողմը խնդիր չունի ո՛չ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման, ո՛չ էլ նոր բլոկի կառուցման մասով (հիմա քաղաքական շատ հարցեր էլ այլեւս արդիական չեն, քանզի Եվրահանձնաժողովը միջուկային էներգետիկան «կանաչ» է հայտարարել)։

Այս ամիս հաստատվեց. AOSA նախագիծը կշարունակի տեխնիկական  աջակցությունը հայկական ատոմակայանին։ Ի դեպ, Եվրամիության օգնության ծրագրի շրջանակներում AOSA (Հայկական ԱԷԿ-ի հրապարակում աջակցության տրամադրում) նախագծով ՀԱԷԿ-ին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում դեռ 2004-ից։ Իսկ նոր կնքված 4-ամյա պայմանագրի համաձայն՝ Enconet Consulting Ges mbH ընկերությունը կշարունակի աջակցել Հայկական ատոմակայանին տեխնիկական, միջուկային եւ շահագործական անվտանգության ոլորտներում։ Նախագծի հիմնական նպատակը ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի բարձրացման գործում աջակցության ցուցաբերումն է։ Նոր նախագծի իրականացման հարցերով մեկնարկային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀԱԷԿ-ում են եղել ԵՄ ներկայացուցիչները, Enconet կազմակերպության անդամները:

Նրանք տեխնիկական շրջայց են արել ՀԱԷԿ-ի արտադրական հրապարակում՝ ծանոթանալու թե՛ ընդհանուր առմամբ եւ թե՛ մասնավորապես ԵՄ աջակցությամբ կայանում իրականացված արդիականացման աշխատանքների  ծավալին։

Ինչպես տեղեկանում ենք ՀԱԷԿ-ից, խորհրդակցության ընթացքում արդեն քննարկվել ու հստակեցվել են  նախագծի շրջանակներում աջակցության ենթակա ուղղություններն ու միջոցառումները։ Իսկ հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել. «ՀԱԷԿ-ԵՄ երկարամյա համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ ու հաստատուն»:

Եվրոպական կողմի հետ հանդիպումից օրեր առաջ էլ հանդիպում էր ռուսական կողմի հետ։ Կայացել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման նախագծի համատեղ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Այս հանդիպման ընթացքում նախ հստակեցվել է նախագծի բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերի ցանկը, այնուհետեւ քննարկվել է նոր էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կազմման ժամանակացույցը, համաձայնեցվել են ելակետային տվյալների տրամադրման ժամկետները, անդրադարձ է եղել նախագծի ֆինանսավորման պայմանների համաձայնեցման հարցերի վերաբերյալ մոտեցումներին ու ծրագրերին: Քննարկումների ընթացքում կարեւորվել է նախագծի իրագործման գործընթացում տեղային մատակար կազմակերպությունների ընդգրկման հարցը։ Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել առավել ակտիվ շարունակել աշխատանքները  «Էներգետիկ եւ ոչ էներգետիկ նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագրի» (ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի կողմից այս տարվա հունիսի 28-ին հաստատված) վերաբերյալ աշխատանքային հանդիպման արձանագրության կետերի, մասնավորապես՝ ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծի շուրջ:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թեգեր: ԵՄԵվրոպաէլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Աշխարհի հիշողությունը» իր վրա բեւեռած հայ գիտնականը

«Աշխարհի հիշողությունը» իր վրա բեւեռած հայ գիտնականը

Հայացք

Հայացք

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist